Մասնակից:EGHIAZARYANELMIRA/Ավազարկղ
Բնակավայր | |
---|---|
EGHIAZARYANELMIRA/Ավազարկղ | |
Բարքիզիմետո, (իսպաներեն արտասանություն՝ [baɾkisiˈmeto]; քաղաք է Վենեսուելայում: Այն Լարա նահանգի մայրաքաղաքն է: Դա երկրի կարևոր քաղաքային, արդյունաբերական, առևտրային և տրանսպորտային կենտրոն է, որը բնակչության թվով չորրորդ քաղաքն է ճանաչվել Վենեսուելայում՝ Կարակասից, Մարակաբոյից և Վալենսիայից հետո:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարքիզիմետոն հիմնադրվել է 1552 թվականին Խուան դե Վիլեգասի կողմից Դրա սկզբնական անվանումն էր «Նոեվ դե Սեգովիա Բարքուիսիմետո», այնուհետև այն կրճատվեց՝ դառնալով պարզապես Բարքուիսիմետո: Այս քաղաքն ուներ չորս բնակավայր՝ շրջանի ֆիզիկական միջավայրի անտեղյակության պատճառով: Առաջինը 1552-ին էր՝ Բուրիա գետի մերձակայքում, բայց տեղափոխվեց 1556 թվականին՝ հաճախակի տեղի ունեցող ջրհեղեղների պատճառով: Երկրորդը գտնվում էր Տուրբիո գետի հովտում, որտեղ քաղաքը մնաց այնքան ժամանակ, մինչ Լոպան դե Ագիրը այրեց այն 1561 թվականին: Դրա վերակառուցումը կատարվեց 102 կմ (63 մղոն), բայց 1562 թվականին նրանք թույլտվություն խնդրեցին տեղափոխվելու համար այլ վայր ուժեղ քամիների պատճառով: Ի վերջո, Բարքիսիմետոն տեղակայվեց Տուրբիո գետի հյուսիսային սարահարթում 1563 թվականին:Երկրի անկախության տարիներին Բարքիսիմետոն միացավ ազատագրական շարժմանը, իսկ նրա պատգամավոր Խոսե Անխել Ալամոն ստորագրեց Անկախության ակտը 1811 թվականի հուլիսի 5-ին:1929 թվականին քաղաքն անցել է արդիականացման ծրագիր, որն իրականացրել է գեներալ Խուան Վիսենտե Գոմեսը։ Նա կարգուկանոն է հաստատել փողոցներում ու պողոտաներում, և կառուցվել են շենքեր, ինչպիսիք են Ջասթինո Լառայի շտաբը, կառավարական պալատը և Այակուչոյի այգին:
Անուններ և ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Նիկոլաուս Ֆեդերմանի, այն անվանում էին Վարքուսիմետո, ինչը թարգմանաբար նշանակում է «մոխրագույն գետ», անուն որով բնիկները տարբերում էին քաղաքի մոտակայքում գտնվող ջրի հոսքը: Այս գետը իսպանացի նվաճողների կողմից ստացել է «Թուրբիո գետ» անվանումը, անուն, որն այժմ էլ օգտագործվում է:Անվան այլ հավանական ծագումը պայմանավորված է կարմիր ներկով, որը կոչվում է բարիկի:
Երբ Խուան դե Վիլյեգասը հիմնեց այն, նա քաղաքը անվանեց «Նոյեվ Սեգովիա դե Բարքուիսիմետո», բայց տարիներ անց այն դարձավ պարզապես «Բարքուիսիմետո», բառ՝ որը հայտնի էր Օվիեդո և Բանոսի կողմից «Պատմություն և Վենեսուելայի բնակչության նվաճում» գրքից:
Այն հայտնի է որպես Մթնշաղ քաղաք՝ իր գեղեցիկ մայրամուտների շնորհիվ:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվինա Պաստորան (Աստվածային հովիվուհի) Մարիամ Աստվածածնի արձանն է, որում պահվում է մանուկ Հիսուսին, որի կողքին գառնուկն է: Այն համարվում է Վենեսուելայի ամենակարևոր կրոնական սրբապատկերներից մեկը: Դիվինա Պաստորան Բարքիսիմետո քաղաքի և Վենեսուելայի ազգային հովանավորն է: Բնօրինակը ստեղծվել է 1735 թվականին: Դիվինա Պաստորան նշվում է ամեն տարի հունվարի 14-ին: Տեղի է ունենում մարիանական զանգվածային երթ, որը համարվում է աշխարհի ամենամեծներից մեկը ՝ներգրավելով հազարավոր ուխտավորների:Արձանը