Մասնակից:Emin Israelyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 19-ին, Երևանում: Դերասան Վաչե Թովմասյանի կինն է: 2001թ. ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի վարժարանը: 2001-04թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2007թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: 2007-08թթ աշխատել է Ռուսաստանի լրագրողների միության միջազգային բաժնում` որպես նախագծերի ղեկավար և կայքի խմբագիր, 2008-09թթ` «Արմենիա» հեռուստաընկերության մոսկովյան բաժանմունքի թղթակից և «Բարի գիշեր, հայեր» հեռուստակամրջի հաղորդավար, 2010-11թթ` Ռուսաստանի «TV-Arm-Ru» հայկական հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր և «Իմ մեգապոլիսը» հաղորդման հեղինակ և հաղորդավար: 2011-14թթ աշխատել է Հայ ոսկերիչների միջազգային միությունում` որպես հատուկ թղթակից և «AJA international» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-15թթ եղել է «Հայաստանի զրուցակից» ամսագրի գլխավոր տնօրենը:[1] Այժմ աշխատում է JUST BLACK հայկական բրենդում ՝ որպես հիմնադիր դիզայներ։

  1. «ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ». AV Production. AV Production.