Մասնակից:DoctorLia/Ավազարկղ5
Ճակատային բիլթ, կաթնասունների գլխուղեղի չորս հիմնական բլթերից ամենամեծն, գլխուղեղի յուրաքանչյուր կիսագնդի առջևում։
Գագաթային բլթից այն բաժանվում է հյուսվածքների միջև ակոսով, որը կոչվում է կենտրոնական ակոս և քունքային բլիթից ավելի խորը ակոսով, որը կոչվում է կողմային ակոս (Սիլվիական ճեղքվածք): Ճակատային բլթի առավել առջևի կլորացված հատվածը (չնայած ոչ լավ արտահայտված) հայտնի է որպես ճակատային բևեռ՝ ուղեղի երեք բևեռներից մեկը[1]։
Ճակատային կեղևը ծածկում է ճակատային բիլթը [2]։ Ճակատային կեղևը ներառում է նախաշարժային(պրեմոտոր) և առաջնային շարժողական կեղևը՝ շարժիչ կենտրոնի մասերը: Ճակատային բլթի կեղևի ճակատային մասը ծածկված է նախաճակատային կեղևով։ Ոչ առաջնային շարժիչ բլթակի կեղևը ճակատային բլթի սահմանված գործառութային հատվածն է:
Առջևի բլիթում կան չորս հիմնական բլթեր: Նախակենտրոնական բիլթը գտնվում է կենտրոնական ակոսի ուղիղ առջևում, գնում է դրան զուգահեռ և պարունակում է առաջնային շարժիչ բլթակը, որը վերահսկում է մարմնի որոշակի մասերի կամավոր շարժումները: Երեք հորիզոնական դասավորված ենթաբաժիններն են՝ վերին ճակատային բլթակ, միջին ճակատային բլթակ և ստորին դիմային բլթակ։ Ստորին ճակատային բլթակը բաժանված է երեք մասի՝ ակնակապճային, եռանկյունաձև և օպերկուլյար [3]։
Ճակատային բլիթը պարունակում է գլխուղեղի կեղևի դոպամինային նեյրոնների մեծ մասը: Դոպամիներգիկ ուղիները կապված են պարգևատրման, ուշադրության, կարճաժամկետ հիշողության առաջադրանքների, պլանավորման և մոտիվացիայի հետ: Դոպամինը հակված է սահմանափակելու և ընտրելու զգայական տեղեկատվությունը, որը գալիս է տեսաթմբից առաջնային ուղեղ[4]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատային բլիթը ուղեղի ամենամեծ բլիթն է և կազմում է յուրաքանչյուր կիսագնդի մակերեսի մոտ մեկ երրորդը[3]։ Յուրաքանչյուր կիսագնդի կողմնային մակերեսի կենտրոնական ակոսը բաժանում է ճակատային բիլթը գագաթայինից։ Կողմնային ակոսը բաժանում է ճակատային բիլթը քունքայինից։
Ճակատային բլիթը կարելի է բաժանել կողմնային, բևեռային, ակնակապճային (ուղեծրի վերևում, նաև կոչվում է հիմային կամ փորոքային) և միջնակ մասի: Այս մասերից յուրաքանչյուրը բաղկացած է որոշակի գալարրներից՝
- Կողմնային մաս՝ վերբլթային գալար կողմնային հատված, միջին բլթային ծալք և ստորի բլթային գալար,
- Բևեռային մաս՝ ճակատաբևեռային հատված , լայնակի ճակատաբևեռային գալարներ, չակատաեզրային գալար
- Ակնակապճային մաս՝ կողմային, առաջային, հետին, միջին ակնակապճային գալարներ և ուղիղ գալար,
- Միջին մաս՝ վերին ճակատային գալարի միջին հատված և գոտկային գալար։
Բլթերն առանձնացված են ակոսներով։ Օրինակ՝ նախակենտրոնական(պրեցենտրալ) գալարը գտնվում է կենտրոնական ակոսի առջևում և պրեցենտրալ ակոսի հետևում։ Վերին և միջին ճակատային գալարներն բաժանվում են վերին ճակատային ակոսով։
Մարդկանց շրջանում ճակատային բլիթը ամբողջությամբ հասունանում է միայն 20 տարեկանից հետո։ Այնուամենայնիվ, ճակատային բլթի փոքր քանակությամբ ատրոֆիան(ապաճ) նորմալ է ծերացող մարդկանց շրջանում:
