Մասնակից:Astghik 1982/Յոնագունիի հուշարձանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոնագունիի հուշարձանը ստորջրյա զանգվածային շինություն է: Հայտնաբերվել է Ճապոնիայում՝ Ռյուկյու կղզիներից ամենահարավայինն է։

Այս կղզու ծագումը հակասությունների առարկա է, համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե արդյոք այն ամբողջովին բնական սուբյեկտ է, թե ունի մասնակի կամ լրիվ արհեստական ​​ծագում:

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնագունի կղզու մոտակայքում գտնվող ծովում բնակվում են պոպուլացիայի ենթարկված շնաձկներ։ Այդ պատճառով այստեղ կարող ենք տեսնել մեծ թվով դայվերներ՝ ամբողջ աշխարհից։

1986 թվականին Կիհատիրո Արատակեն (Յոնագունի կղզու տուրիստական կազմակերպության տնօրեն) փնտրելով հարմար տեղանք՝ շնաձկներին ուսումնասիրելու համար, հանդիպեց մի շարք ծովային սուբյեկտների, որոնք գտնվում էին ծովից 5 մետր ներքև։ Արտաքին տեսքից նրանք նման էին ճարտարապետական շինությունների[1] և կարծես թե ունեին ճարտարապետական հստակ գծագիր, որոնք հիշեցնում էին աստիճանաձև բուրգերի։ Կենտրոնում գտնվում էր ճարտարապետական շինություն՝ մոտ 42,43 մետր բարձրությամբ և 183ից 150 սանտիմետր լայնությամբ։ Արտաքինից շինությունը նման էր ուղղանկյուն ժայռերի Г-աձև ձևավորված տեսքով[2]։ Այն կազմված էր 5 հարկից։ Շինության կենտրոնում գտնվում էին ոչ մեծ բուրգեր՝ 10 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ[3]։

Նույնիսկ եթե պարզվեր, որ դա պարզապես բնության խաղ է, ապա Արատակեն արդեն հաջողել էր. նա գտավ մի օբյեկտ, որն արժանի էր զարմացնելու նույնիսկ ամենաուշագրավ զբոսաշրջիկին։ Սակայն շինության երկրաչափական ձևերի առատությունը և կասկածը, որ այն կարող է բնության ձեռագիրը հանդիսանալ Արատակեին ստիպեց տեղեկացնել մասնագետներին։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյուկյու համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Մասակի Կիմուրիի գլխավորությամբ, սկսեցին հետազոտությունները։ Կիմուրան այն կարծիքին էր, որ այս շինությունը ձեռքագործ վայր է[4][5]։ Հետազոտության ժամանակ գտնվել էին մի շարք հակառակ փաստեր․ խորհրդանշական քարեր, որոնց վրա փորված էին սիմվոլներ[6], պարզունակ քերիչներ, ինչ որ կենդանու խորաքանդակ, որը նման էր ցուլի[7][8]։ Գիտնականների մեկ այլ խումբ՝ Յոնագունի կղզու հայտնաբերումից 12 տարի անց, սկսեց հետազոտություններ, երբ 1997 թվականին ճապոնացի գործարար Յասուո Վատանաբեն որոշեց ֆինանսավորել հետազոտությունը։ Գիտնականների այս խումբը ղեկավարում էր հայտնի հետազոտող և գրող, մի շարք գրքերի[9][10] հեղինակ՝ Գրեմ Հենկոկը, ով իր հետ բերել էր Բոստոնի համալսարանի պրոֆեսոր երկրաբանի ։ Հետազոտությանը մասնակից էին նաև գրող, նկարիչ՝ Սանտա Ֆաինան և մի քանի պրոֆեսիոնալ դայվերներ, պատմաբաններ և Discovery Channel հեռուստատեսության բրիտանական նկարահանողների խումբ։ Պեղումներից հետո Ռոբերտ Շոկը հաղորդեց, որ շինությունը ձեռքի աշխատանք չէ[11], քանի որ հետազոտության ընթացքում նա չի գտել «մարդու ձեռքի» աշխատանք։ Ռոբերտ Շոկը նշեց, որ մոնումենտը կազմված է ավազաքարից, որը երկայնքով ճեղքման հատկություն ունի։ Այտեղից էլ առաջացել են հավասար ծայրեր, սուր անկյուններ, արտաքին տեսքի աղյուսի ձև և այլն։ Եթե հաշվի առնենք նման փաստերը և նաև տարածքի բարձր սեյսմակայունությունը, ապա այս կարծիքը կարելի է համարել հավանական։ Անկյունները 90-60 աստիճան հեռավորության վրա են գտնվում միմյանցից, որը առաջացրել է երկրաչափական պատկերներ՝ ուղղանկյուն աստիճաններ, եռանկյուններ և շեղանկյուններ։ Նա նաև ենթադրեց, որ թեև մոնումենտը բնության ստեղծածն է, բայց այնուամենայնիվ, շինության ծայրերը ձեռքով են արված[12]։ Այդ աշխատանքը կարող էին կատարած լինել հին քար մշակողները։ Այդ ժամանակից սկսած, այս վայրը դայվերների համար դարձել է տեսարժան վայրերից մեկը, չնայած այս վայրի ուժեղ հեղեղի առկայությանը[1]։ Ֆրանսիացի ֆրի-դայվեր Ժակ Մայոլը գիրք էր գրել այս հուշարձանի մասին, երբ սուզվել էր ջրի հատակը, որպեսզի տեսնի մոնումենտը։ Մոնումենտին կից տարածքում հայտնաբերվել է քարանձավ, որտեղ կային մի շարք ստալակտիտներ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց ստեղծումն ավարտվել է 10․000 տարի առաջ․ սա հենց այն ժամանակն է, երբ ծովը հեղեղել է ցամաքի այս հատվածը և նաև մոնումենտը, որն ամբողջությամբ համընկավ գիտնակաների այն գնահատականին, որ համաշխարհային օվկիանոսը հեղեղել էր քաղաքակրթության ստեղծածը։ Հենց այս փաստը հաշվի առնելով՝ երկրաբանները մոնումենտին տալիս են 10․000 մինչև 16000 տարեկան։

