Jump to content

Մասնակից:AziMaria/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վշտի տարի Իսլամական ավանդույթի համաձայն՝ «Վշտի տարի»-ն (արաբերեն՝ الحزن عام, ռոմ.՝ «Ām al Ḥuzn, թարգմանվում է նաև «Տխրության տարի») մարգարեության 10-րդ տարին է, երբ Մուհամմադի կինը՝ Խադիջան, և նրա հորեղբայրն ու պաշտպան Աբու Թալիբը մահացան։ Այդ տարին մոտավորապես համընկել է մ․թ․ 619[1][2]թվականին կամ Մուհամմադի առաջին հայտնությանը հաջորդած 10-րդ տարվան։

Աբու Թալիբի մահից հետո Մուհամմադը խոցելի դարձավ տոհմի պաշտպանությունից զրկվելու պատճառով, որը նրան շնորհել էր Աբու Թալիբը (ով նաև Բանու Հաշիմի առաջնորդ էր)։ Նա դարձավ իր մեքքցի հակառակորդների ֆիզիկական հարձակման թիրախը։ Նա այցելեց Թաիֆ՝ օգնություն փնտրելու և բնակիչներին իսլամ հրավիրելու, սակայն մերժում ստացավ։ Մեքքա վերադառնալու ճանապարհին նա մի քանի նշանավոր մեքքացիների դիմեց պաշտպանության խնդրանքով։ Առաջնորդ Մութիմ իբն Ադին, Բանու Նավֆալ տոհմից, ընդառաջեց նրա խնդրանքին, Մուհամմադին քաղաք ուղեկցեց և հայտարարեց, որ իր տոհմը պաշտպանում է Մուհամմադին:

Խադիջայի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խադիջան՝ Մուհամմադի առաջին և 25 տարիների ընթացքում միակ կինը նրա կյանքի օրոք, մահացել է մ.թ. 619 թվականին մոտ 65 տարեկան հասակում[1]։ Մուհամմադն այդ ժամանակ գրեթե 50 տարեկան էր, և նրա տոհմի դեմ բոյկոտի ավարտից շատ չանցած կինը մահացավ[1]։ Բոյկոտը, ի թիվս այլ բաների, արգելեց առևտուրը Մուհամմադի ընտանիքի հետ[3]: Առաջացած սննդի պակասը հավանբաբար նպաստեց Խադիջայի մահվանը[2]։

Աբու Թալիբի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադի հորեղբայր Աբու Թալիբը Մուհամմադի տոհմի՝ Բանու Հաշիմի առաջնորդն էր, ում ընտանիքում Մուհամմադը (ով որբ էր) ապրում էր իր պապի՝ Աբդ ալ-Մուտտաբի մահից հետո[4]։ Որպես տոհմի առաջնորդ՝ նա պաշտպանություն էր շնորհել Մուհամմադին, նույնիսկ երբ Քուրեյշ ցեղից ոմանք թշնամացել էին Մուհամմադի հետ իսլամ տարածելու պատճառով[5]։ Համաձայն այն ժամանակվա Մեքքայի սովորույթների, նման պաշտպանությունն անձեռնմխելի էր համարվում, և, հետևաբար, Մուհամմադի թշնամիները չէին կարող հարձակվել նրա վրա[5]։

Աբու Թալիբը ծանր հիվանդացավ Խադիջայի մահից անմիջապես հետո[1]:

Պաշտպանության կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Թալիբի մահը նշանակում էր, որ Մուհամմադն այլևս չէր կարողանալու օգտվել նրա տոհմի պաշտպանությունից։ Աբու Թալիբին հաջորդեց իր եղբայր Աբու Լահաբը, ում պաշտպանությունը Մուհամմադին լավագույն դեպքում պայմանական էր[6], և Մուհամմադը չկարողացավ որևէ այլ առաջնորդ գտնել, որը կցանկանար դառնալ իր պաշտպանը[2]։ Այն ժամանակվա Մեքքայի սովորության համաձայն, դա նշանակում էր, որ նա անպաշտպան էր և կարող էին նրան սպանել առանց պատժվելու[2][7]։

Մեքքայում Մուհամմադին վատաբանողները սկսեցին վատ վերաբերվել և ֆիզիկական հալածանքների ենթարկել նրան[6]։ Հարձակվողներից մեկը անցել է նրա տան մոտով և փչացած մթերքներ գցել նրա կաթսայի մեջ։ Մեկ ուրիշը ոչխարի արգանդ է նետել՝ միախառնված արյան և արտաթորանքի հետ, երբ Մուհամմադն իր բակում աղոթում էր[6]: Մեկ այլ հարձակվող մի բուռ ցեխ է շպրտել նրա դեմքին, երբ նա գալիս էր Քաաբայից[6]։ Երբ տանը նրա դուստրերից մեկը լացակումած մաքրում էր այդ կեղտը, նա սփոփեց նրան՝ ասելով․ «Աստված կպաշտպանի քո հորը», և նշեց, որ Աբու Թալիբի մահից հետո Քուրեյշները նրա հետ շատ ավելի վատ են վարվել[6][8]:

