Մասնակից:Anyut2020/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալի շահույթ, այն ոչ ընթացիկ ակտիվների՝ արժեթղթի, պարտատոմսի կամ անշարժ գույքի վաճառքից ստացված շահույթ, որոնց վաճառքի գինը գերազանցում է գնման գնին:

Կապիտալի շահույթը վաճառքի ավելի բարձր գնի և գնման ցածր գնի տարբերությունն է[1]: Կապիտալի կորուստ է առաջանում, երբ ակտիվի գնման գինը գերազանցում է դրա վաճառքից հասույթին:

Կապիտալի շահույթ կարող է համարվել նաև ներդրված եկամուտը՝ դրամական միջոցների կամ պասիվ եկամտի տեսքով, որի միջոցով ձեռք են բերվում նյութական ակտիվները (օրինակ՝ հիմնական միջոցներ), ֆինանսական ակտիվները (բաժնետոմսեր, արժեթղթեր կամ պարտատոմսեր) և ոչ նյութական ակտիվները:

Կապիտալի շահույթի հարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երկրների մեծամասնությունում սահմանված է կապիտալի շահույթի հարկ՝ ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների համար:

Հարկերից ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկային արձակուրդը կամ հարկերից ազատումը կարող է օգտակար լինել որոշակի ակտիվներ տնօրինելու դեպքում (օրինակ՝ բաժնետոմսեր ունեցող ձեռնարկատեր ընկերությունների համար): Հարկային արձակուրդի տրամադրումը կամ հարկերից ազատումը իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության խթանման, գնաճի ունեցած հետևանքների փոխհատուցման կամ «կրկնակի հարկումից» խուսափելու նպատակով[2]:

Կապիտալի շահույթը ազգային եկամուտների հաշվառման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալի շահույթը կամ վնասը չեն հաշվառվում ազգային եկամուտներում, քանի որ դրանք կապված են միայն բաժնետոմսերի և ակտիվների նկատմամբ իրավունքների փոխանցման հետ և չեն հանդիսանում նոր արտադրական գործընթաց:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամական հոսք

Ներդրում (բանկային)

Շահույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. O'Sullivan, Arthur; Sheffrin, Steven M. (2003). Economics: Principles in Action. Upper Saddle River, New Jersey 07458: Pearson Prentice Hall. էջեր 268, 508. ISBN 0-13-063085-3.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  2. «President Discusses Taking Action to Strengthen America's Economy». georgewbush-whitehouse.archives.gov. Վերցված է 9 April 2018-ին.