Մասնակից:Gevorg Ghazaryan/Էլիոթ Ռիչարդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Էլիոթ Ռիչարդսոն
 

Էլիոթ Ռիչարդսոն (անգլ.՝ Elliot Lee Richardson, ), ամերիկացի պետական գործիչ, պաշտպանության նախարար (1973) և ԱՄՆ առևտրի նախարար (1976-1977)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիոթ Ռիչարդսոնը ծնվել է 1920 թվականի հուլիսի 20-ին, Բոստոնում, Մասաչուսեթս։ Ավարտել է Հարվարդի համալսարանը բակալավրի աստիճանով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ծառայությունն ավարտել է ավագ լեյտենանտի կոչումով։

1947 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցը (Harvard Law School):

Պետական ծառայությունն սկսել է երկրորդ շրջանային վերաքննիչ դատարանի համակարգում, իսկ այնուհետև՝ ԱՄՆ բարձրագույն դատարանում։

1959-ից 1961 թվականներին եղել է Մասաչուսեթս նահանգի դատախազ։

1965-ից 1967 թվականներին եղել է Մասաչուսեթսի փոխնահանագապետ։

1967-ից 1969 թվականներին եղել է Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ։

1969-ից 1970 թվականներին եղել է պետքարտուղարի տեղակալ։

1970-ից 1973 թվականներին եղել է ԱՄՆ առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության նախարար։

1973 թվականի հունվարից մինչև մայիսը եղել է ԱՄՆ պաշտպանության նախարար։

1973 թվականի մայիսից մինչև հոկտեմբերը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։

1975-ից 1976 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի դեսպան։

1976-ից 1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնը։

1984 թվականին հանրապետական կուսակցությունից Մասաչուսեթս նահանգից առաջադրվել է ԱՄՆ սենատ, սակայն հաջողության չի հասել։

1980-ականներին վերջին և 1990-ականների սկզբին համագործակցել է մի շարք հայտնի ամերիկական իրավաբանական ընկերությունների հետ։

1998 թվականին արժանացել է նախագահական Ազատության մեդալին։

Էլիոթ Ռիչարդսոնը մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, Բոստոնում՝ 79 տարեկան հասակում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ancestry of Dick Cheney (b. 1941)». www.wargs.com. Արխիվացված օրիգինալից հունվարի 18, 2012-ին. Վերցված է հունվարի 28, 2012-ին.
  2. Lewis, Neil A. (հունվարի 1, 2000). «Elliot Richardson Dies at 79; Stood Up to Nixon and Resigned In 'Saturday Night Massacre'». The New York Times. Վերցված է փետրվարի 15, 2017-ին. {{cite news}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); Unknown parameter |archive-.url= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ Կատեգորիա:Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ Կատեգորիա:Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամներ Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