հանվում է իր սուրբ տեղից և երթով տարվում է Բարքիզիմետոյի գլխավոր փողոցներով՝ որը սկսվում է Սանտա Ռոզայի Իգլեզիա դե լա Դիվինա Պաստորայից, մինչև հասնի Բարքիզիմետոյի տաճար: Այս երթը նման չէ աշխարհում Մարիաների զանգվածային այլ տոնակատարություններին, որտեղ պատկերը չի հանվում տաճարից: Այս երթը տեղի է ունենում Բարքիզիմետոյի բնակիչների նվիրվածության շնորհիվ՝ որպես երախտագիտություն քաղաքը 19-րդ դարում խոլերայի բռնկումից փրկելու համար: 2013 թվականին 3,000,000 հավատարիմ մարդիկ պատվեցին Դիվինա Պաստորան:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարքիզիմետոն գտնվում է Տուրբիո գետի ափին, ծովի մակարդակից 622 մետր (2,040 ոտնաչափ) բարձրության վրա և 930 000 բնակչությամբ[1]: Այն գտնվում է Վենեսուելայի կենտրոնական արևմուտքում (երկրի մայրաքաղաք Կարակասից՝ 363 կմ (226 մղոն) հեռավորության վրա)՝ հանդիսանալով շատ հիմնական ցամաքային երթուղիների և երկաթուղիների կետ, որը բնութագրվում է նաև փողոցային կարգով և համապատասխան ցուցանակներով: Ռելիեֆի պատճառով, նպաստավոր եղավ քաղաքային ցանցի բաշխումը և աճող թվային հերթականությամբ համարակալված փողոցներով, օտարերկրյա քաղաքացուն օգնող գործոնների տեղակայումով: Կլիման հաճելի է դեկտեմբերից մարտ ամիսներին, տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը 26 °ցելսիուս (79 ° F):
Հարևան համայնքապետարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյուսիս՝ Ուրդանետայի քաղաքապետարան
- Հարավ՝ Պալավեցինոյի քաղաքապետարան
- Արևելք՝ Պենյայի քաղաքապետարան, Յարացուի նահանգ
- Արևմուտք. Խիմենեսի և Տորեսի քաղաքապետարաններ
խոշոր երկրաշարժներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 6.6 (8/3/1950)
- 5.6 (3/5/1975)
- 6.3 (9/12/2009)
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.9 (93) |
35.4 (95.7) |
37.5 (99.5) |
35.6 (96.1) |
35.6 (96.1) |
34.0 (93.2) |
32.8 (91) |
33.8 (92.8) |
34.0 (93.2) |
34.1 (93.4) |
33.6 (92.5) |
32.8 (91) |
37.5 (99.5) |
Միջին բարձր °C (°F) | 29.5 (85.1) |
30.3 (86.5) |
31.1 (88) |
30.4 (86.7) |
29.6 (85.3) |
28.9 (84) |
28.8 (83.8) |
29.7 (85.5) |
30.2 (86.4) |
30.2 (86.4) |
29.8 (85.6) |
29.1 (84.4) |
29.8 (85.6) |
Միջին օրական °C (°F) | 24.1 (75.4) |
24.7 (76.5) |
25.4 (77.7) |
25.5 (77.9) |
25.1 (77.2) |
24.6 (76.3) |
24.3 (75.7) |
24.8 (76.6) |
25.2 (77.4) |
25.2 (77.4) |
24.9 (76.8) |
24.1 (75.4) |
24.8 (76.6) |
Միջին ցածր °C (°F) | 18.6 (65.5) |
19.0 (66.2) |
19.6 (67.3) |
20.6 (69.1) |
20.6 (69.1) |
20.2 (68.4) |
19.8 (67.6) |
19.9 (67.8) |
20.1 (68.2) |
20.2 (68.4) |
20.0 (68) |
19.1 (66.4) |
19.8 (67.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 13.4 (56.1) |
13.2 (55.8) |
12.6 (54.7) |
15.2 (59.4) |
16.5 (61.7) |
16.1 (61) |
16.4 (61.5) |
15.4 (59.7) |
15.4 (59.7) |
15.1 (59.2) |
15.0 (59) |
13.8 (56.8) |
12.6 (54.7) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 9 (0.35) |
8 (0.31) |
14 (0.55) |
65 (2.56) |
75 (2.95) |
78 (3.07) |
77 (3.03) |
53 (2.09) |
39 (1.54) |
49 (1.93) |
48 (1.89) |
25 (0.98) |
