Jump to content

Մասնակից:Ashugh22/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Բատտանի

Աբու Աբդուլլահ Մուհամմեդ իբն Ջաբիր իբն Սինան ալ-Ռակկի ալ-Հարրանի ալ Սաբի ալ-Բատտանի (արաբ․՝ أبو عبد الله محمد بن جابر بن سنان الحراني الصابي البتاني‎‎‎‎, Խառան,858- Սամարրա,929)- ականավոր միջնադարյան աստղագետ և մաթեմատիկոս: Դատելով անունից ծագումով սաբիա է: Միջնադարյան Եվրոպայում հայտնի է եղել Albategnius լատինականացված անունով: Ալ-Բատտանին Ալ-Ռակկայում և Դամասկոսում 877 և 919 թվականների միջև անց է կացրել բազմաթիվ աստղագիտական դիտումներ, դրանց արդյունքների հիման վրա կազմել է «Սաբեյական զիջը»: Ավելի ստույգ, քան Պտղոմեոսը որոշեց դեպի հասարակած արեգակնային ուղեծրի թեքությունը` 23°35′41″, և գիշերահավասարի ազդարարումը` 54,5″ մի տարով կամ 1° 66 տարում: Զիջի մեջ մաթեմաթիկական մասում Ալ-Բատտանին նկարագրում է կորնթարդ եռանկյունու հաշման մեթոդները, որը հետագայում զարգացրեցին իսլամական աշխարհի այլ մաթեմատիկոսները: Ալ-Բատտանին գրել է նաև «Երկնային լուսատունների հեռավորությունների մասին աշխատություն» և մի շարք այլ աստղագիտական աշխատություններ: Ալ-Բատտանիին նաև հաջողվեց հաշվել արեգակնային տարին, ընդ որում նրա տվյալները լրիվությամբ համապատասխանում են ժամանակակից տվյալներին (24 վայրկյան սխալմամբ): Ալ-Բատտանիի Զիջը թարգմանվել է լատիներեն լեզվով 1116 թվականին Պլատոնի (Plato Tiburtinus ) կողմից: Այն մեծ ազդեցություն է գործել եվրոպական աստղագիտության վրա, ընդհուպ Գեորդ Պուրբախի, Ռեգիոմոնտանի և Նիկոլայ Կոպեռնիկոսի վրա:

Ալ-Բատտանի պատվին Լուսնի վրա խառնարանը կոչեցին ալ-Բատտանի:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Матвиевская Г. П., Розенфельд Б. А. Математики и астрономы мусульманского средневековья и их труды (VIII—XVII вв.). В 3 т.. — М.: Наука, 1983.
  • Матвиевская Г. П. Очерки истории тригонометрии. — Ташкент: Фан, 1990.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ал-Батани // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.