Մասնակից:Boris Movsisyan 5/Ավազարկղ 2
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրեյ Վիկտորովիչ Պարխոմենկո (ուկրաիներեն՝ Андрій Вікторович Пархоменко, ), խորհրդային, ուկրաինական և ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան, մարզիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդեսայի ֆուտբոլի սան է։ Առաջին մարզիչները եղել են Ալեքսանդր Ռոզենշտրաուխն ու Պյոտր Ռուսանովը: 1988 թվականին 2 խաղ է անցկացրել Նիկոպոլի «Կոլոսի» կազմում Տյումենի «Գեոլոգի» և Պերմի «Զվեզդայի» դեմ։ 1989 թվականին տեղափոխվել է Օդեսայի «Չեռնոմորեց», որտեղ միայն մեկ խաղ է անցկացրել Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ գավաթի խաղարկությունում (1:1)[1]։ 1991 թվականին խաղացել է Օդեսայի ԲՄԱ ակումբում։ 1992 թվականին պայմանագիր է կնքել «Թերեքի» հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից և վերադարձել Ուկրաինա, որտեղ պաշտպանել է «Տավրիայի», «ՍԿ Օդեսայի», «Պոդոլիայի», «ՍԿԱ-Լոտո», «Չեռնոմորեցի» գույները: 1999 թվականին համալրել է բուլղարական «Բոտև» ակումբի շարքերը։ 2000-2002 թվականներին Մոլդովայում խաղացել է «Շերիֆում», «Տիլիգուլում», «Տիրասպոլում», «Ագրոյում», որից հետո վերադարձել է Ուկրաինա՝ «Իվան» ակումբ։ 2004 թվականի մարտի 16-ին «Զակարպատիեի» կազմում մասնակցել է «Նիկոլաևի» դեմ միակ խաղին (3:1): Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է «Պալմիրա»։ 2005 թվականից հանդես է եկել «Սախալինում», որտեղ ավարտել է կարիերան 2008 թվականին։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին ղեկավարել է «Իվան» ֆուտբոլային ակումբը։ Ճանաչվել է սիրողական թիմերի Ուկրաինայի լավագույն մարզիչ[2]։ 2007 և 2008 թվականներին եղել է «Սախալինի» գլխավոր մարզիչը։
2008 թվականից գլխավորել է «Դնեստրը» և «Օդեսան»։ 2012/13 թվականի մրցաշրջանում Օդեսայի մարզի ակումբների գլխավոր մարզիչների համար ռեկորդ է սահմանել Ուկրաինայի առաջին լիգայում պաշտոնական խաղերի քանակով․ «Դնեստրը» և «Օդեսա» ֆուտբոլային ակումբը ղեկավարել է առաջնության ընդհանուր առմամբ 147 օրացուցային խաղ (80+67)՝ առաջ անցնելով 15 տարի առաջ առաջատար Սերգեյ Մարուսինից, որը «Օդեսա» ֆուտբոլային ակումբը ղեկավարել է առաջին 129 պաշտոնական խաղերում:
2014 թվականին վերադարձել է «Սախալինի» մարզչական շտաբ և 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կատարել է թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները: 2015 թվականից մարզել է «Բալկաններ» ակումբը։ Նա դարձել է Ուկրաինայի առաջին մարզիչը, որ կարողացել է իր թիմը հասցնել երկու անընդմեջ չեմպիոնական տիտղոսների սիրողական լիգայում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր - 1999/00
- Ուկրաինայի առաջին լիգայի հաղթող - 2003/04
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուկրաինայի չեմպիոն սիրողական թիմերի շրջանում - 2015, 2016
- Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից սիրողական թիմերի շրջանում - 2015
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Նատալիա։ Ունի երկու որդին՝ Կոնստանտին և Վադիմ[3]։ Եղբայրը՝ Դմիտրին, նախկինում եղել է հայտնի ֆուտբոլիստ, իսկ հետո դարձել է «Բալկաններ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։