Մասնակից:Gohar Piloyan/Ավազարկղ18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապոլոնիայի հնագիտական թանգարան, հնագիտական թանգարան է, որը գտնվում է Ալբանիայի Ֆիեր քաղաքից մոտ 8 կմ (5,0 մղոն) արևմուտք: Ստեղծվել է 1958թ[1]: Թանգարանը պարունակում է ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են մոտակայքում Ապոլոնիայի հնագիտական վայրից և գտնվում են Արդենիցայի վանքին մոտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոլոնիայում պեղումներ իրականացնելու առաջին փորձերը կատարվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրիացի հնագետների կողմից, ովքեր հիմնականում հայտնաբերել և ուսումնասիրել են քաղաքը շրջապատող պարիսպները։ Համակարգված պեղումները սկսվեցին 1924 թվականին ֆրանսիական հնագիտական առաքելության կողմից՝ ղեկավարված Լեոն Ռեյի կողմից, որը բացահայտեց քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանների համալիրը: 1920-ականների վերջին և 1930-ականներին Ռեյը ճնշում գործադրեց հնագիտական թանգարան ստեղծելու համար, որտեղ իր թիմը հայտնաբերեց նմուշները, սակայն ֆինանսների բացակայությունը երկարացրեց այն[2]: Ի վերջո, 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Ապոլոնիայի հնագիտական գտածոների հավաքածուն ցուցադրվեց Վալլորայի կառավարության շենքում, որը ռմբակոծությունների և թալանների ենթարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]: Պատերազմից հետո հետագա հնագիտական գտածոները տեսան ևս մեկ արշավ հանրային թանգարանի համար, բայց Ապոլոնիայի տարածքում: Հնագետներ Ս.Անամալին և Հ.Չեկան հաջողությամբ հավաքել են թանգարանի բացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և 1000 քմ տարածքով թանգարանը բացվել է Փոջան գյուղում, հնավայրում, 1958թ[2]: Կոմունիստական ժամանակաշրջանում թանգարանը դիտվում էր որպես զգալի հաջողություն։ Թանգարանում ցուցադրվել են ալբանացի հնագետների կողմից 40 տարվա ընթացքում կատարված բազմաթիվ պեղումներ։ Սակայն 1991-ին այն թալանվեց և այնուհետև փակվեց[2]:

Ապոլոնիա ազգային պարկի հնագիտական թանգարանը 20 տարի փակ մնալուց հետո վերաբացվել է 2011 թվականին։ Թանգարանի ավելի քան 688 կարևոր առարկաների հավաքածուն և դրանց մեծ թվով հնագույն մետաղադրամները այն դարձնում են երկրի ամենահարուստ թանգարանների շարքում: Հնագիտական թանգարանի վերականգնման նախագիծը մեկնարկել է 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 140,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորմամբ: Թանգարանի հավաքածուն մինչ վերաբացումը պահվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Մշակութային հուշարձանների ինստիտուտում:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է 14-րդ դարի շենքում, որը նախկինում եղել է Սուրբ Մարիամի վանքը[3]: Այն բացվում է երկակի փայտե դռնով և արևմտյան կողմից մեծ մուտքով։ Թանգարանն ունի 7 տաղավար, պատկերասրահ և 2 սյունասրահ։ Հավաքածուի հիմնական մասը տեղավորված է առաջին հարկում գտնվող 6 սենյակներում՝ համալիրից հյուսիս և արևմուտք[2]: Արձանների տպավորիչ հավաքածուն գտնվում է արևելյան կողմում գտնվող սյունասրահում, և միջնադարյան ժամանակներից շենքում մնացել են պատմական կարևոր մի շարք որմնանկարներ. դրանք հիմնականում տեղավորված են սեղանատանը[2]: Պատերին կարելի է գտնել արձանագրությունների և այլ բեկորներ, իսկ թանգարանն ունի նաև միջնադարյան խճանկարների հավաքածու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Saltzman, Michael (2003). The World of Learning 2004 (54 ed.). Europa Publications, Routledge. ISBN 1-85743-182-0.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Preliminary Technical Assessment» (PDF). Council of Europe. Արխիվացված է օրիգինալից (PDF) December 27, 2009-ին. Վերցված է August 9, 2010-ին.
  3. «St. Mary Church and Monastery in Apollonia». Into Albania (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-11-28-ին.
Այս խմբագիրը մասնակցում է
Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում 2023 մրցույթին։