Վիքինախագիծ:Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում 2023
| Նախագիծ | |
| Մասնակիցներ | |
| Մասնակիցներ թանգարաններից |
|
| Առաջարկվող հոդվածներ |
|
| Օգտակար նյութեր |

Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում
Մայիսի 3-18-ը
2023 թվականի Թանգարանների միջազգային օրվա թեմային համահունչ, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել են Վիքիպեդիայում խմբագրական մրցույթ «Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» թեմայով և վիքիխմբագրման դասընթաց։
Մրցույթը կանցկացվի մայիսի 3-18-ը, թանգարանային աշխատակիցները հոդվածներ կգրեն իրենց թանգարանների, թանգարանային անձանց և ցուցանմուշների մասին, իսկ մյուս մասնակիցները կարող են հոդվածներ թարգմանել ներկայացված ցուցակներից։ Բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն նախագծի մասնակիցների համապատասխան էջերում։
Հոդվածները պետք է համապատասխանեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների ստեղծման պահանջներին։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։
Արդյունքները կամփոփվեն մրցույթի ավարտից երկու շաբաթ հետո։ Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն հինգ խմբագիրները կստանան մրցանակներ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեից։




