Մասնակից:Ashugh22/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թորա[1](եբրայերեն՝ תּוֹרָה‏‎‎‎‎ - թորա, բառացի.«ուսմունք, օրենք») աշքենազական արտասանությամբ: Թոյրո (հարավ-արևելյան բարբառ`Լեհաստան, Ուկրաինա ), Թեյրո (հյուսիս-արևելյան բարբառ`Բելոռուսիա,Լիտվա) և Թորրա (սեֆարդական բարբառ)[2] - լայն իմաստով հրեական ավանդական կրոնական օրենքների ամբողջություն:

Տերմինի սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորա անվանում են Մովսեսի Հնգամատյանը (հուն. πεντάτευχος ) կամ Մովսեսի գիրքը, ընդ որում ինչպես հենց տեքստը, այնպես էլ և տպագրված կամ ձեռագրային նմուշները (գլանաձև ձեռագրեր): Հնգամատյանում «Թորա» են անվանում Աստծո առանձին կարգադրությունները, առանձին պատվիրանները կամ օրենքների ամբողջությունը, որը վերաբերվում է այս կամ այն առարկային, օրինակ` ողջակիզման «օրենք(Թորա) »(Ղևտ.6:2), հանցանքի համար զոհաբերության «օրենք» (Թորա)(Ղևտ.7:1)և այլն:
  • «Թորա» բառը հանդիպում է նաև ուսուցման կամ ծնողական խրատի իմաստով:(Առ.1:8 և այլն):
  • Անվան նշանակության հետագա ընդլայնումը տեղի է ունեցել Գրավոր օրենքի` (Թորա շե-բի-խվատ) և Բանավոր օրենքի` (Թորա շե-բե-ալ պե) տարբերակմամբ. Հնգամատյանում հանդիպվող հոգնակի թվով թորաները մեկնաբանվել են որպես աստվածային հայտնության այդ երկու ոլորտների մասին գրություններ, որը ավանդաբար դիտվում է որպես տրված Մովսեսին Սիոն լեռան վրա:
  • Ամենալայն իմաստով Թորա են անվանում հրեական ավանդական օրենքների ամբողջությունը:

Արտահայտություններ նվիրված Թորային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի՞նչ սխեմայով էր կառուցված աշխարհը: Թորան ասում է: " Ես եղել եմ Աշեմի համար գլխավոր ծրագիրն այս աշխարհի կառուցման համար: Ամբողջ վեց օրվա ընթացքում Աշեմն ինձ պահում էր իր առջև: Նա նայում էր գրությանը (1:1)" «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» և համապատասխանաբար ստեղծեց երկինքն ու երկիրը: Նա նայում էր բառերին (1:3) «Եվ աստված ասաց:«թող լույս լինի» և կատարեց այդ բառերը, ստեղծելով լույս և այլն:»...Այսպիսով ամբողջ արարչագործության ընթացքում նա քայլ առ քայլ հետևում էր Թորայի բառերին, տիեզերքին տալով այն ձևը, որը համապատասխանում է ծրագրին, որը պարունակում էր Թորայում: - «Պատմում է Միդրաշը» գրքից:

Թորայի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հուդդայական ավանդական հայեցակարգի Թորայի տեքստը գրվել է Մովսեսի կողմից` Ամենաբարձրյալի բառերով: Գոյություն ունի սակայն տարակարծություն այն մասին, թե արդյոք Թորան գրվել է 40 օրվա ընթացքում Սիոն լեռան վրա, թե այն գրվել է 40 տարվա ընթացքում, երբ հրեաները գտնվում էին անապատում և այն ավարտին է հասցվել Մովսեսի մահից առաջ:

Համաձայն ռաբբի Յեհուդայի Թալմուդում Երկրորդ օրինացի տողերը, որտեղ նկարագրվում է Մովսեսի մահը, գրվել է Հիսուս Նավինի կողմից(Հեսու): Բազմաթիվ հեղինակություններ սակայն համաձայն չեն այդ հայեցակետի հետ, որովետև գտնում են, որ Թորան իր սրբության մակարդակով համապատասխանում է միայն Մովսեսի մարգարեության ձիրքին և ոչ մի մարգարեի, ով ապրում էր նրանից հետո:

