Մասնակից:Babayan Mariam/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին քաղաքապետարան Տեսարան կիսահարկ ծածկված շուկայական եկեղեցին մոտ 1900 Թուրինգիան շրջանի Նորդհաուզեն քաղաքի հին քազաքապետարանը կառուցվել է Վերածննդի ճարտարապետության ոճով 1608-1610 թվականներին: Նորդհաուզեն քաղաքի քաղաքապետարանի կառուցման մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվել է 1360 թվականից: 1562 թվականին անհրաժեշտություն է եղել բարեկարգել քաղաքապետարանը իսկ 1608-1610 թվականներին հիմնովին վերանորոգվել է: Նախկինում բաց կամարաշար մուտքը օգտագործվել է ամսագրերի վաճառման կետ և 1883 թվականին ապահովվել է պատուհանիկներով:

Հին քաղաքապետարանը (ետևի կողմից)

Նորդհաուզենի վրա ուղղված ավիահարվածից 1945 թվականին այրվել է քաղաքապետարանի մեծ մասը, իսկ ամբողջական վերակառուցումը եղել է 1952 թվականին: Արևելյան մուտքի վերևում գտնվող քարե զինանշանը լատիներենով պատմում է 410 թվականին հռոմեական կայսր Թեոդոսիոս Բ Փոքրի կողմից քաղաքի հիմնադրման լեգենդը: Քաղաքային խորհուրդը 1524 թվականին դարձավ Նորդհաուզենի բոլոր եկեղեցիների հովանավորը՝ ներկայացնելով Ռեֆորմացիա: Քաղաքապետարանի դիմաց կանգնած է Նորդհաուզենաբնակ Ռոլանդի կրկնօրինակը՝ որպես ազատության, ուժի և իրավասության խորհրդանիշ: Բնօրինակը 1717 թվականից տեղակայված է Նոր քաղաքապետարանի ճեմասրահում, որը կառուցվել է 1936/37 թվականներին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար Դոերինգ Քաղաքապետարանը և Ռոլանդը: Նորդհաուզենում (= Գերմանական արվեստի ուղեցույց; հատոր 30). Ֆիլզեր, Աուգբուրգ 1929: Էջ 50-60: Online
  • Փեթեր ՔուլբղոթՊատմական Նորդհաուզենի քաղաքապետարանը: Nordhäuser Nachrichten: Südharzer Heimatblätter. Nordhausen, Verl. Nordhäuser Zeitung, Bd. 11.2002, 4, S. 1–3.
  • Julius Schmidt: Das Rathhaus. In: Beschreibende Darstellung der älteren Bau- und Kunstdenkmäler der Stadt Nordhausen. Hendel, Halle 1887. S. 173–185. Online




Հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Normdaten Կաղապար:Coordinate

Nordhausen Kategorie:Bauwerk in Nordhausen Kategorie:Renaissancebauwerk in Thüringen Nordhausen Altes Rathaus Kategorie:Kulturdenkmal in Nordhausen