Մասնակից:Gevorg Ghazaryan/Ֆրիդրիխ Աուստերլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ֆրիդրիխ Աուստերլից

Ֆրիդրիխ Աուստերլից (գերմ.՝ Friedrich Austerlitz, ), ավստրիացի քաղաքական և հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող, խմբագիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Աուստերլիցը ծնվել է 1862 թվականի ապրիլի 25-ին Մելնիկում: Ծագմամբ հրեա է: 1898 թվականին ընդունել է քրիստոնեություն:

Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը, Վիկտոր Ադլերի ընկերն ու համախոհը, «Բանվորական թերթի» (Arbeiter Zeitung) կուսակցության կենտրոնական մարմնի գլխավոր խմբագիր, խորհրդարանի անդամ, Վիեննայից պատգամավոր (ընտրվել է 1919, 1923, 1927 և 1930 թվականներին): Պատկանել է կուսակցության ծայրահեղ աջ թևին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սոցիալ-շովինիզմի կողմնակից է եղել։

Հետևողականորեն պայքարել է համընդհանուր ընտրական իրավունքի և մամուլի ազատության համար։ Աջակցել է քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում աշխատավորների ելույթներին։ Լինելով ավստրոմարքսիզմի կողմնակից՝ ղեկավարել է աշխատողների իրավունքների համար պայքարը։ 1919 թվականից մինչև 1931 թվականը եղել է Ավստրիայի ազգային խորհրդի, խորհրդարանի ստորին պալատի՝ Դաշնային ժողովի անդամ։

Ֆրիդրիխ Աուստերլիցն Ավստրիայի մամուլի մասին ժամանակակից օրենքի գլխավոր ստեղծողներից մեկն է:

Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Austerlitz spricht (1931)
  • Preßrecht und Preßfreiheit (1902)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anna L. Staudacher: „… meldet den Austritt aus dem mosaischen Glauben“. 18.000 Austritte aus dem Judentum in Wien, 1868–1914: Namen – Quellen – Daten. Peter Lang, Frankfurt/M. (u. a.) 2009, ISBN 978-3-631-55832-4, S. 30.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]