Ֆյելը 2009 թվականին ուսումնասիրել է ուղեղի ատրոֆիան 60-91 տարեկան մարդկանց շրջանում: 142 առողջ մասնակիցները անցել են ՄՌՇ հետազոտություն։ Որոնց արդյունքները համեմատվել են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող122 մասնակիցների արդյունքների հետ:
Մեկ տարի անց անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների շրջանում նկատվել է զգալիորեն ծավալի նվազում, իսկ առողջ խմբում` ավելի քիչ է նվազել (միջինը 0,5%)[5]։Այս արդյունքները հաստատում են Կոֆիի ստացած տվյալները, որն 1992 թվականին ցույց տվեց՝ ճակատային բիլթը փոքրանում է ծավալով տարեկան 0,5-1%ով [6]։
Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատային բլթի կեղևի ամբողջությունը կարելի է համարել «գործող կեղև», ինչպես որ հետին կեղևը ՝«զգայական»: Այն նվիրված է այս կամ այն տեսակի գործողություններին՝ կմախքի շարժումներ, աչքերի շարժում, խոսքի վերահսկում և զգացմունքների արտահայտում: Մարդկանց շրջանում ճակատային բլթի ամենամեծ մասը՝ նախաճակատային հատվածը (PFC), պատասխանատու է ներքին, մտավոր գործողությունների համար, որը սովորաբար կոչվում է դատողություն:
Նախաճակատային(պրոֆրոնտալ,PFC) հատվածը իրականացնում է ընթացիկ գործողություններից բխող ապագա հետևանքների նախագծում: Ներառում է նաև սոցիալապես անընդունելի արձագանքների վերացում և ճնշում, ինչպես նաև առաջադրանքների տարբերակում: PFC-ն նաև կարևոր դեր է խաղում ուղեղում պահվող ավելի երկար՝ առաջադրանքների վրա չհիմնված հիշողությունների ինտեգրման գործում: Սրանք հաճախ հիշողություններ են՝ կապված էմոցիաների հետ, որոնք ստացվում են լիմբիկ համակարգից ստացված տվյալներից: Ճակատային բլիթը փոփոխում է այդ հույզերը՝ ընդհանուր առմամբ սոցիալական ընդունելի նորմերին համապատասխանելու համար:
Հոգեբանական թեստերը, որոնք չափում են ճակատային բլթի ֆունկցիան, ներառում են մատնաբախումը(քանի որ ճակատային բլիթը վերահսկում է կամավոր շարժումը), Վիսկոնսինի քարտերի տեսակավորման թեստը և լեզվի, թվաբանության հմտությունների և որոշումների կայացումը՝ բոլորը վերահսկվում են ճակատային բլթի կողմից:
Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վնասում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատային բլթի վնասումը կարող է առաջանալ մի շարք ձևերով և հանգեցնել տարբեր հետևանքների: Անցումային իշեմիկ նոպաները (TIAs), որոնք նաև հայտնի են որպես մինի ինսուլտներ, և մեծահասակների ինսուլտները(գլխուղեղի ինֆարկտ)՝ 65 և բարձր տարիքային շրջանում, ճակատային բլթի վնասման ընդհանուր պատճառներն են: Այս ինսուլտները և մինի ինսուլտները կարող են առաջանալ ուղեղի արյան հոսքի մատակարարման խանգարման,դադարեցման կամ ուղեղային զարկերակի անևրիզմայի պատռման հետևանքով: Վնասվածքի մյուս ուղիները ներառում են ուղեղի տրավմատիկ վնասվածքները, որոնք առաջացել են դժբախտ պատահարներից հետո, ախտորոշումները, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը կամ Պարկինսոնի հիվանդությունը (առաջացնում են տկարամտության ախտանիշներ), ճակատային բլթի էպիլեպսիա(ցանկացած տարիքում)[7]։ Շատ հաճախ, ճակատային բլթի վնասումը պրենատալ(նախածննդյան) շրջանում հղիի կողմից ալկոհոլի չարաշահման արդյունք է։
