Մասնակից:CatraMide/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանտա-Անա տաճարը[1] (իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias) տաճարային համալիր է Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում։ Նվիրված է Սուրբ Անննային՝ քաղաքի հովանավորին։ Հանդիսանում է Սևիլյան արքեպիսկոպոսարանի Կանարյան կղզիների բաժին[2]։

Սանտա-Անա տաճարը տեղակայված է Վեգետա քաղաքի պատմական հատվածում՝ Սուրբ Աննայի հրապարակում։ 1487 թվականին կաթոլիկ թագավորների կողմից հայտարարված Գրան Կանարիա կղզու վրա տաճարի շինությունը սկսվել է միայն 1497 թվականին։ 1557 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը դադարեցվեց։ Միայն 1781 թվականից շինարարությունը վերսկսվեց և շաունակվում է մինչ օրս։ Այդ պատճառով է որ տաճարը առանձնանում է ճարտարապետական երկու ոճով․ ինտերիերում գերակշռում է ուշ գոթիկան, իսկ տաճարի արտաքին տեսքը նեոկլասիցիզմի օրինակ է[3]։ Որոշ դետալներ արված են բարոկկո ոճով։

Տաճարի մի մասը և կամարները պատրաստված են Սան-Լորենցոյի քարհանքերից բերված կապույտ քարից։ Շինարարության ընթացքում օգտագործվել են նաև հրաբխային քար, ծակոտկեն նյութ։

Եռահարկ տաճարում տեղակայված է 13 մատուռ։

Լաս Պալմասի տաճարը միակն էր Կանարյան կղզներում մինչև 1819 թ․[4] , երբ այն հիմնադրեց Սան Կրիստոբալ դե Լա Լագունայի Հռոմի կաթոլիկ թեմը, որի իրավասության տակ են գտնվում Սանտա Կրուզ դե Տեներիֆի կղզիները:[4]


1894 թ. Հռոմի Պապ Լեո XIII- ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ:[5] 1974 թ. Մայիսի 24-ին տաճարը ճանաչվեց որպես պատմական հուշարձան։[6]


Ներկայումս տաճարը արշիպելագի ամենամեծ կրոնական կառույցն է: Դրա ներսում ստեղծվել է թեմական թանգարան:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]