Մասնակից:AshotGPT/43

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'

'Իլյա Պրուսիկին (), ռուս երաժիշտ ու վիդեոբլոգգեր[1]։ «Little Big» խմբի հիմնադիր ու առաջնորդ։ Հայտնի է բեմական «Ильич» կեղծանունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Պրուսիկինը ծնվել է 1985 թվականի ապրիլի 8-ին Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին՝ Անդրբայկալում։ բլոգգերի բառերի համաձայն, նրա ընտանիքը ունի լեհական ու հրեական արմատներ։ Ծնողների հետ միասին տեղափոխվել է Սոսնովի Բոր՝ Սանկտ Պետերբուրգի մոտ[2]։

Սիրում էր խաղալ բեյսբոլ, հետաքրքրվում էր ֆուտբոլով ու հաճախում էր ավիամոդելացման խմբակ։ Դրանից բացի դարձել էր Սոսնովի Բոր քաղաքի ուՀԱ-ի դպրոցական լիգայի չեմպիոն։ Հաճախում էր նաև երաժշտական դպրոցի ֆորտեպիանոյի դասարանը։ Միջին ու երաժշտական կրթությունից բացի ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական համալսարանի հոգեբանավարժական մասնաճյուղը։

2011 թվականին սկսել է համագործակցել «Спасибо, Ева!» դուստր լեյբլ կոմպանիայի հետ։ Մանկական հաղորդման տակ ոճավորված «Шоу Гаффи Гафа» (2012 թվական) և «Великая рэп-битва» (2012 թվական), որի մեջ ռեչիտատիվվ օգնությամբ «այս աշխարհի ամենաուժեղները» իրար դեմ առճակատման էին ելնում։ Իրականում, երկու հաղորդումերն էլ խոսում էին հասարակության խնիրների մասին ու ծաղրում էին մարդկության հանրահայտ արատները։

2012 թվականին Պրուսիկինը դարձավ «Полицейские будни» ինտերնետ սիտկոմի պրոդյուսերն ու դերասանը։ բլոգգերների արտադրության կինոժապավենում նկարահանվում էին «YouTube» վիդեոհոսթինգի ամենավառ ներկայացուցիչները՝ Իլյա Մեդիսոնը, «Хлеб» խմբի մանսակիցները, Սեմ Նիքելը և այլն։ Սակայն 3 դրվագից հետո նախագիծը փակվեց։

Մի տարի անց Էլդար Ջարախովի հետ հիմնադրում է «КЛИККЛАК» միությունը։ Հիմնադիրների հայտարարության համաձակն, «КЛИККЛАК»-ի լսարանը՝ ակտիվ կյանքի դիրքով ու լավ հումորի զգացումով տղաներ ու աղջիկներ են։ Ալիքի էջում տեղադրվում են այդպիսի շոուներ, ինչպիսիք են «Дай Леща», «Трэш Игры», «Как Скажешь», «Шокирующее Караоке», «Разрушители Экспериментов», «Сыграл В Ящик», «Зашкварные Истории», «Дикие Рекорды», «Кажется, Нащупал» և «Кликклак шоу».

2019 թվականի օգոստոսի կեսին դարձավ «Связного-Евросеть»-ի ստեղծագործական հարցերով տնօրեն։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Իլյիչը դառնում է «Թենկոր» (Tenkorr) նյու մետալ խմբի մասնակից։ Նրանց ստեղծագործությունը դուր է եկել ռուսական լսարանին, դրա համար ձեռներեց երիտասարդները թողարկեցին մի քանի սկավառակ։ Պրուսիկինը նաև աշխատելու փորձ ուներ այնպիսի խմերի հետ, ինչպիսիք են «Like A Virgin», «St. Bastards» և «Construktorr»։

Չնայած այսքան շատ երաժշտական խմբերին, Իլյիչին միջազգային հռչակ բերեց «Little Big» ռեյվ խումբը։ 2013 թվականի ապրիլի 1-ին Պրուսիկինը իր ընկերների հետ, որպես ապրիլի մեկին նվիրված վիդեո, թողարկում է «Every Day I’m Drinking» տեսահոլովակը, որը բաժանել է երկիրը երկու ճամբարի։ Առաջինը կարծում էր, որ խումբը զրպարտում է մեծ պետությունը, ցույց տալով ամենավատն, ինչ կա Ռուսաստանում։ Մյուսը տեսնում էր ստեղծագործության մեջ սովորական սատիրա։ Իրենք մասնակիցները հաճախ կրկնում էին․ «Little Big»-ը հասարակության երաժշտական արտացոլումն է»։ Նրանց երգերում նրանք բացահայտորեն ծաղրում են ռուս մարդու պահվածքի ու կյանքի ազգային կայծրատիպերը։ Պրուսիկինի բառերին համաձայն, հայտնի խումբը կարող էր և չլինել, եթե 2013 թվականին «Die Antwoord» հարավաֆրիկյան խումբը չկանչեր նրանց ելույթ ունենալ իրենց համերգի ընթացքում։ Այն ժամանակ խումբը միայն մի երգ է ունեցել։ Քանի որ խմբի առաջին ելույթը կայացավ հենց այդ համերգի ժամանակ, խմբին միանգամից կնքեցին որպես «Ռուսական Die Antwoord» ու շատ համեմատում են այդ խմբի հետ։ Vice ամսագրի երաժշտական ստորաբաժանումը անվանել է Little Big-ը «պատասխան Die Antwoord-ին ռուսական հոգեբուժարանից»[3][4]: Այլ քննադատների նշում են, որ Little Big-ը ունի իր սեփական նույնականությունը[5]՝ խումբը ներկայացնում է լսողին ռուսական ազգային երգերի ու մշակույթի իր տեսակետը։