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատային բլթի վնասման ընդհանուր հետևանքները բազմազան են: Առջևի բլթի վնասվածք ստացած հիվանդները կարող են տալ իրավիճակի ադեկվատ գնահատական, բայց «իրական կյանքում» այդ նույն իրավիճակներին ցուցաբերում են ոչ պատշաճ արձագանք: Նմանապես, զգացմունքները, չեն արտահայտվում դեմքի արտահայտությամբ կամ ձայնի միջոցով: Օրինակ, նա, ով իրեն երջանիկ է զգում, չի ժպտա, և ձայնով զգացմունքներ չի արտահայտի։ Երբեմն անձը կարող է նաև ցուցաբերել զգացմունքների ավելի բուռն, անհիմն դրսևորումներ։ Դեպրեսիան տարածված է ինսուլտով հիվանդների շրջանում: Նաև տարածված է մոտիվացիայի կորուստը կամ նվազումը: Ինչ-որ մեկը կարող է չցանկանալ սովորական առօրյա գործունեությամբ զբաղվել և իրեն լավ չզգա[7]։ Նրանք, ովքեր մոտ են այդ անձին, ով վնաս է կրել, կարող են նկատել վարքի փոփոխություններ[8]։
Անհատականության այս փոփոխությունը բնորոշ է ճակատային բլթի վնասմանը և օրինակ՝ Ֆինես Գեյջի դեպքում: Ճակատային բլիթը ուղեղի այն մասն է, որը պատասխանատու է կատարողական գործառույթների համար, ինչպիսիք են ապագայի պլանավորումը, դատողությունը, որոշումներ կայացնելու հմտությունները, ուշադրությունը և արգելակումը: Այս գործառույթները կարող են կտրուկ նվազել այն մարդկանց շրջանում, որոնց ճակատային բլիթը վնասված է[7]։
Հետևանքները, որոնք ավելի քիչ են նկատվում, նույնպես բազմազան են: Կոնֆաբուլացիան կարող է լինել «քիչ տարածված» էֆեկտը: Կոնֆաբուլացիայի դեպքում ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տալիս՝ պահպանելով համոզմունքը, որ դա ճշմարտություն է: Քիչ թվով հիվանդների մոտ կարելի է նկատել ոչ բնորոշ կենսուրախություն։ Այս էֆեկտը հիմնականում նկատվում է ուղեղի աջ ճակատային բլթի վնասվածքներով հիվանդների մոտ[7][9]։
Մեկ այլ հազվադեպ էֆեկտ է կրկնապատկվող պարամնեզիան, որի դեպքում հիվանդները կարծում են, որ այն վայրը, որտեղ նրանք ներկայումս ապրում են, այլ վայրում գտնվող տեղի կրկնօրինակն է: Նմանապես, նրանք, ովքեր զգում են Կապգրասի համախտանիշը ճակատային բլթի վնասումից հետո, կարծում են, որ «փոխարինողը» վերցրել է մտերիմ ընկերոջ, ազգականի կամ այլ անձի ինքնությունը և ներկայանում է որպես այդ անձ: Այս վերջին էֆեկտը հիմնականում նկատվում է շիզոֆրենիայով հիվանդների մոտ, ովքեր ունեն նաև ճակատային բլթի նյարդաբանական խանգարումներ[7][10]։
ԴՆԹ-ի վնասում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու ճակատային բլթի կեղևում գենի էքսպրեսիան նվազում է 40 տարեկանից սկսած՝ հատկապես 70 տարեկանից հետո դառնալով բավականին արտահայտված[11]։ Այս հավաքածուն ներառում է գեներ, որոնք ունեն սինապտիկ պլաստիկության հիմնական գործառույթներ և կարևոր են ուսուցման և հիշողության, վեզիկուլյար տրանսպորտի և միտոքոնդրիալ ֆունկցիայի համար: Ծերացման ընթացքում ԴՆԹ-ի վնասումը նկատելիորեն ավելանում է գեների պրոմոտորներում, որոնց էքսպրեսիան ճակատային բլթի կեղևում նվազում է։ Նեյրոններում այս պրոմոտորները օքսիդատիվ սթրեսոից ընտրողաբար վնասվում են [11]։
