Jump to content

Մասնակից:Anna Babayan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարավազի Հին (Խուդափերինի) կամուրջը գտնվում է Արցախի Կովսական գավառի տարածքում (այժմ՝Քաշաթաղի շրջան)՝ Դիռի լեռան ստորոտում՝ Արաքս գետի վրա:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարավազի Հին կամուրջը ծովի մակերևույթից ունի 28 կիլոմետր բարձրություն: Կառուցման հավանական ժամանակաշրջանը՝ 5-6-րդ դարեր: Աշխարհագրական կոորդինատներն են՝ № 39°09՛25.39՛՛, E 46°56՛15.17՛՛:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենավաղ հիշատակություններից մեկը վերաբերում է 13-րդ դարին.

« ...Աղահեճը, որը հատում է Աղավանո գետը մինչև Քարավազի կամուրջը... »

Արաբական և պարսկական աղբյուրներում կամուրջը վկայված է Հուդաֆերին, Խուդափերին անուններով: Արդեն 1890- ական թվականներ սկզբին կամրջի առաջին հետազոտողներից մեկը նշել է.

«Խիստ հնաշէն և համակ սրբատաշ քարով շինուած է վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ քարերի վրայ: Աչքերի կամարներից կանգուն են չորսն և քանդուած հինգն...»

1975-1977 թվականներին Արաքսի էներգետիկ հնարավորություններն ուսումնասիրելու խորհրդա-իրանական ծրագրի շրջանակներում կամուրջն առաջին անգամ չափագրվել է: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ 11 թռիչք ունեցող կամուրջն ուներ 130 մետր երկարություն, 6 մետր լայնություն և ջրի մակարդակից մինչև 12 մետր բարձրություն: Հիմնադրումը վերագրվել է անտիկ, անգամ աքեմենյան դարաշրջանին:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփանոս Օրբելյան. Սյունիքի պատմություն. Երևան, 1986
  2. Բարխուտարեաց Մ., Արցախ, Բագու, 1895