Մասնակից:Gevorg Ghazaryan/Ֆրանկո Ջորդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկո Ջորդանո
իտալ.՝ Francesco Giordano
Դրոշ
Դրոշ
Կոմունիստական վերածնունդ կուսակցության քարտուղար
2006 թվականի մարտի 7 - 2008 թվականի հուլիսի 27
Նախորդող Ֆաուստո Բերտինոտի
Հաջորդող Պաոլո Ֆերերո
 
Կուսակցություն՝ Իտալիայի կոմունսիտական կուսակցության (1974-1991)
Կոմունսիտական վերածնունդ կուսակցության (1991-2009)
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկ

Ֆրանկո Ջորդանո (իտալ.՝ Franco Giordano, ), իտալացի պետական և քաղաքական գործիչ[1], 2006 թվականից մինչև 2008 թվականը եղել է Կոմունիստական վերածնունդ կուսակցության քարտուղարը, 1998 թվականից մինչև 2006 թվականը պատգամավորների պալատում գլխավոր է Կոմունիստական վերածնունդ կուսակցության խմբակցությունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկո Ջորդանոն ծնվել է 1957 թվականի օգոստոսի 26-ին Բարիում, Ապուլիա նահըանգ: 1974 թվականից հանդիսանում է Իտալիայի կոմունսիտական կուսակցության անդամ:

1985 թվականից մինչև 1987 թվականը եղել է Իտալիայի երիտասարդ կոմունիստական դաշնության ազգային ղեկավարության անդամ, իսկ 1987 թվականից մինչև 1990 թվականը Բարի գավառում Իտալիայի կոմունսիտական կուսակցության կոմիտեի անդամ:

1991 թվականին Իտալիայի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից հետո, որի արդյունքներով Իտալիայի կոմունիստական կուսացկությանը վերափոխվել է Ձախ դեմոկրատական ուժերի կուսակցսության, Ֆրանկո Ջորդանոն անդամակցել է կոմունիստական վերածնունդ կուսակցությանը:

1992 թվականից հանդիսանում է կոմունիստական վերածնունդ կուսակցության առաջնորդներից մեկը, 1996 թվականին առաջին անգամ ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատ: 2001 և 2006 թվականների ընտրությունների ժամանակ կրկին դարձել է պատգամավոր՝ կոմունիստական վերածնունդ կուսակցության ցուցակով:

2001 թվականին նշանակվել է կոմունիստական վերածնունդ կուսակցության քարտուղար Ֆաուստո Բերտինոտիի օգնական: Բերտինոտիի իտալական խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ ընտրվելուց հետո, 2006 թվականի մայիսի 7-ին Ֆրանկո Ջորդանոն ընտրվել է Իտալիայի կոմունիստական վերածնունդ կուսակցության քարտուղար:

2009 թվականի հունվարին աջակցել է Նիկի Վենդոլայի ներքին ընդդիմությանը և նրա ստեղծած ձախակողմյան շարժումը՝ եվրոկոմունիստական կուսակցությունը, որն անջատված է կոմունիստական վերածնունդ կուսակցությունից, որը հետագայում միացել իտալական ձախակողմյան բնապահպանական ուղղության քաղաքական կուսակցությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Backes, Uwe; Moreau, Patrick (2008). Communist and post-communist parties in Europe. Vandenhoeck & Ruprecht. էջ 236. ISBN 9783525369128. Վերցված է սեպտեմբերի 1, 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Մարքսիստներ Կատեգորիա:20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Կոմունիստական վերածնունդ կուսակցության անդամներ Կատեգորիա:Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամներ Կատեգորիա:Պետական գործիչներ