Jump to content

Մասնակից:Dgshsvxbxbx/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Brawl Stars, Supercell ընկերության կողմից մշակված և թողարկված MOBA տեսակի բջջային հեռախոսների համար նախատեսված խաղ: Համաշխարհային թողարկումը եղել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Brawl Stars
Մշակող Ֆինլանդիա Supercell
Հրատարակիչ Supercell
Դիստրիբյուտոր Google Play և App Store
Անոնսի թվական 2017 թվականի հունիսի 14
Թողարկման թվական Ռուսաստան 2018 թվականի դեկտեմբերի 9

Աշխարհում 2018 թվականի դեկտեմբերի 18

Պլատֆորմներ Անդրոիդ, iOS
Վերջին տարբերակ Android: 27.514 (2020 թվականի հունիսի 4) iOS: 27.500 (2020 թվականի հունիսի 4 )
Ժանր MOBA
Խաղի ռեժիմ բազմաօգտագործվող խաղ
PEGI PEGI 7
USK USK 6
Կրիչ թվային տարածում
Կառավարում Սենսորային էկրան
Պաշտոնական կայք brawlstars.com

Խաղային ընթացքԽմբագրել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը կենտրոնացված է նրանում, որ խաղացողը մենակ կամ 3 մարդուց կազմված թիմով հաղթի այլ թիմերին կամ ԻԻ ղեկավարության տակ գտնվող հակառակորդին՝ տարատեսակ խաղային ռեժիմների մեջ: Խաղացողը կարող է ընտրել կերպարներ (ներկայացված են 37), որոնցից յուրաքանչյուրը ունեն իրենց ունակությունը և գերհատկությունը: Ինչպես նաև յուրաքանչյուր կերպար ունի իր պասիվ ունակությունը, որը բացվում է ավարով լի պահոցից (խաղի մեջ) կամ կարելի է այն ձեռք բրել խանութից։

Խաղացողները պետք է ընտրեն պայքարելու համար ռեժիմ, օրինակ՝ «Գրավման պարգևատրում» ռեժիմը, որտեղ 2 թիմն էլ փորձում են հավաքել ինչքան հնարավոր է շատ աստղեր՝ սպանելով մրցակցին։ Կողոպուտի ռեժիմում թիմերը պետք է ջարդեն մեկը մեկի երկաթյա պահոցները՝ պահպանելով իրենը։ Իսկ «Բյուրեղի գրավում» ռեժիմում հաղթում է այն թիմը, որը հավքել է ավելի շատ թանկարժեք քարեր, քան մյուսը։ «Բախում» ռեժիմը (մենակ կամ 2-ով) նման է համակարգչային թագավորական պայքար խաղին, 10 մասնկից պետք է կռվեն մեկ մյուսի հետ քարտեզի վրա, որի սահմանները ժամանակի հետ փոքրանում են թունավոր ամպի միջոցով։