Այցելություն Թաիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ իրավիճակը Մեքքայում ավելի էր բարդացել, Մուհամմադը որոշեց մեկնել Թաիֆ[6]՝ մի քաղաք, որը գտնվում է Մեքքայից մոտավորապես 100 կմ հարավ-արևելք: Թաիֆում նա այցելեց երեք եղբայրների, որոնք քաղաքը բնակեցրած Բանու Թաքիֆ ցեղի առաջնորդներն էին[6]։ Երեք եղբայրները լսեցին նրան, և նա նրանց հրավիրեց իսլամ և խնդրեց օգնել իրեն թշնամիների դեմ պայքարում[6]։ Նրանք մերժեցին նրա խնդրանքը, և Մուհամմադի հեռանալուց հետո իրենց ստրուկներին և ծառաներին ուղարկեցին նրան հալածելու[6]։ Փախչելիս նա ապաստան գտավ մասնավոր այգում[6]: Այգու տերերը՝ Քուրեյշ ցեղի մեքքացի Ութբահ և Շայբահ եղբայրները , կարեկցեցին իրենց վտանգված առաջնորդին և Ադդասին՝ նինվեացի իրենց քրիստոնյա ստտուկին ուղարկեցին նրան խաղող հյուրասիրելու[9]։ Երբ Ադդասը խաղող էր մատուցում Մուհամմադին, նրանք խոսեցին և նա տպավորվեց նինվեացի Հովնան մարգարեի մասին Մուհամմադի գիտելիքով։ Արդյունքում, նշվում է, որ նա ընդունեց իսլամը[9]։

Նոր պաշտպանի որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիբի բնակիչներից մերժում ստանալով Մուհամմադը ցանկանում էր վերադառնալ Մեքքա, բայց չէր ցանկանում ռիսկի դիմել առանց ցեղային պաշտպանության[10]։ Մեքքա գնալու ճանապարհին նա լուր ուղարկեց մի քանի նշանավոր մեքքացիների՝ պաշտպանություն խնդրելու համար[10]։ Առաջին երկուսը` Ախնաս իբն Շարիքը Բանու Զուհրայից և Սուհեյլ իբն Ամրը Բանու Ամիրից, մերժեցին նրա խնդրանքը: Երկու առաջնորդներն էլ հայտարարեցին, որ դա ոչ մի կապ չունի իսլամի դեմ իրենց ընդդիմության հետ, այլ ավելի շուտ դեմ է ցեղային սկզբունքներին։ Ախնասը, թեև շատ հարգված էր Բանու Զուհրաայում, փաստացի նրա անդամ չէր և գիտեր, որ չի կարող պաշտպանություն իրականացնել ցեղի անունից[10], մինչդեռ Սուհեյլն ասաց, որ իր ցեղը՝ ի տարբերություն մյուս մեքքացի քուրեյշիների, ծագել է Քուրեյշի այլ ճյուղից և չի կարողանա նրանցից պաշտպանել Մուհամմադին[11]։

Այնուհետև նա լուր ուղարկեց Բանու Նավֆալի առաջնորդ Մութիմ իբն Ադիին[12]: Նա մեկն էր այն հինգ մեքքացի առաջնորդներից, որոնք նախաձեռնել էին մեքքական ավելի վաղ բոյկոտի ավարտը[12]: Մութիմը համաձայնեց, և հաջորդ օրը իր որդիների և եղբորորդիների հետ հանդիպեց Մուհամմադին, իսկ հետո նրան ուղեկցեց Մեքքա՝ ամբողջովին զինված[12]։ Նրանք գնացին Քաաբա, որտեղ Մութիմը հայտարարեց պաշտպանությունը[12]: Սա տեսնելով Մուհամմադի գլխավոր հակառակորդ Աբու Ջահլն ասաց Մութիմին և նրա ընտանիքին. «Ում դուք եք պաշտպանում, նրան կպաշտպանենք և մենք»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lings, 2006, էջ 98
  2. 2,0 2,1 2,2 2,3 Armstrong, 2007, էջ 13
  3. Armstrong, 2007, էջեր 12–13
  4. Lings, 2006, էջ 28
  5. 5,0 5,1 Lings, 2006, էջ 55
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Lings, 2006, էջ 100
  7. Al-Mubarakpuri 2014, "Abu Talib's Death"
  8. Al-Mubarakpuri 2014, "The Accumulation of Grief"
  9. 9,0 9,1 Lings, 2006, էջ 101
  10. 10,0 10,1 10,2 Lings, 2006, էջ 102
  11. Lings, 2006, էջեր 102–103
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Lings, 2006, էջ 103

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Al-Mubarakpuri, Safiur-Rahman (2014-06-09). The Sealed Nectar. Translated by Abdul-Malik Mujahid.
  • Armstrong, Karen (2007-12-18). Islam: A Short History. Random House Publishing Group. ISBN 978-0-307-43131-8.
  • Lings, Martin (2006-10-06). Muhammad: His Life Based on the Earliest Sources. Inner Traditions/Bear. ISBN 978-1-59477-153-8.


Կատեգորիա:Life of Muhammad Կատեգորիա:619 Կատեգորիա:Grief Կատեգորիա:Islamic terminology