540 (21.26) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 1.5 | 1.2 | 1.7 | 5.5 | 7.9 | 12.0 | 10.6 | 8.1 | 5.8 | 6.1 | 6.4 | 4.0 | 70.8 |
% խոնավություն | 68.5 | 66.5 | 65.5 | 70.0 | 74.0 | 75.0 | 74.5 | 73.0 | 72.5 | 73.0 | 73.0 | 72.0 | 71.5 |
Միջին ամսական արևային ժամ | 260.4 | 235.2 | 241.8 | 183.0 | 192.2 | 201.0 | 232.5 | 241.8 | 228.0 | 226.3 | 222.0 | 248.0 | 2712,2 |
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[2][3] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (extremes, precipitation, and sun)[4] |
Քաղաքում գերակշռում է տաք կիսաչոր կլիմայական պայմանները: Գտնվելով այդ շրջանում՝ Բարքիզիմետոն տարեկան գրանցում է 550 միլիմետր կամ 21,7 դյույմ անձրև, և դրա միջին ջերմաստիճանը տատանվում է 25 ° C (77 ° F): Այնուամենայնիվ, Անդերի մերձակա բարձր շրջաններում ջերմաստիճանն ավելի ցածր է, իսկ անձրևը՝ ավելի կայուն: Օրինակ՝ Սանարե քաղաքում տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 835 միլիմետր կամ 32,9 դյույմ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարքուիսիմետոն ակադեմիական գիտելիքներով պատմական կոչում ունեցող քաղաք է համալսարաններով և ինստիտուտներով ունի բարձր և աճող ուսանողական բնակչություն ամբողջ երկրով մեկ:Քաղաքի խոշոր համալսարաններից են Կենտրոնական համալսարան, Փորձարարական Պոլիտեխնիկական համալսարան:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում են բեյսբոլի և ֆուտբոլի մի քանի նշանավոր թիմեր: Մի քանի այլ մարզաձևերի տուն ևս համարվում է Բարքիսիմետոն:
- Կարդենալես դե Լարա (անգլ.՝ Lara Cardinals) (Վենեսուելայի բեյսբոլի պրոֆեսիոնալ լիգա)
- Գուարոս դե Լարա (Վենեսուելայի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգա)
- Լարա ՖԱ (Վենեսուելայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա)
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլոս Մենդոզա - բեյսբոլի մարզիչ
- Կրտսեր Ալվարադո - Մրցավազք
- Գուստավո Դուդամել - դիրիժոր
- Անդրես Գիմենես - բեյսբոլի պրոֆեսիոնալ խաղացող
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Built-up urban areas by land area (urban footprint)» (PDF). Demographia. December 2016. Վերցված է 4 June 2017-ին.
- ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 15 June 2013-ին. Վերցված է 29 October 2012-ին.
- ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 15 June 2013-ին. Վերցված է 29 October 2012-ին.
- ↑ «Barquisimeto Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 12 August 2015-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- LaraTurismo, WebGuide of Tourism in Lara
- Barquisimeto.com
- MiBarquisimeto, Dedicado a Barquisimeto
- Check the weather in Barquisimeto now
- Nuevo Sistema Ferroviario de Venezuela
- Video Footage of Barquisimeto and some of its places
- Barquisimeto, Bitacora de una Ciudad
- Venezuela Tuya, Barquisimeto
- Discover Venezuela, Barquisimeto
- Museo de Barquisimeto
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել EGHIAZARYANELMIRA/Ավազարկղ կատեգորիայում։ |