Jump to content

Մասնակից:Armine Grigorian/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեյկյավիկի արվեստի թանգարան, արվեստի թանգարանային համալիր Ռեյկյավիկ քաղաքում, բացվել է 1973 թվականին։ Այն Իսլանդիայի ամենամեծ ցուցահանդեսային համալիրն է[1]։ Զբաղեցնում է երեք շենք՝ Հաֆնարհուսը՝ կից Հին նավահանգստին Քյարվալստադիրը, Կլամբրատուն պարտեզում և Ասմունդարսաֆնը Լաուգարդալուրում։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի Իսլանդիայի ամենամեծ արվեստի հավաքածուն և երկրի ամենամեծ պատկերասրահը: Ավելի քան երեք հազար քառակուսի մետր զբաղեցնող տարածքի վրա տարեկան անցկացվում է ավելի քան քսան ցուցահանդես՝ թանգարանի հավաքածուների մեծածավալ ցուցադրություններից մինչև ամբողջ աշխարհի երիտասարդ նկարիչների ժամանակակից արվեստի ինստալացիաներ: Վարչակազմը խրախուսում է արվեստի հետ կապված տարբեր միջոցառումներ, ընտանեկան ծրագրեր, ինչպես նաև էքսկուրսիաներ աշակերտների և ուսանողների համար: Թանգարանն ակտիվորեն ներգրավված է համատեղ նախագծերում և երաժշտության, կինոյի, դիզայնի, պարի, դրամայի և գրականության ոլորտների հետ կապված փառատոներում։

Թանգարանը պատասխանատու է քաղաքի արվեստի հավաքածուների պահպանման համար, իսկ Ռեյկյավիկի քաղաքապետարանը պատասխանատու է թանգարանի կառավարման և ֆինանսավորման համար: Թանգարանային համալիրը բաղկացած է հինգ առանձին արվեստի առարկաներից[2].

  • Ընդհանուր Ռեյկյավիկի արվեստի հավաքածու, ներառյալ Ռեյկյավիկի բացօթյա աշխատանքները
  • Էրոյի հավաքածու
  • Կյարվալի հավաքածու
  • Ասմունդուր Սվեյնսոնի քանդակի թանգարան
  • Ճարտարապետության բաժնի հավաքածու

Թանգարանային արվեստը ցուցադրվում է նաև քաղաքի հասարակական շենքերում և բացօթյա տարածքներում:

Կյարվալսշտադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյարվալսշտադիր, թանգարանի հենց առաջին շենքը։ Բացվել է 1973 թվականին։ Իսլանդացի նկարիչ Յոհաննես Ս. Կյարվալի (1885–1972) անունով ։ Նրա աշխատանքները կազմում են Ռեյկյավիկի արվեստի թանգարանի հավաքածուի զգալի մասը։ Կյարվալը կենդանի լեգենդ էր, բոհեմական ռոմանտիկ, ով իր բազմաթիվ նկարներում պատկերել էր իր հայրենի երկրի գեղեցկությունն ու առեղծվածը: Թանգարանի շենքը շրջապատված է Կլամբրատուն պարտեզով և գտնվում է Ռեյկյավիկի կենտրոնի մոտ։ Սա իր տեսակի մեջ առաջին շենքն է Իսլանդիայում, որը հատուկ նախագծված է կերպարվեստի ցուցահանդեսների համար: Բացի Կյարվալի գործերի մշտական ​​ցուցադրությունից, թանգարանում տեղի են ունենում տեղական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրություններ՝ շեշտը դնելով 20-րդ դարի գործերի վրա[3]։

Ասմունդարսաֆն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասմունդարսաֆնը բացվել է 1983 թվականին: Թանգարանի հավաքածուները ներառում են Ասմունդուր Սվեյնսոնի (1893–1982) քանդակներն ու գծանկարները։ Թանգարանային ցուցադրության աշխատանքները ընդգրկում են Ասմունդուրի ողջ ստեղծագործական ուղին, որը ներկայացված է թե՛ թեմատիկ, թե՛ այլ հեղինակների ստեղծագործությունների հետ միասին։ Ասմունդուրը իսլանդական քանդակագործության հիմնադիրներից էր։ Նրա աշխատանքները ցուցադրվում են ինչպես թանգարանի շենքի ներսում, այնպես էլ դրսում, որը քանդակագործի նախկին տունն ու արվեստանոցն է։ Ասմունդուրն ինքն է նախագծել և կառուցել այս տունը 1942-1950 թվականներին։ Ճարտարապետության մեջ նա ստեղծագործում է արաբական մշակույթի և միջերկրածովյան ազդեցությունների թեմայով։ Թանգարանի շուրջ գտնվող Ասմունդուրի գործերով քանդակների այգին բաց է հանրության համար ամբողջ տարվա ընթացքում[4]:

Հաֆնարհուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆնարհուսը Ռեյկյավիկի արվեստի թանգարանի ամենավերջին շենքն է, որը վերաբացվել է 2000 թվականի ապրիլին ամբողջական վերանորոգումից հետո: Շենքը նախկինում ծառայել է որպես նավահանգստային պահեստ։ Վերանորոգման ընթացքում միջոցներ են ձեռնարկվել՝ շենքի ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու համար։

Թանգարանը բաղկացած է վեց պատկերասրահից, բակից և բազմաֆունկցիոնալ սրահից, որտեղ անցկացվում են միջոցառումներ՝ ռոք համերգներից մինչև պոեզիայի ընթերցումներ: Հաֆնարհուսի մշտական ​​ցուցադրության հիմքում ընկած է իսլանդացի նկարիչ Էրոյի (ծն. 1932 թ.) հավաքածուն՝ փոփ արվեստի ներկայացուցիչ, ով երկար ժամանակ ապրել և ստեղծագործել է Փարիզում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reykjavik Art Museum». www.saatchi-gallery.co.uk. Վերցված է 1 November 2010-ին.
  2. «About the museum». Reykjavík Art Museum. Վերցված է 1 November 2010-ին.
  3. «Kjarvalsstadir». Reykjavik Art Museum. Վերցված է 1 November 2010-ին.
  4. «Asmundarsafn». Reykjavik Art Museum. Վերցված է 1 November 2010-ին.
  5. «Hafnarhúsið». Reykjavik Art Museum. Վերցված է 1 November 2010-ին.