Մի փոքր ուշ գիտնական Կիմուրան եկավ այն կարծիքին ,ոչ 5000 մինչև 2000 տարի առաջ մոնումենտը բաձրացել է ջրից և հետո նորից իջել[13][14]։

Հետազոտողներն առանձնացնում են ստորջրյա կառուցվածքի կարևոր տարրեր[15]

Անալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ճապոնիայում, գիտաժողովի ժամանակ, հաղորդագրություն եղավ այն մասին, որ Յոնագունի մոնումենտը հսկա աստիճանաձև կառուցվածք է, որը հայտնաբերվել է Չատանի ափերից դուրս՝ Օկինավայում։ 2005թվականին Մասսակի Կիմուրան եզրակացրեց, որ 2000 կամ 1500 տարի առաջ այդ կառուցվածքը եղել է ցամաքում[13]։

Կերամա կղզու մոտ հայտնաբերվել են խորհրդավոր ստորջրյա «լաբիրինթներ»։

Ագունի կղզու մոտակայքում հայտնաբերվել են գլանաձև խորություններ, որոնք համանման են և գտնվում են մոնումենտի «եռանկյուն ավազանում»։

Յոնագունիի հակառակ կողմում՝ Թայվանի և Չինաստանի միջև ընկած նեղուցում, գտնվել են ստորջրյա կառուցվածքներ, որոնք նման են շենքերի և ճանապարհների[16]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անդրեյ Մակարևիչի ստորջրյա կյանքը, Յոնագունիի գաղտնիքը» գիտական հայտնի ֆիլմ, որը նկարահանել է Ալեքսանդր Սմիրնովը 2004թվականին[17].
  • «Հետսառցադաշտային քաղաքակրթության դարաշրջանը» (անգլ.՝ Ice Age Civilizations) գիտական հայտնի ֆիլմ, որը նկարահանել է Ջոն .
  • «Հին երկրացիներ, Ստորջրյա աշխարհներ» (անգլ.՝ Ancient Aliens. Underwater Worlds) գիտական հայտնի ֆիլմ, որը նկարահանվել է 2011թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 John Anthony West (1998). «Diving for Lemuria». Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին. Վերցված է 2010-07-06-ին.
  2. Подводные пирамиды, Йонагуни-Дзима, Япония(չաշխատող հղում)
  3. Кто строил подводные пирамиды?
  4. «Interview with Professor Masaaki Kimura» (անգլերեն). www.morien-institute.org. 2002. Վերցված է 2019-08-04-ին.
  5. Yonaguni, Japan(անգլ.) // New Scientist : magazine. — 2009. — № 2736.
  6. «Page Five of more Yonaguni evidence from the personal website of Professor Masaaki Kimura» (անգլերեն). www.morien-institute.org. Վերցված է 2019-08-04-ին.
  7. «Interview with Professor Masaaki Kimura, Page Two». 2002 (անգլերեն). www.morien-institute.org. Վերցված է 2019-08-04-ին.
  8. Kimura, Masaaki., 木村政昭. Okinawa kaitei iseki no nazo : sekai saiko no kyoseki bunmei ka!?. — Tōkyō: Daisan Bunmeisha, 2000. — 211, ii pages с. — ISBN 9784476032291, 447603229X
  9. Nunn, Patrick D. Vanished Islands and Hidden Continents of the Pacific University of Hawaii Press (15 Aug 2008)ISBN 978-0824832193 p.128
  10. Fagan, Garrett G. Archaeological Fantasies:How Pseudoarchaeology Misrepresents the Past and Misleads the Public Routledge 6 Jan 2006 ISBN 978-0415305938 p.28
  11. Сто великих тайн Древнего мира
  12. «Индийская философия, психология жизни, вегетарианство и аюрведа — Подводные пирамиды Японии». Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 64 (օգնություն)
  13. 13,0 13,1 Кимура, Масааки (23 мая 2006). «沖縄の海底遺跡についての新知見 (Новая информация по поводу подводных руин в Окинаве)» (ճապոներեն). kimuramasaaki.sakura.ne.jp. Վերցված է 2019-08-05-ին.
  14. Kimura, Masaaki., 木村政昭. Yamataikoku wa Okinawa datta! : Himiko to kaitei iseki no nazo o toku. — Shohan. — Tōkyō: Daisan Bunmeisha, 2010. — 285 pages с. — ISBN 9784476033052, 4476033059
  15. Kimura, Masaaki — Proceedings of Oceans’04 MTS/IEEEE Techno-Ocean ’04 (2004). «Ancient Megalithic Construction Beneath the Sea off Ryukyu Islands in Japan, Submerged by Post Glacial Sea-level Change» (PDF) (անգլերեն). էջեր 947–953.
  16. «Тайна острова Йонагуни» — Японский блог «Сад Камней»
  17. «Документальный фильм онлайн «Подводные пирамиды. Тайна Йонагуни»». Արխիվացված է օրիգինալից 2012-04-12-ին. Վերցված է 2012-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)