Մասնակից:Bekaisa/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաֆայել Սարգսյան (նկարիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սարգսյան
Պատկեր:Rafael Sargsyan photo.jpg
ԾննդավայրԹբիլիսի
Վախճանվել է2000(2000)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ժանրգեղանկարիչ, մոնումենտալիստ, թատերական նկարիչ-ձևավորող

Ռաֆայել Սեդրակի Սարգսյան (1919-2000), հայ նկարիչ: Ծնվել է 1919թ․ Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը։ 1949թ․ ընդունվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա։ Առողջական խնդիրների պատճառով 1952թ․ տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1956թ․։ 1946թ․-ից մասնակցել է հանրապետական, ԽՍՀՄ և միջազգային ցուցահանդեսների։ Ձևավորել է Լենինականի (Գյումրու) Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի բազմաթիվ ներկայացումներ։

Ռաֆայել Սարգսյանը մի շարք մոնումենտալ որմնանկարների հեղինակ է, այդ թվում՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարանի գմբեթի՝ համահեղինակությամբ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Մելքոնյանի և Հենրիկ Սիրաvնյանի [1]։ Մասնակցել է նաև ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահնադեսի Հայաստանի տաղավարի ձևավորման աշխատանքներին։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, երկար տարիներ դասավանդել է Երևանի Պոլիտեխնիկական (Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ինստիտուտի գծանկարի բաժնում։

ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ 1945 թվականից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Զարեհ Սարգսյանի ավագ եղբայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]