Մասնակից:Astghik Aso/Ավազարկղ
Առուշան Հովհաննեսի Հակոբյան (ապրիլի 12, 1948, Դամալա, Ախալցիխեի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին գերազանցությամբ ավարտել է Վրաստանի Ախալցիխեի շրջանի Դամալայի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (ԵրԱԱ) կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը, ստացել ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։ 1970 - 1973 թվականներին սովորել է ԵրԱԱ ինստիտուտի ստացիոնար ասպիրանտուրայում (պաշտպանել ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)։ 1978 - 1982 թվականներին սովորել է ԽՄԿԿ ԿԿ բարձրագույն դպրոցում (Հասարակական գիտությունների ակադեմիա), ավարտել է գերազանցությամբ և ստացել քաղաքագետի մասնագիտություն:
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առուշան Հակոբյանը 1970 թվականին Վայքի կաթնամթերքների արտադրության գործարանում աշխատել է որպես գլխավոր ինժեներ, իսկ 1973 - 1976 թվականներին եղել է ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող՝ նշված տարիներին միաժամանակ համատեղելով ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի դասախոսի աշխատանքը: 1975 - 1976 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ԵրԱԱ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, իսկ 1976 - 1977 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի արդյունաբերության և գյուղական երիտասարդության բաժնի վարիչ, այնուհետև, 1977 - 1982 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար: 1977 - 1982 թվականներին եղել է նաև Երիտասարդ դասախոսների դպրոցի դասախոս:
1982 - 1983 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀԿԿ Մասիսի շրջկոմի 2-րդ քարտուղար[1], 1983 - 1987 թվականներին՝ Մասիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ[2]: 1987 - 1988 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի ագրոարդյունաբերության բաժնի վարիչի առաջին տեղակալ:
1988 - 1991 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀԿԿ Արարատի շրջկոմի 1-ին քարտուղար[3], իսկ 1991 - 1992 թվականներին՝ ՀՀ Ձկնային կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ[4]:
1992 - 1996 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի աշխատակազմի ղեկավար[5]:
Առուշան Հակոբյանը 1996 - 2018 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար [6], իսկ 1996 թվականից առ այսօր «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն:
2002 թվականից առ այսօր Ա. Հակոբյանը «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահն է:
2006 թվականի հունվարի 4-ից մայիսի 25-ը եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն իրականացնող հանձնաժողովի նախագահ[7]:
Հավելյալ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 - 2018 թվականներին Առուշան Հակոբյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի «Պաշտոնական տեղեկագիր» պարբերականի խմբագրակազմի ղեկավար, իսկ 1998 - 2018 թվականներին՝ «Սահմանադրություն և իրավունք» Հանրապետական ութ օլիմպիադաների կազմկոմիտեների նախագահ:
2000 - 2018 թվականներին ղեկավարել է «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն»-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հրատարակվող «Almanaсh» ամենամյա միջազգային քառալեզու հանդեսի հրատարակչական խումբը, իսկ 2007 - 2018 թվականներին՝ «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» («Конституционное правосудие в новом тысячелетии») երկլեզու պարբերականի հրատարակչական խումբը և 2012 - 2016 թվականներին եղել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների լրատու» (Вестник органов контитуционного контроля стран новой демократии) պարբերականի հրատարակչական խմբի ղեկավար:
Ա: Հակոբյանը եղել է «Դամալա» ազգագրական-հայրենագիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ:
Կոչումներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականի դեկտեմբերի 27-ին և 1980 թվականի մարտի 26-ին Ա․ Հակոբյանը պարգևատրվել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի «Ժողվերահսկողության համակարգում ակտիվ աշխատանքի համար» մեդալներով: 1980 թվականի ապրիլի 25-ին պարգևատրվել է «Համամիութենական հարվածային կոմերիտական կառույց Բայկալ-Ամուր մայրուղու շինարարությանն ակտիվ մասնակցության համար ՀամԼԿԵՄ կենտկոմի «Աշխատանքային արիության համար» մեդալով:
1981 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի «Սահմանապահ զորքերի գերազանցիկ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ նույն թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով «Արփա-Սևան» ջրատարի շինարարությանն ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» ԽՍՀՄ մեդալով:
