Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 4
Պատրիկ Ջեյ Ադամս (անգլ.՝ Patrick J. Adams, ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27) կանադացի դերասան, առավել հայտնի է USA Network «Ֆորս Մաժորները» հեռուստասերիալում խաղացած իր Մայք Ռոսսի դերով:
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամսը ծնվել է Տորոնտոյում, Օնտարիո, Կանադա, բայց ծնողների ամուսնալուծությունից հետո 19 տարեկանում տեղափոխվեց Լոս-Անջելես, որտեղ ավարտեց հարավային Կալիֆոռնիայի համալսարանը արվեստի բակալավրի աստիճանով[1]: Մեծ էկրանի վրա նա առաջին անգամ հայտնվեց ոչ մեծ դերով «Փորձառու» ֆիլմում 2003 թվականին, իսկ հեռուստատեսությունում հայտնվեց այնպիսի սերալների էպիզոդներում, ինչպիսիք են «Ջեկը և Բոբբին», «Խոզարկու Ռաշ», «Ուժեղ դեղամիջոց», «Կին նախագահ», «Գիշերային ուրբաթի լույսերը», «Մնալ կենդանի», «Ծովային ոստիկանություն: Հատուկ բաժանմունք», «Ուրվականների հետ խոսողը», «Փասատաբանի փորձառություն» և «Հմայիչ Խաբեբաները»:
Ադամսը առավել հայտնի է USA Network «Ֆորս Մաժորները» հեռուստասերիալում խաղացած Մայք Ռոսսի դերով, որտեղ նկարահանվում էր 2011 թվականից[2]: 2012 թվականին նա առաջադրվել է ԱՄՆ-ի դերասանների Գիլդիայի մրցականկին` տղամարդու լավագույն դերի համար[3][4].: 2014 թվականին «Ռոզմարիի զավակը» փոքր սերիալում Ադամսը ստացավ գլխավոր տղամարդու դերը [5]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | Ջեկը և Բոբբին | Jack & Bobby | Մետտ Կրամեր |
2004 | Խուզարկու Ռաշ | Cold Case | Դին Լենգ |
2004 | Ուժեղ դեղամիջոց | Strong Medicine | Բրենդոն |
2005 | Տան մոտ | Close to Home | Փոլ |
2005 | Սիրավեպ նամակագրությամբ | Christmas in Boston | Սեթ |
2006 | Օրֆեյ | Orpheus | Բարրի |
2006 | Թվեր | Numb3rs | Ադամ Բենեթ |
2006 | Կին նախագահ | Commander in Chief | Կոլին Ջեյմս |
2006 | Գիշերային ուրբաթի լույսերը | Friday Night Lights | Կոննոր Հեյս |
2007 | Անհետ | Without a Trace | Ադամ Կլարկ |
2007 | Մնալ կենդանի | Lost | Պիտեր Թելբոտ |
2007 | Սիրտը | Heartland | Հենրի Հիլլիամ |
2008 | Լավ պահվածք | Good Behavior | Հեյդեն Ուեսթ |
2008 | Ծովային ոստիկանություն: Հատուկ բաժանմունք | NCIS | Թոմի Դոյլ |
2009 | Դիլերություն | The Dealership | Ջեկ Կարսոն |
2009 | Ուրվականների հետ խոսողը | Ghost Whisperer | Լինուս Վան Հորն |
2009 | Կուպիդոն | Cupid | Ջո Ադամս |
2009 | Ստիր ինձ | Lie to Me | Լուի Նիմերոֆ |
2009 | Փասատաբանի փորձառություն | Raising the Bar | Ջեմս Փարսոնս |
2010 | Հիշիր ինչ է լինելու | FlashForward | Էդ |
2010 | Հմայիչ Խաբեբաները | Pretty Little Liars | Հարդի |
2011-մինչ այժմ | Ֆորս Մաժորները | Suits | Մայք Ռոսս |
2012 | Հաջողություն | Luck | Նատան Իզրաիլ |
2014 | Ռոզմարիի զավակը | Rosemary’s Baby | Գայ |
2014 | Չար զավակը | Orphan Black | Ջեսսի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sheri Block. Toronto-native Patrick J. Adams scores 'breakout role' in new legal drama 'Suits'
- ↑ Sheri Block (22 августа 2011). «Toronto-native Patrick J. Adams scores 'breakout role' in new legal drama 'Suits'». CTV. Վերցված է 2013-02-14-ին.
- ↑ Deborah Vankin (14 декабря 2011). «SAG Awards: Patrick J. Adams awoke to 'Suits' surprise». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-14-ին.
- ↑ Mandi Bierly (14 декабря 2011). «'Suits' star Patrick J. Adams on his surprise SAG nomination and the role that stopped him from quitting the business». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-14-ին.
- ↑ Nellie Andreeva (20 января 2014). «Patrick J. Adams & Jason Isaacs To Star In NBC's 'Rosemary's Baby' Miniseries». Deadline.com. Վերցված է 2014-01-21-ին.