ՄԻԱՎ-ով պայմանավորված նյարդաճանաչողական խանգարումներ ունեցող անհատների կեղևի ճակատային բլթում կուտակվում են միջուկային և միտոքոնդրիալ վնասված ԴՆԹ-ները[12]։
Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի զեկույցում ասվում է, որ (COMT) գենի տեսակը, որը նվազեցնում է դոֆամինի ակտիվությունը նախաճակատային(պրեկորտալ) հատվածի կեղևում։ Այն պայմանավորվում է ցածր աշխատունակությամբ, գլխուղեղի տվյալ հատվածի ոչ արդյունավետ աշխատանքով, հետևաբար ազդում է հիշողության,կենտրոնացման վրա,ինչպես նաև հանդիսանում է շիզոֆրենիայի բարձր ռիսկի գործոն [13]։
Պամություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեվիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին առաջին անգամ հոգեկան հիվանդությունների բուժումն առաջարկել է պորտուգալացի նյարդաբան Էգաս Մոնսը, ներառում էր ճակատային բլիթը լիմբիկ համակարգի հետ կապող ուղիների վնասումը: Ճակատային լոբոտոմիան (երբեմն կոչվում է ճակատային լեյկոտոմիա) նվազեցնում էր անհանգստությունը՝ բթացնելով սուբյեկտի զգացմունքները, կամքը և անհատականությունը: Այս հոգեվիրաբուժական միջամտությունը զուգորդվեց ծանր կողմնակի ազդեցություններով և 7,4-ից 17 տոկոս մահացությամբ[14]։ Ճակատային լոբոտոմիան մահացել է որպես հոգեբուժական բուժում: Ավելի ճշգրիտ հոգեվիրաբուժական պրոցեդուրաներ դեռևս կիրառվում են, թեև հազվադեպ: Դրանք կարող են ներառել առջևի կապսուլոտոմիա կամ երկկողմանի ցինգուլոտոմիա և կարող են օգտագործվել շիզոֆրենիայի կամ դեպրեսիայի բուժման նպատակով:
Գործողության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատային բլթի գործողության տեսությունները կարելի է բաժանել չորս խմբի[14]՝
- Բազմաթիվ գործընթացների տեսություններ, որոնք ենթադրում են, որ ճակատային բլթի կատարող կենտրոնը բաղկացած է մի շարք բաղադրիչներից, որոնք սովորաբար միասնական են աշխատում առօրյա գործողություններում[15]։
- Կառուցվածքային տեսություններ, որոնք ենթադրում են, որ ճակատային բլթի ֆունկցիաների մեծ մասը, եթե ոչ բոլորը, կարող են բացատրվել մեկ կառուցվածքով (ֆունկցիայի միատարրություն), ինչպիսին է աշխատանքային հիշողությունը կամ արգելակումը[16]։
- Միաախտանիշ տեսություններ, որոնք ենթադրում են, որ յուրահատուկ անկատարելի ախտանիշը (օրինակ՝ կոնֆաբուլյացիա) կապված է աշխատանքի է հիմքում ընկած գործընթացների և կառուցվածքի հետ[17]։
Մյուս տեսությունները ներառում են՝
- Stuss-ը(1999) առաջարկել է բաժանել երկու խմբի՝ ըստ հոմոգեն և հետերոգեն գործառույթների
- Grafman-ն առաջարկել է կառավարչական գիտելիքների միավորներ (MKU) / կառուցվածքային իրադարձությունների համալիր (SEC) մոտեցում (cf. Wood & Grafman, 2003)
- Miller & Cohen-ն առաջարկել են նախաճակատային ֆունկցիայի ընդգրկված թեորեմը (e.g. Miller & Cohen, 2001)
- Rolls-ն առաջարկել էր խթան-պարգևատրման մատեցումը , Stuss-ը՝ առաջային զգուշացնող գործողությունները (Burgess & Simons, 2005; Burgess, 2003; Burke, 2007).
