Ղազար Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղազար Ղազարյան
Ի ծնեՂազար Վաղինակի Ղազարյան
Ծնվել է1949, դեկտեմբերի 29
ԾննդավայրԴիլիջան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ղազար Վաղինակի Ղազարյան (1949, դեկտեմբերի 29, Դիլիջան), հայ գեղանկարիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2015)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1969 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը՝ ուսանելով Սուրեն Սաֆարյանին, Հրանտ Հովսեփյանին, Էդուարդ Իսաբեկյանին։ 1981 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է տարբեր հանրապետական, միութենական ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ Աշխատանքները գտնվում են Մոսկվայի, Երևանի, Դիլիջանի, Մարտունու թանգարաններում ու պատկերասրահներում և այլ մասնավոր հավաքածուներում[2]։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1978 թթ. աշխատել է Հայֆիլմ ստուդիայում որպես հագուստի նկարիչ, 1975-1976 թթ.՝ Դիլիջանի Հասմիկի անվան թատրոնում որպես նկարիչ-ձևավորող։ 1976-1977 թթ. ծառայել է Խորհրդային բանակում (Կիրովական), որտեղ զբաղվել է Կիրովականի փառքի թանգարանի ձևավորմամբ։ 1978-1979 թթ. Հովհաննես Շարամբեյանի հետ՝ իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրել են Ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը, որի տնօրենն է 1992 թվականից։ 1980-ականներից սկսած մասնակցել է Դիլիջանի Շարամբեյանի անվան փողոցի հիմնադրմանը, ձևավորմանը, մետաղյա դարպասների, գեղարվեստական դռների և թեյարանի ստեղծմանը։ 1970-1985 թթ. կատարել է պետական գեղարվեստական ձևավորումներ, այդ թվում Էջմիածնի և Եղվարդի գինու գործարանների համտեսի սրահների ձևավորումը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ներքին ձևավորումները, Լենինգրադի նորաձևության տան ձևավորումները, «Հին ջրաղացի», «Դիլիջանի առողջարանի» ձևավորումները, ինչպես նաև Դիլիջանի հին փողոցների ու շինությունների նախագծային աշխատանքները։ 1998 թվականին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի, արվեստաբան Սարո Սարուխանյանի և Դիլիջանի քաղաքապետ Ժորա Պետրոսյանի աջակցությամբ հիմնադրել են ԵԳՊԱ Դիլիջանի մասնաճյուղը, որի տնօրենն է 1998 թվականից[4]։ 2011 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում կատարել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի ցուցադրությունը, որից հետո նշանակվել է նույն թանգարանի տնօրեն[5]։

Իր կնոջ՝ Նունե Ղազարյանի հետ հիմանդրել և տնօրինում է «Դիլի Վիլլա» հյուրատունը, որտեղ և գտնվում է իր արվեստանոցը[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականի ապրիլի 15-ին արժանացել է պատվավոր դոկտորի կոչման «Բնության և հասարակության» մասին գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից։
  • 2006 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով։
  • 2007 թվականի դեկտեմբերի 25-ին Դիլիջանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է քաղաքում արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
  • 2009 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը պարգևատրվում է պատվոգրով՝ մշակույթի ոլորտի բարձր որակավորման կադրերի պատրաստման, երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ավանդի և հիմնադրման 10-ամյակի առթիվ (տնօրեն՝ Ղազար Ղազարյան)։
  • 2011 թվականի մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի հոբելյանի կապակցությամբ[7]։
  • 2015 «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ[8]
  • 2015 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղ. Վ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Մշակութային Դիլիջան - Արվեստագետներ». culturaldilijan.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  3. https://www.1tv.am/hy/video/5-րոպե-ԱՐՎԵՍՏ-Ղազար-Ղազարյան/174885. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «ԵԳՊԱ, Աշխատակազմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. Դիլիջանում բացվեց Երկրագիտական թանգարան-պատկերասրահը
  6. http://www.dilivilla.com/
  7. ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Բարձր պարգևներ երախտավորներին
  8. ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքային այցը Դիլիջան