Մասնակից:Gevorg Ghazaryan/Պուրնո Ագիտոկ Սանգմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Պուրնո Ագիտոկ Սանգմա
 

Պուրնո Ագիտոկ Սանգմա (անգլ.՝ Purno Agitok Sangma, հինդի՝ पूर्ण ऐजिटक संगमा, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1996-1998 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրնո Ագիտոկ Սանգման ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Չապահատի գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկան հասակում կորցրել է հորը և աղքատության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը։ Սելիզանյան շքանշանի օգնության շնորհիվ հաջողվել է շարունակել ուսումը։ Շիլոնգում գտնվող Սուրբ Անտոնիոսի քոլեջում ստացել է արվեստների բակալավրի աստիճան, իսկ հետո՝ Դիբրուգարհի համալսարանում միջազգային քաղաքական մագիստորի աստիճան։

Պրոֆեսինոլակ կարիերան սկսել է Դիբուգարհում որպես ուսուցիչ։

1973 թվականին ընտրվել է Մեգհալա-Պրադեշի երիտասարդական կոնգրեսի փոխնախագահ և 1975 թվականից մինչև 1980 թվականը համարվել է Երիտասարդական կոնգրեսի գլխավոր քարտուղար։

1977 թվականին Մեգհալայում Տուրայից ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 6-րդ համագումարի պատգամավոր և այդ ընտրական շրջանից ևս մի քանի անգամ վերընտրվել է մինչև 1989 թվականը։ Ընմիջումից հետո կրկին 1991 թվականից մինչև 2008 թվականն ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։

  • 1980 թվականին զբաղեցրել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկական կոմիտեի քարտուղարի պաշտոնը,
  • 1980-1982 թվականներին զբաղեցրել է արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը,
  • 1982-1984 թվականներին զբաղեցրել է առևտրի նախարարի տեղակալի պաշտոնը,
  • 1984 թվականին զբաղեցրել է առևտրի պետական նախարարի պաշտոնը,
  • 1984-1986 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի պետական նախարարի պաշտոնը,
  • 1986-1988 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
  • 1988-1990 թվականներին զբաղեցրել է Մեգհալայա նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը[2][3],
  • 1991-1993 թվականներին զբաղեցրել է ածխի արդյունաբերության պետական նախարարի պաշտոնը,
  • 1993-1995 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
  • 1995 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Աշխատանքի միության պետական նախարարի պաշտոնը,
  • 1995-1996 թվականներին զբաղեցրել է Տեղեկատվության և հաղորդման նախարարի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1988 թվականը եղել է Լոկ սաբհայի խոսնակ։ Հնդկական խորհրդրանի պատմության կես դարվա ընթացքում եղել է ընդդիմության առաջին անդամը, որը զբաղեցրել է խոսնակի պաշտոնը։ Այդ պաշտոնում Սահմանադրության օրինագծի վերանայման համար սահմանել է Խորհրդարանական միասնական կոմիտեն։ Գլխավորել է Ազգերի համագործակցության խորհրդարանական ասոցիացիայի 1996 թվականի օգոստոսի Կուալա Լումպուրի և 1997 թվականի սեպտեմբերի Պորտ Լուիի 42-րդ և 43-րդ կոնֆերանսների հնդկական խորհրդարանական պատվիրակությունները։

1998 թվականին համարվել է Հնդկաստանի պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ։

1999 թվականի մայիսին մի շարք քաղաքական գործիչների հետ միասին հեռացվել է Հնդկական ազգային կոնգրեսի շարքերից Սոնյա Գանդիին ընդդիմության համար[4]։

Կոնգրեսից հեռացումից հետո 1999 թվականին եղել է Ազգայնական կոնգրեսի կուսակցության համահիմնդիրներից մեկը[5]։ 2004 թվականի հունվարին, այդ կուսակցության պառակտումից հետո, մասնակցել է «Տրիմունալ համահնդկական կոնգրեսի» կազմավորմանը։ 2006 թվականի փետրվարին Ազգայնական կոնգրեսի կուսակցության կողմից վերընտրվել է Լոկ սաբհայի պատգամավոր։ 2008 թվականի մարտին հրաժարվել է պատգամավորական լիազորություններից՝ Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում մասնակցելու նպատակով։

2013 թվականին եղել է Ազգային ժողովրդական կուսակցության համահիմնդիրներից մեկը[6], որին Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում հաջողվել է երկու մանդաթ ստանալ։

2012 թվականին Հնդկաստանի նախագահի ընտրություններում ընդդիմության կողմից եղել է հիմնական թեկնածուն, սակայն հաղթանակ է տարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Փրանաբ Կումար Մուխերջին[7][8][9]։

  Ձայներ
Փրանաբ Կումար Մուխերջի[10] 713,763
Պուրնո Ագիտոկ Սանգմա[10] 315,987

Պուրնո Ագիտոկ Սանգման մահացել է 2016 թվականի մարտի 4-ին Նյու Դելիում՝ 68 տարեկան հասակում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PA Sangma (1947-2016): The short man from Garo Hills, the tallest North East leader in New Delhi». Արխիվացված օրիգինալից հուլիսի 29, 2016-ին. Վերցված է սեպտեմբերի 11, 2017-ին.
  2. «Tura Constituency». Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 11, 2017-ին. Վերցված է սեպտեմբերի 11, 2017-ին.
  3. «Who is P.A. Sangma?». Արխիվացված օրիգինալից օգոստոսի 4, 2017-ին. Վերցված է սեպտեմբերի 11, 2017-ին.
  4. «CWC expels threesome for six years». Rediff.com, 20 May 1999. Արխիվացված օրիգինալից հունիսի 24, 2012-ին. Վերցված է մայիսի 21, 2012-ին.
  5. «National Congress Party Origins». NCP official website, retrieved 21 May 2012. Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2012-ին.
  6. news.oneindia.in/2013/01/05/sangma-launches-his-party-with-alliance-with-nda-1125781.html
  7. «It's time that a tribal becomes President: Netam». հունիսի 29, 2012. Արխիվացված է օրիգինալից հունիսի 29, 2012-ին.
  8. «Sangma withdraws himself from presidential race, seeks consensus for Abdual Kalam». Headlines today. հունիսի 16, 2012. Արխիվացված օրիգինալից հունիսի 16, 2012-ին. Վերցված է հունիսի 16, 2012-ին.
  9. «I have quit NCP, will contest presidential polls: PA Sangma». հունիսի 20, 2012.
  10. 10,0 10,1 «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից հունիսի 7, 2013-ին. Վերցված է հուլիսի 23, 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. «Former Lok Sabha Speaker PA Sangma Passes Away at 68». The Quint. Արխիվացված օրիգինալից մարտի 5, 2016-ին. Վերցված է 2016-03-04-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Պադմա Վիբխուշանի դափնեկիրներ Կատեգորիա:Հնդկաստանի նախագահի թեկնածուներ