Մասնակից:Gevorg Ghazaryan/Ելենա Էսպինոսա
Gevorg Ghazaryan/Ելենա Էսպինոսա | |
Ելենա Էսպինոսա (իսպ.՝ Elena Espinosa, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ[1]: 2008 թվականի ապրիլից 18-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 20-ը եղել է Իսպանիայի գյուղատնտեսության և ձկնորսության նախարար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1960 թվականի մարտի 21-ին Օրենսեում: Ելենան Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում տնտեսագիտություն է ուսանել: Սապատերոյի կառավարությունում Էսպինոսան եղել է գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, որը հետագայում ընդգրկվել է շրջակա միջավայրի նախարարության կազմում: 2010 թվականի հոկտեմբերի 20-ին Իսպանիայի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նրան փոխարինել է Ռոսա Ագիլարը։ 2008-2011 թվականներին Օրենսեից եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլոս III-ի շքանշան (մեծ խաչ, տրված՝ 05/11/2010)[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Spain's biotech crop under threat (Wikileaks telegram 09MADRID482)». U.S. Department of State. մայիսի 19, 2009. Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2011-ին. Վերցված է դեկտեմբերի 20, 2010-ին.
- ↑ Boletín Oficial del Estado
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Gevorg Ghazaryan/Ելենա Էսպինոսա կատեգորիայում։ |
Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ
Կատեգորիա:Իսպանացի տնտեսագետներ