Մասնակից:Anita2199/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մհեր Ղազարյան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Ղազարոսի Ղազարյանը ծնվել է 1977 թվականին Դիլիջանում՝ նկարչի ընտանիքում: Ծնողները, տեսնելով որդու տաղանդն ու ձգտունմերը գտնում են, որ նա պետք է դառնա ընտանիքի հայր՝ հայտնի նկարիչ՝ Ղ.Ղազարյանի արժանի զավակն ու նրա արվեստի հետևորդը։ Փայլուն առաջադիմությամբ, նա լավագույններից էր՝ իր ոճով ու բնատուր շնորքով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1994 թվականերին սովորել է Վախթանգ Անանյանի թիվ 1 դպրոցում: 1988-1992 թվականերին ընդունվել և ավարտել է Հ.Շարամբեյանի գեղարվեստի դպրոցը: 1996-2002 թվականերին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «գրաֆիկայի բաժնում՝ ստանալով գծանկարչութուն (գրաֆիկա) մասնագիտություն և նկարիչ-գրաֆիկի, մանկավարժի, որակավորում: Մհեր Ղազարյանը ուսանելու տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմութուն:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004թ-ից մինչև առ այսօր դասավանդում է ՀԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղում, որպես գրաֆիկայի, գծանկարչության և գունանկարչության դասախոս: 2017թվականից մինչ այսօր աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում, որպես կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչ։ Ունի 16 տարվա աշխատանքային փորձ: Աշխատում է օֆորտի բարձր տեխնիկաներով՝ չոր ասեղ, քայքայված գիծ և ակվատինտա:

Կատարել է նաև լինոգրավյուրաներ, փայտի փորագրություններ, զբաղվել է նաև խեցեգործությամբ։ Նա նկարիչ է, որն անզուգական է իր ձևի մեջ, իր միտումներով ու ինքնատիպությամբ:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից նկարիչների միության անդամ է։ 2005 թ-ից մասնակցում է մի շարք ցուցահանդեսների՝ «Մեծ Եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված Հանրապետական» ցուցահանդես:

«Թատրոն և կինո» խորագիրը կրող ցուցահանդես:

«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակին նվիրված» ցուցահանդես։

2015 թվականին «Մեծ եղեռնի100-ամյա տարելիցին» նվիրված Դիլիջանի միջազգային քոլեջի սաների նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդես։

2015 թ. ԵԳՊԱ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար, ստացել է շնորակալագիր։