Մասնակից:Hakoblove/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վուչենտիչ Եվգենի Վիկտորովիչ (1908- 1974թվականներ), սովետական քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1959թվական)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1953թվական)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967թվական)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1931—33)։ Ռեալիստ, ընդհանրացման մեծ ուժով վերակերտել է սովետական պետության պատմության կարևորագույն իրադարձությունները, մարմնավորել արդի առաջադիմական գաղաՓարներ։ Հե- րոսական-սիմվոլիկ կերպարներով արտացոլել է Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի սխրագործությունը։ Կերտել է՝ գեներալ-լեյտենանտ Մ․ Գ․ Եֆրեմովի (բրոնզ, գրանիտ, բացվել է 1946-ին, Վյազմայում, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), բանակի գեներալ Ն․ Ֆ․ Վատուտինի (գրանիտ, բացվել է 1948-ին, Կիևում), Ֆ․ է․ Զերժինսկու (բրոնզ, գրանիտ, բացվել է 1958-ին, Մոսկվայում) հուշարձանները, սովետական բանակի մարտիկների հուշահամալիրը Բեռլինի Տրեպ- ւոով զբոսայգում (բրոնզ, գրանիտ, 1946—՚ 1949, ճարտ․ Bui․ Բ․ Բելոպոլսկի և ուրիշներ), «Երդվում ենք քեզ, ընկեր Լենին․․․» բարձրաքանդակը (պղինձ, արծաթ, 1949, համահեղինակների հետ, Տրետյակով- Ե․ Վ․ ՎուչնտիչtՍ․tՎուրղուն յան պատկերասրահ, Մոսկվա, երկուսի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), Ստալինգրադի ճակատամարտի հերոսների հուշահամալիրը Մամաև-Կուրգանի վրա, Վոլգոգրադում (երկաթբետոն, 1963—67, 6ա․ Բ․ Բելոպոլսկու և ուրիշների հետ, լենինյան մրցանակ, 1970), Սովետական Միության կրկնակի հերոսներ ի․ Դ․ Չեռնյախովսկու (բրոնզ, գրանիտ, 1945, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), Վ․ Ի․ Չույկովի (մարմար, 1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), Տ․ Տ․ Իւրյուկինի (մարմար), սոցիալիստական աշխատանքի հերոս Ն․ Նիյազովի (բրոնզ, երկուսն էլ՝ 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), քանդակագործ ժ․ Կիշֆալուդի-Շտրոբլի (բրոնզ, 1955), Վ․ Ի․ Լենինի (գրանիտ, 1956, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում) դիմաքանդակները, խաղաղության համար պայքարին նվիրված՝ «Արերից արորներ կկոփենք» այլաբանական արձանը (բրոնզ, 1957, ՄԱԿ-ի շենքի առջև, Նյու Ցորք և Տրետյակովյան պատկերասրահում, վերջին երեքի համար՝ Բրյոաելի 1958-ի Համաշխարհային ցուցահանդեսի «Գրան պրի»)։ Հնդիկ քաղ․ գործիչների դիմաքանդակների համար՝ Զ․ Նե- րուի անվ․ մրցանակ (1968)։ Պարգևատըր- վել է Լենինի 2 և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։ Ե․ Վ ու չ և ա ի չ․ Մ․ Գ․ Եֆրեմովի հուշարձանը Վյազմայում, բրոնզ, գրանիտ (1943 — 1946, ճարտ․ Ցա․ Բ․ Բելոպոլսկի)


Վիլսոն Թոմաս Վուդրո (1856—1924), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 38-րդ պրեզիդենտը (1913—1921), դեմոկրատական կուսակցությունից։ Ծնվել է պրեսբիտերական քահանայի ընտանիքում ։ Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1879)։ 1886 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1890—1902 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, 1902—1910 թվականերին՝ ռեկտոր։ 1910—1912 թվականներին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ։ Պրեզիդենտության առաջին տարիներին անց է կացրել մի շարք օրենքներ (սակացուցակների և եկամտահարկի, երկաթուղում 8-ժամյա աշխատանքային օրվա և այլնի վերաբերյալ), որով բուրժուական շրջաններում վաստակել է «առաջադեմ բարենորոգչի» անուն։ Վիլսոնի ներքին քաղաքականությունը նպաստել է ԱՄՆ-ի մոնոպոլիստ, կապիտալի դիրքերի ամրապնդմանը։ Վիլսոնի կառավարությունը զինված ինտերվենցիա է ձեռնարկել Հեռավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում (1914 թվականի և 1916—1917 թվականների ինտերվենցիան Մեքսիկայում, 1915 թվականին Հայիթիի և 1916 թվականին Սան Դոմինգոյի օկուպացիան և այլն), 1914—1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել (1917 թվականից) Անտանտի կողմում։ Վիլսոնը եղել է Խորհրդային Ռուսաստանի դեմ օտարերկրյա ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից ու ոգեշնչողներից, պաշտպանել է հակահեղափոխական ուժերի հակասովետական գործունեությունը Ռուսաստանում և Անդրկովկասում։ 1918 թվականին առաջ է քաշել խաղաղության իմպերական ծրագիր («տասնչորս կետերը»), որի նպատակն էր ամերիկյան տիրապետության հաստատումը միջազգային գործերում։ Գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը Փարիզի հաշտության կոնֆերանսում, որի արդյունքները, սակայն, անբարենպաստ եղան Վիլսոնի համար։ ԱՄՆ-ի սենատը հրաժարվեց վավերացնել Վերսալի հաշտության պայմանագիր 1919 թվականը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պահպանեցին իրենց առաջատար դերը համաշխարհային, հատկապես եվրոպական քաղաքականության մեջ, որն իր արտահայտությունը գտավ նաև Վիլսոնի նախաձեռնած Հայաստանի մանդատ (1920 թվականին ԱՄՆ-ի սենատը մերժեց այն) և Սևրի հաշտության պայմանագիր 1920 թվականով ստեղծվելիք Հայկական պետության սահմանների որոշման հարցում: Պրեզիդենտության ժամկետն ավարտվելուց (1921) հետո Վիլսոնը հեռացել է քաղաքական գործունեությունից։

Տեմպեր աճման, վիճակագրական ու պլանային հարաբերական ցուցանիշներ, որոնք բնութագրում են երևույթի դինամիկայի ինտենսիվությունը։ Որոշվում են երևույթի հաշվետու կամ պլանային և բազիսային (համեմատվող) ժամանակաշրջանների բացարձակ մակարդակների հարաբերությամբ։ Տարբերում են բազիսային տեմպեր աճման, երբ շարքի բոլոր մակարդակները հարաբերվում են որպես բազա ընդունած որևէ ժամանակաշրջանի մակարդակին» և շղթայական, որի դեպքում շարքի յուրաքանչյուր մակարդակ հարաբերվում է նախորդ ժամանակաշրջանի մակարդակին։ Տեմպեր աճման հաշվարկվում են գործակիցների ձևով՝ եթե բազիսային ժամանակաշրջանի մակարդակն ընդունված է որպես 1, և տոկոսների ձեով՝ երբ այն 100 է։ Տեմպերի աճման հիման վրա որոշվում են հավելաճի տեմպերը, որոնք հավասար են տոկոսներով հաշվարկած Տեմպեր աճմանին՝ հանած 100։ Մի քանի տարվա տնտեսական զարգացման ինտենսիվությունը բնութագրում են տարեկան միջին տեմպեր աճման (և հավելաճի), որոնք որոշվում են K=\sqrt{k1xk2x...knx} բանաձևով, որտեղ К տարեկան տեմպերի աճման են արտահայտած գործակիցներով, ո-ը՝ տարիների թիվը, կամ K=\sqrt[n]{yn/y0} բանաձևով Уо որտեղ У-ները դինամիկայի շարքի բացարձակ մակարդակներն են, իսկ ո-ը՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում (առանց բազիսայինի) տարիների (դինամիկայի շարքի մակարդակների) թիվն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կատեգորիա:Դինամիկա