Մասնակից:Ani Chilingaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ani Chilingaryan/Ավազարկղ

Էզրա Թեդ Նյումեն (ծնված 1929 թվականի հոկտեմբերի 17-ին) ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով: Նա Պիցբուրգի համալսարանի պրոֆեսոր է: Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից:

Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար: Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[1]: Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[2]:

Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա: Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով: Կրթությունը շարունակելու համար հա գնաց Սիրակուզայի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան:

Աշխատանքային գործունեությունը ֆիզիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյումենը միացել է Պիցբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին: Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրակուզայի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին: 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[1]:

1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ: Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[3]: Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ:

1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[4]:


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[1]:

Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula կրթական տնօրենն է:

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frittelli, Simonetta; Kling, Thomas P.; Newman, Ezra T. (2000). «Image distortion from optical scalars in non perturbative gravitational lensing». Physical Review D. 63 (2). arXiv:gr-qc/0011108. Bibcode:2001PhRvD..63b3007F. doi:10.1103/PhysRevD.63.023007.
  • Newman, E. T.; Couch, E.; Chinnapared, K.; Exton, A.; Prakash, A.; Torrence, R. J. (1965). «Metric of a rotating charged mass». J. Math. Phys. 6 (6): 918. Bibcode:1965JMP.....6..918N. doi:10.1063/1.1704351.
  • Newman, E. T.; Penrose, R. (1962). «An approach to gravitational radiation by a method of spin coefficients». J. Math. Phys. 3 (3): 566. Bibcode:1962JMP.....3..566N. doi:10.1063/1.1724257.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Allen G. Debus (1968) Who's Who in Science, page 1250, A. N. Marquis
  2. Paul Basken (February 13, 2011) A Humble Heavyweight in Physics Finally Gets His Due, Chronicle of Higher Education
  3. Newman, E. T.; Tamburino, L. A.; & Unti, T. (1963). «Empty-space generalization of the Schwarzschild metric». J. Math. Phys. 4 (7): 915. Bibcode:1963JMP.....4..915N. doi:10.1063/1.1704018.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Newman, E. T. (1973). «Maxwell's equations and complex Minkowski space». Journal of Mathematical Physics. The American Institute of Physics. 14 (1): 102. Bibcode:1973JMP....14..102N. doi:10.1063/1.1666160. {{cite journal}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)

== References ==

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]