Կարելի է ընդգծել, որ վերը նկարագրված տեսությունները տարբերվում են իրենց ուղղությամբ, որոշակի գործընթացներով/համակարգերով կամ կառուցվածքվ: Ստուսը (1999) նշում է, որ միատարրության(մեկ կառուցվածքի) կամ տարասեռության (բազմաթիվ գործընթացներ/համակարգեր) հարցը կարող է ներկայացնել իմաստաբանության և/կամ թերի ֆունկցիոնալ վերլուծության խնդիր, որ թե անլուծելի երկփեղկություն(էջ 348): Այնուամենայնիվ, հետագա հետազոտությունները ցույց կտան, թե արդյոք հասանելի կլինի ճակատային բլթի ֆունկցիայի միասնական տեսությունը, որը լիովին բնութագրում է գործառույթների բազմազանությունը:
Այլ պրիմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ գիտնականներ կարծում էին, որ ճակատային բլիթը մարդկանց մոտ անհամաչափ մեծացած է մյուս պրիմատների համեմատ։ Ենթադրվում էր, որ այն մարդկային էվոլյուցիայի կարևոր հատկանիշ է և դիտվում էր որպես մարդու տարբերման հիմնական պատճառ մյուս պրիմատներից: Այնուամենայնիվ, մեծ կապիկների վերաբերյալ այս տեսակետը վիճարկվել է նեյրոպատկերավորման ուսումնասիրություններից հետո: Օգտագործելով մագնիսա ռեզոնանսային շերտագրություն՝ մարդկանց ճակատային բլթի ծավալը որոշելու համար, գոյություն ունեցող կապիկների բոլոր տեսակների հետ համեմատելով, պարզվել է, որ մարդու ճակատային բիլթը համեմատաբար մեծ չէ, քան մյուս մեծ կապիկներինը [18]։ Փոխարենը, երևում է, որ մարդկանց ավելի բարձր ճանաչողականությունը կապված է նյարդային ուղիների ավելի մեծ կապի հետ, որոնք չեն ազդում ծավալի վրա[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Muzio, Bruno Di. «Frontal pole | Radiology Reference Article | Radiopaedia.org». radiopaedia.org (անգլերեն).
- ↑ João, Rafael Batista; Filgueiras, Raquel Mattos (2018-10-03), Starcevic, Ana; Filipovic, Branislav (eds.), «Frontal Lobe: Functional Neuroanatomy of Its Circuitry and Related Disconnection Syndromes», Prefrontal Cortex (անգլերեն), InTech, doi:10.5772/intechopen.79571, ISBN 978-1-78923-903-4, S2CID 149544570, Վերցված է 2023-06-24-ին
- ↑ 3,0 3,1 Carpenter, Malcolm (1985). Core text of neuroanatomy (3rd ed.). Williams & Wilkins. էջեր 22–23. ISBN 978-0683014556.
- ↑ «Incoming Sensory Information - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com. Վերցված է 2023-03-31-ին.
- ↑ Fjell AM, Walhovd KB, Fennema-Notestine C, McEvoy LK, Hagler DJ, Holland D, Brewer JB, Dale AM (December 2009). «One-year brain atrophy evident in healthy aging». The Journal of Neuroscience. 29 (48): 15223–31. doi:10.1523/JNEUROSCI.3252-09.2009. PMC 2827793. PMID 19955375.