Խումբն ինքն իրեն անվանում է երգիծական արտ-կոլլաբորացիա, որը միանգամից խաղադրույք է կատարում և երաժշտության, և արտաքին տեսքի, և շոուի վրա։ Little Big-ը ծաղրում է ռուսների մասին տարբեր ազգային կայծրատիպերը։ Բոլոր տեսահոլովակները նկարահանում է համահիմնադիր Ալինա Պյազոկը։ Շնորհիվ դրան, որ խումբը ունի սեփական արտադրական կոմպանիա (Little Big-ը «КликКлак» ստեղծագործական միության կազմն է մտնում[6][7]) ու տեսահոլովակների նկարահանման փորձ, բոլոր երաժշտական վիդեոները նրանք են թողարկում[8]։ Խմբի տեսահոլովակները տարբերվում են գրոտեսկով ու նպատակ ունեն տարածվել[9][10]։

2018 թվականի հունիսի 15-ին «КЛИККЛАК» ալիքի վրա «Кажется, Нащупали!» շոուի 3-րդ եթերաշրջանի 1-ին դրվագում հայտարարվել է Little Big և The Hatters խմբերի նոր համատեղ Punkiss երաժշտական նախագիծը։ Հունիսի 18-ին Իլյիչը և The Hatters-ի առաջնորդ Յուրի Մուզիչենկոն՝ նոր էլեկտրո փոփ փանկ խմբի շրջանակներում, թողարկել են դեբյուտային տեսահոլովակը իրենց «Мать-одиночка» առաջին սինգլի համար[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 6-ին կայացավ Իրինա Սմելայայի ու Իլյա Պրուսիկինի ամուսնությունը[12]։ Ունեն մեկ որդի՝ Դոբրինյա անունով, ով ծնվել է 2017 թվականի նոյեմբերի 26-ին[13]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014՝With Russia From Love
  • 2015՝ Funeral Rave[14]
  • 2018՝ Antipositive, Pt. 1[15]
  • 2018՝ Antipositive, Pt. 2[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ВПИСКА (2018-10-19). «Вписка и Ильич (Little Big) — о знакомстве с Ирой Смелой, работе с Lizer, почему Киркоров панк (на 18:22 говорит о месте рождения)». Վերցված է 2018-10-19-ին.
  2. ВПИСКА (2018-10-19). «Вписка и Ильич (Little Big) — о знакомстве с Ирой Смелой, работе с Lizer, почему Киркоров панк». Վերցված է 2018-10-22-ին.
  3. Die Antwoord vs Little Big // Собака.ru
  4. I FOUND THE RUSSIAN DIE ANTWOORD By Dan Wilkinson, Noisey
  5. Little Big from Russia METATRONIKS, Magazine for design and entertaiment
  6. The Village «Выходные в Петербурге: Концерт Little Big, Сальвадор Дали в Музее Фаберже и лекция Чечота о Шнурове»
  7. «Новое имя: Клауд-рэперша и влогерша TATARKA — Wonderzine». wonderzine.com. Վերցված է 2017-4-18-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  8. Ильич и Гокк (LITTLE BIG) — Интервью (Тула 31.10.2014)
  9. Афиша Daily: «Big Dick» и другие отвратительные музыкальные клипы
  10. Афиша Daily: Little Big: как самая гадкая группа России пришла к успеху
  11. КЛИККЛАК (2018-06-18). «PUNKISS — Мать Одиночка (ПРЕМЬЕРА КЛИПА!)». Վերցված է 2018-09-23-ին.
  12. «Когда состоялась свадьба Ирины Смелой и Ильи Прусикина, фотография?» (ռուսերեն). www.bolshoyvopros.ru. Վերցված է 2018-09-23-ին.
  13. «Кто родился у Иры Смелой и Ильича (солиста Little Big)? - ДЗЫНЬ» (ռուսերեն). nasmillion.ru. Վերցված է 2018-09-23-ին.
  14. «Страница альбома FUNERAL RAVE на офф. сайте Little Big». Արխիվացված է օրիգինալից 2018-03-14-ին. Վերցված է 2016-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Antipositive, Pt. 1 на iTunes
  16. Antipositive, Pt. 2 на iTunes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]