Մասնակից:Gevorg Ghazaryan/Իլզե Այգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Իլզե Այգներ
 

Իլզե Այգներ (գերմ.՝ Ilse Aigner, ), գերմանացի պետական և հասարակական գործիչ, Բավարական լանդտագի նախագահ: Համարվելով Գերմանիայի բունդեսթագի անդամ՝ 1998 թվականից մինչև 2013 թվականը և 2018 թվականից մինչև 2013 թվականի սեպտեմբերը եղել է պարենի, գյուղատնտեսության և սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային նախարար: 2013 թվականից մինչև 2018 թվականը եղել է Բավարիայի վարչապետի տեղակալ և տնտեսության, ԶԼՄ-ի, էներգետիկայի և տեխնոլոգիաների նախարար[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլզե Այգները ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 7-ին Ռոզենհայմում: 1981 թվականին Բադ Այբլինգում ավարտել է միջնակարգ դպրոցը: 1985 թվականին Այգներն ավարտել է ռադիոյի և հեռուստատեսության տեխնիկայի տուն-ուսուցմումը և աշխատել ծնողական էլեկտրա-արհեստագործական արտադրությունում: 1988 թվականից մինչև 1990 թվականը նա տեխնիկում է հաճախել: Ուսումն ավարտելուց հետո մինչև 1994 թվականն աշխատել է Eurocopter Group-ի ուղղաթիռների համար էլեկտրական համակարգի կատարելագործման մեջ[3][4]:

1983 թվականին Այգներն ընդունվել է Գերմանիայի երիտասարդական միություն կազմակերպություն, իսկ 1985 թվականին՝ Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն: 1995 թվականից համարվում է ՔՍԿ-ի խորհրդի անդամ և 2007 թվականին որպես քարտուղար ընտրվել է կուսակցության պրեզիդիում[3][5]:

1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է Բավարիայի լանդտագի անդամ, որի կազմում կրկին ընտրվել է 2013 թվականի սեպտեմբերին:

2013 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերը 5-ին եղել է Բավարիայի վարչապետի տեղակալ և տնտեսության, ԶԼՄ-ի, էներգետիկայի և տեխնոլոգիաների նախարար[6][7]:

2018 թվականի նոյեմբերի 5-ին Բավարական լանդտագի նախագահ[8][9]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականից Գերմանական փառատոնների լիգայում Վերին Բավարիայի հողային միության փոխնախագահ (Bund Deutscher Karneval e.V.)
  • 2004 թվականից Մյունխենում Գերմանական թանգարանի հոգաբարձուների խորհրի անդամ
  • 2001 թվականից մինչև 2009 թվականը Բավարյան Կարմիր խաչի ջրերում փրկության հասարակության նախագահ
  • 2009 թվականից Իրշենբերգում մանկատան հոգաբարձուների միության նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Barbara Stamm: Stimmenkönigin und trotzdem raus». BR24 (գերմաներեն). Վերցված է 2018-10-21-ին.
  2. «Ilse Aigner: Von der Kronprinzessin zur Präsidentin». BR24 (գերմաներեն). Վերցված է 2018-10-21-ին.
  3. 3,0 3,1 Michael Hogan (September 30, 2013), German farm minister steps down to re-enter local politics Reuters.
  4. Jennifer Rankin (January 19, 2011), Germany seeks support for dioxin action plan European Voice.
  5. Michael Hogan (January 23, 2013), German minister criticises Deutsche Bank food commodities trade Reuters.
  6. Stephanie Bodoni (August 11, 2010), Google Criticized in Germany Over Street View Plans Bloomberg Business.
  7. Ilse Aigner asks not to use Facebook, Netzwelt (german)
  8. Simon Taylor (April 24, 2009), EU warns Germany over transparency European Voice.
  9. Hans-Jürgen Schlamp (April 29, 2009), Who Gets EU Agriculture Subsidies? German Minister Blocking Push for Transparency Spiegel Online.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Գերմանիայի նախարարներ Կատեգորիա:Գերմանացի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