Մասնակից:Gohar Hayrapetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Գրիգորյան
Ստեփանակերտի քաղաքապետ
 17.09.2011
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 28, 1958(1958-06-28) (65 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ
Զավակներ 3
 
Կայք՝ stepanakert.am
 
Պարգևներ

"Մեսրոպ Մաշտոց" շքանշան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկինում՝ ԼՂԻՄ) Ստեփանակերտ քաղաքում:

  • 1975 թվականին ավարտել է թիվ 7 միջնակարգ դպրոցը:
  • 1980 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր:

  • 1980-1988 թթ. աշխատել է կոմերիտական մարմիններում: 1988-1991թթ. զբաղեցրել է ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահի օգնականի պաշտոնը:
  • 1991 թվականին մարզգործկոմի ռազմազորահավաքային բաժնի պետն էր
  • 1992 թվականի մարտից եղել է ԼՂՀ Նախարարների խորհրդի հատուկ բաժնի վարիչը:
  • 1994 թվականին նշանակվել է ԼՂՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարիչ, իսկ 1995 թվականին՝ ԼՂՀ կառավարության գործերի կառավարիչ:
  • 1998 թվականին նշանակվել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 1999 թվականին հունիսին՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:
  • 2002 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
  • ԼՂՀ նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: 2011 թվականի սեպտեմբերի 17-ին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ:

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 13-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւվատրվել է "Մեսրոպ Մաշտոց" շքանշանով: