Մասնակից:Gohar7/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղեղի ալիքիների էլեկտրոդներ ռեգեներատիվ  երաժշտական ​​կատարման համար
Ստորջրյա հնգաֆոնի (quintephone) կատարումը ICMC 2007 թ

Էլեկտրաէնցեֆալոֆոն կամ էնցեֆալոֆոն, փորձարարական երաժշտական և ախտորոշիչ գործիք, որը գլխարկի միջոցով հավաքում է ուղեղի ազդանշանները և այդ դրանք վերածում երաժշտական նոտաների: Գյուտը զուգորդվում է սինթեզատորով՝ թույլ տալով օգտվողին երաժշտություն ստեղծել՝ օգտագործելով գործիքային հնչյունների լայն տեսականի:

Մաթեմատիկոս-ֆիզիկոս դոկտոր Ռ. Ֆուրտը և ֆիզիոլոգ դոկտոր Է. Ա. Բևերսը 1940-ականների սկզբին Էդինբուրգի համալսարանում հայտնագործեցին էնցեֆալոֆոնը: Էլեկտրաէնցեֆալոգրաֆի (EEG) և սոնարի խառնուրդը հնարավորություն է տալիս բժիշկներին ախտորոշել նյարդային հիվանդությունները[1]:

Այն մշակվել է 1973 թվականին ֆինն էլեկտրոնային երաժիշտ և արհեստական բանականության հետազոտող Էրկկի Կուրեննիեմիի կողմից։ 1968 թվականի ամռանը Կուրեննիեմին, մասնակցելով էլեկտրոկուստիկ երաժշտության կոնֆերանսին, ծանոթանում է Մենֆորդ Լ. Իթոնի կենսահետադարձ կապի մասին գաղափարներին՝ որպես երաժշտական կամ կոմպոզիցիոն նյութի աղբյուր։ Կուրեննիեմիի երկու գործիքները՝ Dimi-S և Dimi-T հիմնված են այս գաղափարների վրա:

1970-ականներին Դևիդ Ռոզենբումը և Ռիչարդ Թեյթելբաումը օգտագործում էին EEG-ի վրա հիմնված սարքեր, որպեսզի կատարողները հնարավորություն ունենային ստեղծել ձայն և երաժշտություն՝ օգտագործելով իրենց ուղեղի ալիքները:

Էդուարդո Ռեկ Միրանդան ներկայումս (~ 2004 թ.) ներգրավված է հետազոտության մեջ, որն օգտագործում է նեյրոնային ցանցերը և ուղեղի ինտերֆեյսը երաժշտություն ստեղծելու համար:

Ջեյմս Ֆանգը, Արիել Գարտենը և Սթիվ Մենը (~2003) ստեղծել են ուղեղային ալիքային համակարգեր՝ ինտերակտիվ կերպով կառավարելու տարբեր երաժշտական փոփոխականներ՝ ներառյալ ստորջրյա ուղեղային ալիքների համերգները[2]:

Էլեկտրաէնցեֆալոֆոնը քվինտֆոն է այն առումով, որ ձայն է ստեղծում «դասական հինգերորդ տարրից» (այսինքն՝ նյութական աշխարհից այն կողմ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thomas K. Henry, "Invention locates hurt brain cells," New York Times (2 March 1943), p. 21.
  2. wearcam.org http://wearcam.org/icmc2007/. Վերցված է 2022-07-26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Կատեգորիա:Փորձարարական երաժշտական գործիքներ