Մասնակից:Artur Shahverdyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմանուել Բոնավենտուրե Դենիս (անգլ.՝ Emmanuel Bonaventure Dennis, )[1], նիգերացի ֆուտբոլիստ, «Ուոթֆորդ» ակումբի և Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիսը հանդիսանում է Աբուջայի ակադեմիայի սան[2]։ 2016 թվականի մարտին պայմանագիր է կնքել Լուգանսկի «Զարիա» ակումբի հետ [3]։

2016 թվականի հուլիսի 24-ին՝ Զարիայի կազմում իր առաջին պաշտոնական հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ 2016/2017 Ուկրանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում՝ Դոնեցկի «Օլիմպիկի» դարպասին։

2017 թվականի մայիսի 30-ին «Զարիայի» հարձակվողը 4 տարով պայմանագիր է կնքել բելգիական «Բրյուգեի» հետ։ Տրանսֆերի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել[4] (ըստ Transfermarket-ի տվյալների՝ տեղափոխության արժեքը կազմել է 1․4 միլիոն եվրո, շուկայական գինը տեղափոխության պահին կազմել է 1․2 միլիոն եվրո)[5]։

2021 թվականի հունվարի 25-ին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Քյոլն» ակումբ[6]։

2021 թվականի հունիսի 22-ին՝ «Բրյուգեի» հետ պայմանագրի ավարտից մոտ մեկ տարի առաջ, հայտնի է դարձել անգլիական «Ուոթֆորդ» Դենիս Բոնավենտուրայի տեղափոխության մասին (պաշտոնապես հուլիսի 1-ից)։ Թիմը համալրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբների շարքերը 2021/22 մրցաշրջանում։ «Հորնեթսը» չի հրապարակել 23-ամյա նիգերացի ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը, ինչպես նաև անձնական պայմանագրի պայմանները[7]: Ըստ Transfermarkеt-ի տվյալների՝ խաղացողի փոխհատուցման գումարը 4․00 միլիոն եվրո (տրանսֆերի պահին 5․00 միլիոն եվրո շուկայական արժեքով) էր[8]։

2021 թվականի օգոստոսի 14-ին՝ Անգլիական Պրեմեիեր Լիգայի իր նորամուտի խաղում, 23-ամյա նիգերացին աչքի է ընկել Բիրմինգհեմից «Աստոն Վիլլայի» դարպասին խփած գոլով, որով դարձել է նորամուտի խաղում գոլ խփած 4-րդ նիգերացին (ավելի վաղ դա արել են Ջոն Ուտական, Փիթեր Օդենվինգիեն և Իգալո Օդիոն)։ Այդ խաղում նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Emmanuel Dennis» (գերմաներեն). fc.de. Վերցված է 1.2.2021-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. Little known Nigerian striker Dennis turning heads at top Ukrainian club Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2016 Wayback Machine-ի միջոցով: Публикация на сайте OwnGoalNigeria от 7 июля 2016 года
  3. Взяли Бонавентуре на перспективу Интервью с Юрией Вернидубом на сайте football.ua от 4 марта 2016 года
  4. «Официально: Бонавентуре перешел из Зари в Брюгге». www.ua-football.com (ռուսերեն). 2017-05-30. Վերցված է 2021-08-14-ին.
  5. «Emmanuel Dennis - Трансферная история». www.transfermarkt.ru (ռուսերեն). Վերցված է 2021-08-14-ին.
  6. «Emmanuel Dennis kommt zum FC» (գերմաներեն). fc.de. Վերցված է 1.2.2021-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Бывший форвард Зари перешел в Уотфорд». football.ua. Վերցված է 2021-08-14-ին.
  8. «Emmanuel Dennis - Трансферная история». www.transfermarkt.ru (ռուսերեն). Վերցված է 2021-08-14-ին.
  9. «Экс-форвард Зари Бонавентуре забил в дебютном матче АПЛ». football.ua. Վերցված է 2021-08-14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]