- ↑ Coffey CE, Wilkinson WE, Parashos IA, Soady SA, Sullivan RJ, Patterson LJ, Figiel GS, Webb MC, Spritzer CE, Djang WT (March 1992). «Quantitative cerebral anatomy of the aging human brain: a cross-sectional study using magnetic resonance imaging». Neurology. 42 (3 Pt 1): 527–36. doi:10.1212/wnl.42.3.527. PMID 1549213. S2CID 20481757.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Stuss DT, Gow CA, Hetherington CR (June 1992). «"No longer Gage": frontal lobe dysfunction and emotional changes». Journal of Consulting and Clinical Psychology. 60 (3): 349–59. doi:10.1037/0022-006X.60.3.349. PMID 1619089.
- ↑ Rowe AD, Bullock PR, Polkey CE, Morris RG (March 2001). «"Theory of mind" impairments and their relationship to executive functioning following frontal lobe excisions». Brain. 124 (Pt 3): 600–16. doi:10.1093/brain/124.3.600. PMID 11222459.
- ↑ Robinson RG, Kubos KL, Starr LB, Rao K, Price TR (March 1984). «Mood disorders in stroke patients. Importance of location of lesion». Brain. 107 ( Pt 1) (1): 81–93. doi:10.1093/brain/107.1.81. PMID 6697163.
- ↑ Durani SK, Ford R, Sajjad SH (September 1991). «Capgras syndrome associated with a frontal lobe tumour». Irish Journal of Psychological Medicine. 8 (2): 135–6. doi:10.1017/S0790966700015093. S2CID 74081936.
- ↑ 11,0 11,1 Lu T, Pan Y, Kao SY, Li C, Kohane I, Chan J, Yankner BA (June 2004). «Gene regulation and DNA damage in the ageing human brain». Nature. 429 (6994): 883–91. Bibcode:2004Natur.429..883L. doi:10.1038/nature02661. PMID 15190254. S2CID 1867993.
- ↑ Zhang Y, Wang M, Li H, Zhang H, Shi Y, Wei F, Liu D, Liu K, Chen D (June 2012). «Accumulation of nuclear and mitochondrial DNA damage in the frontal cortex cells of patients with HIV-associated neurocognitive disorders». Brain Research. 1458: 1–11. doi:10.1016/j.brainres.2012.04.001. PMID 22554480. S2CID 23744888.
- ↑ «Gene Slows Frontal Lobes, Boosts Schizophrenia Risk». National Institute of Mental Health. May 29, 2001. Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին. Վերցված է 2013-06-20-ին.
- ↑ 14,0 14,1 (Burgess, 2003, p. 309).
- ↑ (Burgess, 2003, p. 310).
- ↑ (Stuss, 1999, p. 348; cf. Burgess & Simons, 2005).
- ↑ (cf. Burgess & Simons, 2005).
- ↑ Semendeferi K, Lu A, Schenker N, Damasio H (March 2002). «Humans and great apes share a large frontal cortex». Nature Neuroscience. 5 (3): 272–6. doi:10.1038/nn814. PMID 11850633. S2CID 5921065.
- ↑ Friederici AD (April 2009). «Pathways to language: fiber tracts in the human brain». Trends in Cognitive Sciences. 13 (4): 175–81. doi:10.1016/j.tics.2009.01.001. PMID 19223226. S2CID 15609709.
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Donald T. Stuss and Robert T. Knight (Eds.), Principles of Frontal Lobe Function, Second Edition, Oxford University Press, New York, 2013.
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել DoctorLia/Ավազարկղ5 կատեգորիայում։ |
- NIF Search – Frontal Lobe Արխիվացված 2013-07-03 Wayback Machine via the Neuroscience Information Framework
Կատեգորիա:Մարդու անատոմիա Կատեգորիա:Նյարդաբանություն Կատեգորիա:Նյարդախտաբանություն Կատեգորիա:Գլխուղեղ Կատեգորիա:Գլխուղեղի մեծ կիսագնդեր