Մասնակից:Arsen Grigoryan/Clash Royale

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Clash RoyaleRTS և CCG ժանրի խաղ մոբայլ սարքերի համար,հասանելի է Անդրոիդ և IOS հարթակներում։ Խաղը թողարկվել է 2016թ․-ի մարտի 2-ին Supercell ընկերության կողմից։ Clash Royale -ը գոյության առաջին տարում իրեն ստեղծողներին բերեց ավելի քան 1մլրդ դոլար[1]:Խաղը գտնվում է միևնույն խաղային ասպարեզում,ինչ Clash of Clans -ը։

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ընթացքում հարկավոր է հարձակվել հակառակորդի աշտարակների վրա հարձակողական քարտերի միջոցով,ինչպես նաև պաշտպանել սեփական աշտարակները։Յուրաքանչյուր խաղացող ունի երեք աշտարակ՝ երկու փոքր և մեկ մեծ։Փոքր աշտարակներից յուրաքանչյուրում կան մեկական արքայադուստրեր,իսկ մեծ աշտարակում գտնվում է արքան։Արքայադուստրերը օժտված են ավելի արագ և ավելի հեռու կրակելու ունակությամբ,սակայն ունեն ավելի քիչ կյանք,քան արքան։Ի սկզբանե արքայի աշտարակը պասիվ է,այն ակտիվանում է այն դեպքում,երբ արքայադուստրերից որևէ մեկի աշտարակը ավերվում է հակառակորդի կողմից։

Խաղացողը մինչ խաղը սկսելը,կարող է ընտրել ութ քարտ,որոնցով էլ պետք է պայքարի հակառակորդի դեմ։Եթե առաջին երեք րոպեներից հետո երկու խաղացողներն էլ ունեն հավասար քանակի աշտարակ,ապա նրանց տրվում է ևս 2 րոպե խաղային ժամանակ։

Մեկը ընդեմ մեկի ռեժիմում հաղթելու դեպքում խաղացողը ստանում է գավաթներ,որոնց թվից է կախված նրա դիրքը խաղացողների ցանկում։Համապատասխան թվով գավաթներ հավաքելու դեպքում խաղացողը գնում է դեպի նոր արենա,որն էլ հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր քարտեր և ավելացնել սունդուկներից դուրս եկող մրցանակները։Մրցանակներն են՝ ոսկիները,քարտերը,կրիստալները,էմոջիները և սունդուկները։

Քարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտերը ըստ հազվադեպության աստիճանի բաժանվում են 4 տիպի՝ սովորական,հազվադեպ,էպիկ և լեգենդար։Սովորական քարտերը դուրս են գալիս գրեթե բոլոր սունդուկներից։Էպիկ սունդուկներից դուրս են գալիս միայն էպիկ քարտեր,իսկ լեգենդար սունդուկներից՝ մեկ լեգենդար քարտ,սկսած 4-րդ արենայից։Խաղում կա ընդհանուր 99 քարտ (26 սովորական , 29 հազվադեպ , 27 էպիկ և 17 լեգենդար ) [2]։Քարտերը կարելի է հզորացնել մինչև 13-րդ մակարդակ։Յուրաքանչյուր քարտ ունի իր առանձնահատկությունը (հարձակվող , պաշտպանող և այլն):

Կլանային պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլանային պատերազմները բաժանվում են երկու փուլի։ Առաջին փուլում խաղացողը պետ է հավաքի որքան հնարավոր է շատ քարտեր կլանային պատերազմի համար։Երկրորդ փուլում խաղացողը պետք է ընտրի ութ քարտ,որից հետո,արդեն կարող է անցնել հարցակման։Երկրորդ փուլում կարևորը խաղթանակն է,որով հաղացողը գավաթ է վաստակում։Որքան շատ են ձեր գավաթները,այնքան ավելի բարձր տեղում կլինեք հաղացողների մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Clash RoyaleSupercell-ի կայքում։

  1. «Supercell's Clash Royale reaps $1 billion in its first year». https://venturebeat.com (անգլերեն). Վերցված է 2020-07-29-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Всего в игре 99 карт (26 обычных, 29 редких, 27 эпических и 17 легендарных)». Wikipedia - Clash Royale (ռուսերեն). 2020-06-25.