Մայմոնիդը (Ռամբամ) իր հավատի 13 դոգմանների ձևակերպման մեջ ընդգծում է [3]: « 8. Լիովին հավատում եմ, որ ողջ Թորան, որը գտնվում է մեր ձեռքում, դա այն Թորան է, որը տրված էր մեր ուսուցիչ Մովսեսին (թող խաղաղության մեջ լինի նա): 9. Հավատում եմ լիիրավ հավատով, որ այս Թորան չի փոխարինվի և Արարաչի կողմից այլ Թորա չի լինի (օրհնյալ է Նրա անունը)»:

Նրա կարծիքով, որը արտացոլում է հուդդայականության դիրքը, այդ երկու կետերը համարվում են հրեայի աշխարհայացքի մեջ ամենակարևորներից: Ժամանակակից ասվածաբան գիտնականների մեծամասնությունը կարծում են, որ գրքերը գրվել են բաբելոնյան գերության ժամանակ (մոտավորապես մ.թ.ա.600թվական) և ավարտվել են պարսկական ժամանակաշրջանում (մ.թ.ա.400 թվական):

Թորայի մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված այն բանի հետ, որ Թորայի տեքստը, ինչպես նաև դա իսկական իմաստը բավականին դժվար է հասկանալ (այդ թվում անգամ նրան ուսումնասիրող մարդկանց համար), դարերի ընթացքում իմաստունները փորձում էին մեկնաբանել դրա առանձին հատվածներ մյուսների համար: Մի շարք մեկնաբաններ, օրինակ Ռաշին, գրում էր մեկնաբանություններ Գրավոր Թորայի համարյա ամեն մի նախադասության համար: Բացի դրանից, ավանդության համաձայն Սիոն լեռան վրա Մովսեսը Գրավոր Թորայի հետ ստացել էր նաև բանավորը, որը բացահայտում է խորը, թաքնված իմաստ, լրացնում է Գրավոր Թորան և բացատրում է այն, ինչ մեզ «չէր ասվել»:

Բազում դարեր շարունակ Բանավոր Թորան փոխանցվում էր բանավոր ավանդմամբ, մինչև 2-րդ դարում չգրվեց Միշնայի ձևով, իսկ հետագայում` Գեմարի ձևով, որոնք միասին կազմում են Թալմուդը:

Թալմուդի ժամանակակից հրատարակությունները ներառում են Թորայի տարբեր սերունդների բազմաթիվ նշանավոր իմաստունների մեկնաբանությունները: Գաոնիմից (վաղ միջնադար) մինչև 17-րդ դար: Մեկնաբանությունների մյուս մասը մտցված է Միդրաշի մեջ: Կան միդրաշներ Գիրք Ծննդոցի վերաբերյալ (Բրեշիտ Ռաբբա), Ղևտական (Վա-յիկրա Ռաբբա) (վաղ միդրաշներ), գիրք Ելից (Շեմոք Ռաբբա)[4]

Գոյություն ունի նաև Տոսեֆթան (Միշնայի վերաբերյալ բացատրություններ և ավելացումներ)[5]

Փշատ և դրաշ

  • Փշատ եբրայերեն՝ פְּשָׁט‏‎‎‎‎ - աստվածաշնչի կամ թալմուդի տեքստերի բառացի բացատրություն
  • Դրաշ եբրայերեն՝ דְּרָשׁ‏‎‎‎,‎‏‎‎‎, ինչպես նաև դրաշ եբրայերեն՝ דְּרוּשׁ‏‎‎‎ - աստվածաշնչի կամ թալմուդի տեքստերի բացատրություն տրամաբանական և իմաստասիրական կառուցվածքի համադրմամբ[6]

Թորայի հրեա մեկնաբանները դրա տեքստերի մեջ ընդգծում են մի քանի շերտեր: Առաջին և արտաքինը` փշատ(բառ.պարզ)-այսինքն պարզ, ուղիղ իմաստը: Երկրորդը` ռեմեզ(բառ.ակնարկ)-«իմաստը,որը ստանում ենք տեքստի մեջ պարունակող ակնարկների օգնությամբ, մի ֆրագմենտի համադրությունը այլ համանման մասերով»[7]: Առավել խորը` դրաշ- (բառ.իմաստ)- հենց իմաստը: Ամենագաղտնին -սոդ (բառ.գաղտնիք)- տեքստի կաբբալիստական իմաստը, որը մատչելի է միայն ընտրյալներին, որոնք հասկացել են բոլոր մնացած իմաստները: Մենք հրեական տեքստը ճանաչումն ենք ինտուիտիվ կերպով նրանով, որ այնտեղ այսպես թե այնպես ներկա են գտնվում բոլոր թվարկված իմաստները[8]:

Պատվիրաններ, որովք կապված են Թորայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորայի ձեռագրեր Սեֆեր-Թորա (եբրայերեն՝ ‏סֵפֶר תּוֹרָה‏,Գիրք Օրինաց‎)-Թորայի տեքստով մագաղաթյա ձեռագիր, որը օգտագործվում է գլխավորապես սինագոգում կարդալու համար (տես` շաբաթական գլուխ), համարվում է հրեական կրոնական պաշտանմունքի մեջ առավել սուրբ առարկա: Պահպանման համար օգտագործվում է կտորից կամ փայտից տուփ,իսկ Սեֆեր-Թորան պահպանվում է հատում պահարանում (Արոն կոդեշ), որը գտնվում է սինագոգի կենտրոնական մասում:

Պատվիրաններ,որոնք կապված են Թորայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թալմուդի համաաձայն[9], Աստվածաշունչը պատվիրում է, որ յուրաքանչյուր հրեա տեր լինի Թորայի ձեռագրին[10] իր հորից, բայց նա այնուամենայնիվ պարտավոր է ունենալ իր սեփական ձեռագիրը[11]: Հրեան կարող է պատվիրել Թորայի ձեռագիրը գրագրից կամ գնել պատրաստի ձեռագիրը, սակայն « ով, որ գրում է Թորան ինքը, կարծես թե ստանում է այն Սիոն լեռան վրա»[12]: Թալմուդի համաձայն, ով որ ուղղի Թորայի ձեռագրի մեջ անգամ մի տառ, իբր գրել է ամբողջ ձեռագիրը[13], որից տարածվել է ավանդույթ, որը իրավունք է տալիս ամեն մի հրեայի սինվոլիկ կերպով կատարել սեփական Թորա գրելու պատվիրանը: Գրագիրը ձեռագրում գրում է առաջին և վերջին պարագրաֆները միայն ուրվագծով և աշխատանքը ավարտվում է սիյում Թորա(«Թորայի ավարտմամբ»), որտեղ յուրաքանչյուր գտնվողի պատիվ է տրվում շրջագծել ուրվագծով միայն մեկ բառ կամ ֆորմալ կերպով պատվիրել գրագրին կատարել դա իր անունից:
  • Թորայի ձեռագրի հետ պետք է վերաբերվել հատուկ հարգանքով և երկյուղածությամբ[14]: Երբ Թորայի ձեռագիրը դուրս են բերում սինագոգից պետք է կանգնել[15], ավանդույթի մեջ է մտել երկյուղածությամբ խոնարհվել կամ համբուրել Թորայի տուփը, երբ ձեռագիրը անցեն կացնում մոտով: Արգելված է մագաղաթին ձեռքով կպնել[16], դրա համար ընթերցման ժամանակ օգտվում են հատուկ ցուցափայտով (յադ):
  • Թորայի ձեռագիրը կարելի է վաճառել միայն այն դեպքում, եթե ամուսնության, կրթության համար չեն կարողանում գտնել այլ միջոցներ[17] կամ գերինների փրկագնի համար: Եթե ձեռագիրը պատահաբար ընկել է հատակին, համայնքը պարտավոր է ծոմ պահել ամբողջ այդ օրվա ընթացքում: Թորայի ձեռագրի փրկության համար անգամ սինագոգային տապանի (ձեռագրի պահպանման տեղը) թույլատրված է, անգամ պատվիրված է խախտել շաբաթը[18]: Մինչ Թորայի ընթերցանությունը՝ սեֆարդների և ընթերցումից հետո՝ աշքենազների մոտ ձեռագիրը հանդիսավոր կերպով վեր են բարձրացնում (հագբաա), ցույց են տալիս բաց ձեռագիրը համայնքին, որը այդ միջոցին արտասանում է: «Ահա օրենքը,որը առաջարկել է Մովսեսը Իսրայելի որդիներին (Երկրորդ Օրենք 4:44) Աստծո կարգադրությամբ Մովսեսի միջոցով»:

Թորայի ընթերցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թորա գրքի» առաջին հրապարակավ ընթերցումը հիշատակվում է կապված Հովսիա (Իոշիախու)(մ.թ.ա 622թվական)(4Թագ.22-23,2Մն 34:14-33 ): Այն կոնտեքստով, որով հիշատակվում է «Թորա գիրքը», թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե ամբողջապես Հնգամատյանի մասին, այլ նրա գրքերից մեկի մասին-Երկրորդ օրենքի: Ճիշտ այնպես, ինչպես բաբելոնյան գերության ժամանակաշրջանի գրականության մեջ ասվում է «Թորայի գրքի» կամ «Մովսեսի գրքի», կոնտեքստը վկայում է այն մասին, ինչ ենթադրում է Երկրորդ օրենքը[19] : Հնգամատյանի մեջ «Թորա գրքի» անվանումը հանդիպում ենք միայն Երկրորդ Օրենքի մեջ և միշտ ենթադրում է հենց Երկրորդ օրենքը:

Թորայի ուսումնասիրումը Թորայի ուսումնասիրումը համարվում է հուդդայականության հիմքերից մեկը[20] : Թորայի ուսումնասիրման առաջնայնությունը բազմիցս ընդգծվել է հուդդայականության ոլորտի հեղինակությունների կողմից,օրինակ`

  • «Թորայի ուսումնասիրումը հավասար է բոլոր պատվիրանների օգտագործմանը, բոլորը միասին վերցրած» (ռաբբի Շնեուր Զալման Լյադից)
  • «Անգամ մահվան վախով մենք չենք կարող ընդհատել Թորայի ուսումնասիրումը» (Ռաբբի Ակիվա):

Ուսումնասիրությունը իր մեջ ներառում է երկու պատվիրան-ուսումնասիրել Թորան ինքնուրույն և կարդալ այն նրա ուսումնասիրողներին և նրա իմացողներին:

Թորայի ուսումնասիրման պատվիրանը վերաբերվում է յուրաքանչյուր հրեայի, անկախ նյութական և հասարակական դիրքից: Ամենին խորհուրդ է տրվում աղոթքից հետո ժամ հասատատել Թորայի ինքնուրույն ուսումնասիրման համար: Ինքնուրույն ուսումնասիրման կատարյալ անհնարինության դեպքում հարկավոր է մաքսիմալ կերպով աջակցել նրանց, ովքեր սովորում են (այդ դեպքում պատվիրանը կհամարվի կատարված):

Ավանդաբար Թորայի ուսումնասիրությունը փոխարինվել է որպես տղամարդկանց պարտավորություն,սակայն կանաց նույնպես խորհուրդ է տրվում ուսումնասիրել Թորայի առանջին մասերը, որոնք կապված են գործնականապես պատվիրանների կատարմանը:

Հուդդայականության մեջ գոյություն ունի արգելք ոչ հրեաներին ուսումնասիրելու Թորան: Սակայան դա չի տարածվում Նոյի հետնորդների յոթ պատվիրաններին (թույլատրված է ուսումնասիրել այդ պատվիրանները և հատվածները, որոնք կապված են դրա հետ): Ոչ հրեայի կողմից Թորայի ուսումնասիրման արգելքը չի վերաբերվում նրան, ով պատրաստվում է ընդունել գիյուրը: Գոյություն ունի նաև կարծիք, որ ամբողջ Հնգամատյալը թույլատրված է ուսումնասիրել:

«Մի շարք գալախական հեղինակությունների կարծիքով (ռաբբի Վայնբերգ, ռաբբի Կլյան, ռաբբի Ֆանշտեյն, ռաբբի Յոսեֆ և այլն), Թորայի ուսումնասիրության արգելքը տարածվում է միայն այն ժամանակ, երբ լսարանը ամբողջությամբ ոչ հրեական է: Սակայն կարելի Թորան սովորեցնել հրեային ոչ հրեայի ներկայությամբ, անգամ եթե վերջինը նույնպես կարող է սովորել»:

