Մասնակից:Edgar1718/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր առանցքային արմատը հողի մեջ խորանում է մի քանի մետր։ Նրա վրա եղած աճման բողբոջներից 20-ից մինչև 50 սմ խորության վրա առաջանում են հորիզոնական ծլարմատները, որոնք թեքվում և ուղահայաց ուղղություն են ընդունում։ Սակայն, թե հատկապես վերգետնյա օրգանները մեծ մասամբ առաջանում են ծնկաձև ծռված տեղում կազմավորված բողբոջներից (հիմնականում վերգետնյա օրգանները առաջացնող ծլարմատների հողի մակերեսին շատ մոտ են գտնվում): Նրանց մի մասի նույնիսկ դուրս է գալիս հողի մակերես և մահանում: Վեգետացիայի վերջում՝ աշնանը․ բոլոր ցողունները մահանում են, սակայն հաջորդ տարվա գարնանը արմատավզիկի պտղաբերվող բողբողջներից նորից վերաճ են տալիս։ Տերևները օվալաձև են, կարճ կոթունով։ Ցողունի գագաթային մասում՝ հենց փշերի վրա, շարքով նստած են կարմիր ծաղիկներ։ Յուրաքանչյուր ունդում կա 4-5 երիկամաձև սեղմված սերմ։ Սերմը մուգ դարչնագույն է, հարթ, փայլուն կամ փայլատ մակերեսով։ Սերմերը շատ վատ են ծլում։ Խոնավասեր, բայց խիստ չորադիմացկուն բույս է։ Տարածված է աշխարհի չոր ու տաք գոտիներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ռ․Ս․ Կարապետյան, Լույս հրատարակչություն, Երևան-1980