Մասնակից:Bippubip/Ավազարկղ/Սոֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1986
Շոտլանդիա Գլասգո, Շոտլանդիա
Մահացել էհունվարի 30, 2021
Հունաստան Աթենք, Հունաստան
Մասնագիտությունպրոդյուսեր, եգչուհի, դիջեյ

Սոֆի Քսեոնը (17 սեպտեմբեր 1986 – 30 հունվար 2021)[1], նաև հայտնի որպես SOPHIE, շոտլանդացի երաժիշտ է, պրոդյուսեր, երգչուհի և դիջեյ, հայտնի է իր փորձարարական մոտեցմամբ փոփ երաժշտությանը: 2010ականներին նա կարևոր դեր է խաղացել հայփերփոփ ժանրի ձեւավորման մեջ, աշխատելով PC Music լեյբլի երաժիշտների հետ:[2] Սոֆին որպես պրոդյուսեր աշխատել է Charli XCX-ի, Vince Staples-ի, Kim Petras-ի, Madonna-ի, Let's Eat Grandma-ի և Namie Amuro-ի հետ:[2]

Ի սկզբանե Սոֆին կիսվում էր իր երաժշտությամբ անանուն կերպով: Նա հայտնի դարձավ իր "Bipp" (2013) և ՞Lemonade" (2014) սինգլներով, որոնք հետագայում ընդգրկվեցին իր Product (2015) սկավառակի ցանկում: Սոֆիի առաջին ալբոմը՝ Oil of Every Pearl's Un-Insides-ը (2018), արժանացավ Գրեմմի մրցանակի՝ լավագույն էլեկտրոնիկ/պարային ալբոմ կատեգորիայում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆին ծնվել է 1986թ սեպտեմբերի 17-ին Գլասգոյում: Նրա հայրը էլեկտրոնային երաժշտության սիրահար էր ու փոքր տարիքից տարել է Սոֆիին ռեյվերի՝ պարային էլեկտրոնային երաժշտությանը նվիրված միջացարումների: Հարցազրույցում Սոֆին ասել է, որ ամբողջ մանկությունը տրամադրել է երաժշտություն լսելուն, վերցնելով հոր սկավառակները: Որպես ծննդյան օրվա նվեր ստեղնաշար ստանալուց հետո նա սկսել է հետաքրքրվել երաժշտություն ստեղծելով: Նա վաղ տարիքում ցանկություն է հայտնել թողնել դպրոցը և լիովին նվիրվել երաժշտությանը:[3]

Սոֆին տրանս կին է:[4]

Սոֆին մահացել է 2021թ Հունվարի 30-ին ժամը 04:00-ին, Աթենքում: Transgressive և Future Classic լեյբլները հայտարարության մեջ նշել են՝ «Իր ոգուն համապատասխան, նա դուրս էր եկել պատշգամբ լիալուսինը դիտելու համար և պատահաբար ընկնելու արդյունքում մահացել: Նա միշտ կմնա մեզ հետ»:[5][6]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Product (2015)
  • Oil of Every Pearl's Un-Insides (2018)
  • Oil of Every Pearl's Un-Insides Non-Stop Remix Album (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sophie». IMDb. Վերցված է 2022-08-06-ին.
  2. 2,0 2,1 «SOPHIE Biography, Songs, & Albums». AllMusic (անգլերեն). Վերցված է 2022-08-05-ին.
  3. «SOPHIE On Criticism, Collaborating and Childhood | LENNY». www.lennyletter.com. Վերցված է 2022-08-05-ին.
  4. Nast, Condé (2017-12-07). «SOPHIE Finds Her Voice». Teen Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-06-ին.
  5. Nast, Condé (2021-01-30). «SOPHIE Has Died». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-08-05-ին.
  6. «Sophie, acclaimed avant-pop producer, dies aged 34 | Electronic music | The Guardian». web.archive.org. 2021-01-31. Վերցված է 2022-08-06-ին.