1982 թվականի մարտի 26-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով և 1986 թվականի հուլիսի 15-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Պատվո նշան» շքանշանով:
1993 թվականի ապրիլի 12-ին և 1995 թվականի հուլիսի 17-ին պարգևատրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով:
1996 թվականի հոկտեմբերի 9-ին Ա. Հակոբյանն ընտրվել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի անդամ:
1998 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհագրով և մեդալով, իսկ 1999 թվականի մարտի 9-ին ՀՀ վարչապետի թիվ 145 որոշմամբ պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար» շնորհագրով և հուշամեդալով[8]:
2007 թվականի օգոստոսի 29-ին Ա. Հակոբյանին շնորհվել է «Արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի» դասային աստիճան[9]:
2011 թվականի փետրվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով[10]:
2016 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով «Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար» պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[11]:
2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
2019 թվականին արժանացել է Համահայկական գրողների միության «Ոսկե դար» մրցանակի:
Գրքեր, հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առուշան Հակոբյանը հեղինակ է 4 մենագրության և համահեղինակ՝ 8 գրքերի։
Ա․ Հակոբյանն ունի ավելի քան 50 գիտական և 70 վերլուծական հրապարակումներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն)՝ նվիրված սահմանադրական իրավունքի և սահմանադրական արդարադատության, հայ մշակույթի, գրականության, ազգագրության, հայրենագիտության, պետական կառավարման, հայ-վրացական հարաբերությունների, գյուղատնտեսության տարբեր բնագավառներին, ռեգիոնալ զարգացման հարցերին ու խնդիրներին (տպագրված՝ Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բառնաուլում, Ս․ Պետերբուրգում, Կրասնոդարում):
2015 թվականին Ա․ Հակոբյանի հեղինակությամբ և մենախոսությամբ նկարահանվել է «Վահան Տերյան» երկու մասից բաղկացած ֆիլմը: 2019 թվականին հրատարակվել է Ա․ Հակոբյանի «Վահան Տերյանի հետ» հանրագիտարանային գիրքը[12]՝ նվիրված Վ․ Տերյանի 135-ամյակին, որն արժանացել է Համահայկական գրողների միության տարվա մրցանակին:
2006 թվականին Ա․ Հակոբյանն իրականացրել է «ШТРИХИ К ПОРТРЕТУ» գրքի խմբագրումն ու հրատարակումը, իսկ 2010 թվականին Ա․ Հակոբյանի խմբագրությամբ իրականացվել է «ШЕДЕВРЫ РУССКОЙ ПОЭЗИИ» ժողովածուի հրատարակումը:
2015 թվականին լույս է տեսել Ա․ Հակոբյանի «Փոշմանել եմ․․․ փոշմանելուց» բանաստեղծությունների ժողովածուն:
Ա․ Հակոբյանը զեկուցումներով հանդես է եկել պատմամշակութային, սահմանադրական իրավունքի, հայ գրականության, սննդարդյունաբերության հարցերին նվիրված շուրջ 25 միջազգային գիտական և գիտագործնական համաժողովներում և միջոցառումներում:
Ա․ Հակոբյանը Վ․ Տերյանի ստեղծագործությունների ժողովածուների, ուսումնասիրությունների, 8 գրքերի, մի շարք հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ ռուսական և վրացական մամուլում։ Նա եղել է Վ․ Տերյանի 120, 125 և 135 ամյակներին նվիրված միջոցառումների կազմկոմիտեների անդամ և հանդիսավոր նիստերի զեկուցողը, ինչպես նաև պոետի 130-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ ՀՀ վարչապետ):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԿԿ Մասիսի շրջկոմի պլենումի 1982 թվականի ապրիլի 7-ի որոշում
- ↑ Մասիսի շրջսովետի 1983 թվականի հուլիսի 2-ի N 8 որոշում
- ↑ ՀԿԿ Արարատի շրջկոմի 1988 թվականի հունիսի 26-ի պլենումի որոշում
- ↑ ՀՀ սննդարդյունաբերության նախարարի 1991 թվականի ապրիլի 5-ի N 123 հրաման
- ↑ ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարության 1992 թվականի հունիսի 16-ի N 234 հրաման
- ↑ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 1996 թվականի փետրվարի 9-ի N1 կարգադրություն
- ↑ ՀՀ Նախագահի 2006 թվականի հունվարի 4-ի ՆՀ-1-Ա հրամանագիր
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ N 145 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 9 մարտի 1999 թվական. Վերցված է 2023-03-28-ին.
- ↑ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 2007 թվականի հուլիսի 7-ի N 3 կարգադրություն
- ↑ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 2011 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-5 որոշում
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2023-03-28-ին.
- ↑ «Վահան Տերյանի հետ | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2023-05-01-ին.