Հնարավորության դեպքում Թորան պետք է ուսումնասիրել բնօրինակով` եբրայերեն, որովհետև թարգմանությունը այս կամ այն չափով աղավաղում է իմաստը:

Ուսումնասիրման ավանդական մեթոդից բացի (սինագոգում) գոյություն ունի նաև մի քանի այլ մեթոդներ:

  • Հավրուտա- Թորայի և Թալմուդի ուսումնասիրությունը զույգերով (2 հոգի), երբ սովորողներից մեկը լրացնում է մյուսին և նրանք միասին մեկնաբանում են պրաշները: Դա ամենահայտնի մեթոդներից է: Այս ձևով սովորել են Թորայի շատ իմաստուններ, որոնց կարծիքը հետո մտել է Թալմուդի մեջ:
  • Գեմատրիա- Թորայի ուսումնասիրությունը խոսքերի խմբերի կամ խոսքի մեկնաբանումը թվային նշանակության ճանապարհով, որը բաղկացած է տառերից կամ տառերի փոխարինումը այլով սահմանված համակարգով: Գեմատրիան ծառայում է նաև թվի փոխարինումը բառով կամ բառախմբերով, որտեղ բառերի թվային գումարի նշանակությունը հավասար է այդ թվին: Կաբբալայի մեջ համարվում է դասական մեթոդներից:
  1. http://www.gramota.ru/slovari/dic/?lop=x&bts=x&zar=x&word=%F2%EE%F0%E0
  2. http://ulpan.hebrus.net/index.php?menu=about&page=about/dialects.html
  3. http://machanaim.org/philosof/rambam/dogm.htm
  4. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D1%82%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B5%D0%B2%D1%80%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%8D%D0%BD%D1%86%D0%B8%D0%BA%D0%BB%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D1%8F#.D0.AD.D0.BB.D0.B5.D0.BA.D1.82.D1.80.D0.BE.D0.BD.D0.BD.D0.B0.D1.8F_.D0.B2.D0.B5.D1.80.D1.81.D0.B8.D1.8F
  5. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D1%82%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B5%D0%B2%D1%80%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%8D%D0%BD%D1%86%D0%B8%D0%BA%D0%BB%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D1%8F#.D0.AD.D0.BB.D0.B5.D0.BA.D1.82.D1.80.D0.BE.D0.BD.D0.BD.D0.B0.D1.8F_.D0.B2.D0.B5.D1.80.D1.81.D0.B8.D1.8F
  6. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D1%82%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B5%D0%B2%D1%80%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%8D%D0%BD%D1%86%D0%B8%D0%BA%D0%BB%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D1%8F#.D0.AD.D0.BB.D0.B5.D0.BA.D1.82.D1.80.D0.BE.D0.BD.D0.BD.D0.B0.D1.8F_.D0.B2.D0.B5.D1.80.D1.81.D0.B8.D1.8F
  7. http://www.ort.spb.ru/nesh/njs11/midrash.htm
  8. http://www.jew.spb.ru/ami/A389/A389-071.html
  9. Талмуд, Санхедрин 21б
  10. в стихе Втор. 31:19: «Итак, напишите себе эту песню», — слово «песня» трактуется как вся Тора
  11. Талмуд
  12. Талмуд, Менахот 30а
  13. Талмуд, Менахот 30а
  14. Маймонид, Мишнэ Тора, Сефер Тора 10:2
  15. Талмуд, Киддушин 33б
  16. Талмуд, Шаббат 14а и др.
  17. Талмуд, Меггила 27а
  18. Талмуд, Шаббат 16:1
  19. ср. Нав. 1:8 с Втор. 17:19—20; Нав. 8:32, 34 с Втор. 27:8 и 31:11-12; Нав. 23:6 с Втор. 5:29 и 17:20; II Цар. 14:6 с Втор. 24:16
  20. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%B0%D1%82%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B5%D0%B2%D1%80%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%8D%D0%BD%D1%86%D0%B8%D0%BA%D0%BB%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D1%8F#.D0.AD.D0.BB.D0.B5.D0.BA.D1.82.D1.80.D0.BE.D0.BD.D0.BD.D0.B0.D1.8F_.D0.B2.D0.B5.D1.80.D1.81.D0.B8.D1.8F