Մասնակից:Elen Danielyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտերակտիվ քանդակ Love Land-ում

Ջեջու LoveLand (հանգըլ՝ 제주러브랜드) (նաև հայտնի է որպես «Սիրո երկիր»), քանդակների բացօթյա այգի, որը բացվել է 2004 թվականին Հարավային Կորեայի Ջեջու կղզում: Այգու թեմատիկան սեքսն է: Ցուցադրվում է սեռական դաստիարակության ֆիլմեր և ցուցադրվում է 140 քանդակ, որոնք ներկայացնում են տարբեր սեռական դիրքեր: Այգու կայքը նկարագրում է տեղանքը որպես «մի վայր, որտեղ հանդիպում են սիրո ուղորդված արվեստն ու էրոտիզմը»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին Ջեջու կղզին դարձավ մեղրամիսի հանրաճանաչ վայր կորեացի զույգերի համար՝ կղզու տաք կլիմայի և Սառը պատերազմի ժամանակաշրջանում արտերկրյա ճանապարհորդությունների սահմանափակումների պատճառով: Գերմանական «Der Speigel» ամսագրի հրապարակված հոդվածի համաձայն՝ 1980-ականների վերջին լրագրող և ճանապարհորդական գրող Սայմոն Վինչեստերը հայտնել է, որ կղզու հյուրանոցի որոշ աշխատակիցներ հանդես են եկել որպես «պրոֆեսիոնալ սառույցկոտրողներ»։ Հյուրանոցը երեկոյան առաջարկում էր էրոտիկ տարրերով ժամանցային ծրագիր՝ օգնելու նորապսակներին վայելել հանգիստը:

2002 թվականին Սեուլի Հոնգիկ համալսարանի շրջանավարտները սկսեցին քանդակներ ստեղծել այգու համար, որը բացվել է 2004 թվականի նոյեմբերի 16-ին[1]: Զբաղեցնելով «ֆուտբոլային երկու դաշտի» չափ տարածք՝ բոլոր քանդակները կարելի է դիտել մոտավորապես մեկ ժամում, և կա ամեն ամիս լրացուցիչ շրջիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված են կորեացի տարբեր նկարիչների աշխատանքներ[2]:

Այցելուները պետք է լինեն առնվազն 18 տարեկան, իսկ մեծահասակների այցելության ժամանակ անչափահասների համար հասանելի է առանձին՝ անիմեի թեմատիկայով խաղահրապարակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Destinations by Region : VisitKorea Destinations by Region Jeju Loveland (제주러브랜드) | Official Korea Tourism Organization». english.visitkorea.or.kr (անգլերեն). Վերցված է 2022-07-29-ին.
  2. «Jeju Love Land Park». Koreattrack.Com. Վերցված է 2022-07-29-ին.

Կատեգորիա:Ջեջու կղզու այգիներ Կատեգորիա:Էրոտիկ թանգարան Կատեգորիա:Սեռականությունը Հարավային Կորեայում Կատեգորիա:2004 հիմնադրումներ Հարավային Կորեայում Կատեգորիա:Ասիայի քանդակների այգիներ և զբոսայգիներ Կատեգորիա:Էրոտիկ արվեստ