Մասնակից:Ashugh22/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Նոքս Դ՛Արսի

Վիլյամ Նոքս Դ՛Արսի - (անգլ.՝ William Knox D’Arcy, 11 հոկտեմբեր 1849, Նյուտոն Էբբոտ, Դեվոն-1 մայիսի 1917, Սթենմոր, Միդլսեքս, այժմյա Լոնդոն) - բրիտանացի ձեռնարկատեր և փաստաբան, Իրանում նավթի հետախուզման և հայտաբերման ռահվիրա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փաստաբանի ընտանիքում: 1863-1865 թվականների ժամանակահատվածում Վ.Նոքսը սովորում է լոնդոնյան Վեստմինստրյան դպրոցում: 1866 թվականին նա իր ծնողների հետ միասին տեղափոխվում է Քվիքլենդ (Ավստրալիա): Այստեղ նա ուսումնասիրում է իրավաբանություն և 1872 թվականին հանձնում քննություն փաստաբան դառնալու համար: 1882 թվականին Դ՛Արսին մասնակցում է ոսկու որոնման սինդիկատ ստեղծելուն, իսկ հետո աշխատում է այդ սինդիկատում որպես իրավաբան: 1886 թվականին սինդիկատը վերափոխվեց բաժնետիրական ընկերության՝ Mount Morgan Goldmining Corporation անվանմամբ և Դ՛Արսին ՝ որպես ստեղծողներից մեկը, ստանում է նրա ակցիաներից 125.000-ը: Այդ բաժնետոմսերի կուրսը արագ աճեց ակցիայի համար 1£ մինչև 17£ : Դառնալով միլիոնատեր Դ՛Արսին վարում է Լոնդոնում,որտեղ նա տուն է գնում, շքեղ կյանք: Սակայն աստիճանաբար բաժնետիրական ընկերության եկամուտների կրճատումը ստիպում է նրան փնտրել նոր եկամուտների աղբյուրներ: 1900 թվականին սըր Հենրի Վոլֆը, Պարսկաստանում Բրիտանիայի նախկին դեսպանը համոզում է Դ՛Արսիին սկսել այդ երկրում նավթի պաշարների հետազոտման աշխատանքները: 1901 թվականի մայիսի 28-ին Դ՛Արսին ստորագրում է Պարսկաստանի շահնշահ Մուզաֆար-ադ-Դինի Շահի և նրա նախարար Մոհասադ Գոլի Մադժոմի հետ համաձայնագիր, որի համաձայն 20.000 £ ստեռլինգով և 10% բաժնետոմսերով նա դեռ նավթային հետազոտման համարս չստեղծված ընկերությունից ստանում է 60 տարվա հետզոտման կոնցենսիա տարածքներում, հավասար Իրանի ամբողջ 75%մակերեսին: Այդ ժամկետի ավարտից հետո ընկերության ամբողջ սեփականությունը պետք է անցներ Իրանին: 1906 թվականի սկզբներին Դ՛Արսին ներդրեց նավթային հանքավայրերի հետախուզմանը մինչև 250.000 £, այդպեսել ոչինչ չգտնելով: Այդ ժամանակամիջոցում նրա ավստրալիական ակցիաները, որոնք ընկել էին 2 ֆունտ գնով, ձեռնարկատերը ստիպված էր հետ դնել քանի, որ փողի սուր կարիք էր զգում: Ընկերության սնանկացման հետ կապված Դ՛Արսին կոնցեսիաների վաճքի համար բանակցություններ սկսեց Ռոտշիլդների ֆրանսիական ընտանեկան ճյուղի հետ: Բրիտանական Ծովակալության առաջարկով կոնցեսիան գնվեց 1896 թվականին Գլազգոյում հիմնադրված Բիրմա օիլ քոմփընիի կողմից: Որպես փոխհատուցում Դ՛Արսին ստացավ Բիրմա օիլի 170.000 ակցիաները և մնացյալ անհայտ գումարը կանխիկով: Բիրմա օիլը ներդրեց պարսկական կոնցեսիայի մեջ դարձյալ 100.000£, սակայն առաջիկայում նավթի որոնումը առաջվա պես մնաց առանց արդյունքների: Միայն Դ՛Արսի կոնցեսիաների վաճառքից 3 տարի հետո, 1908 թվականի մայիսի 26-ին 360 մ խորության հորատմամբ, Բիրմա օիլը բախվեց Մասջիդ-Սոլեյմանիին, աշխարհում խոշոր նավթային դաշտերին:

Պարսկական նավթի արդյունահանման, վերամշակման և վաճառքի համար 1909 թվականի ապրիլին հիմնվեց Անգլո-Պարսկական նավթային կոմպանիան (Anglo-Persian Oil Company,կրճ. APOC), ներկայիս Բրիթիշ Պետրոլիումը:

Վ.Ն.Դ՛Արսիի մահից հետո 1917 թվականին նրա ժառանգները՝ առաջին ամուսնությունից նրա երեխաները և կինը ստացան 984.000£ ժառանգություն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фируз Казем-Заде Борьба за влияние в Персии. Дипломатическое противостояние России и Англии, 1864-1914., Москва, Центрполиграф, 2004 ISBN 5-9524-0780-3