Մասնակից:An1701/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ[1] (շվեդ.՝ Sven-Olof Walldoff, 1929 թվական, մայիսի 2, Լերբեկկ, Էրեբրու, Շվեդիա2011 թվականի հունիսի 10, Գյոտեբորգ), շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մայիսի 2-ին Լլերբեկկ գյուղում(շվեդ.՝ Lerbäck),Ասքերսունդ քաղաքի մոտ (շվեդ.՝ Askersund) կենտրոնական Շվեդիայում: 1950-ականների կեսերին սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երաժշտությամբ, այդ ժամանակահատվածում խաղացել է ֆիլմերում որոշ էպիզոդային դերերում: Հետագայում կարողացավ ստեղծել սեփական երգչախումբը(Sven-Olof Walldoffs Orkester),որով մտնում էր հայտնի շվեդ արտիստների շարքերը,ներառելով խմբում Բրիթ Բորգին, Լենա Անդերսոնին և այն ժամանակ դեռ երիտասարդ Ագնետա Ֆելթսկոգին[2][3]:

1960-ականների սկզբում գրել է երգեր ֆիլմերի համար[2][4]:1969 թվականին Någon att älska ֆիլմի (որը նաև հայտնի է Inga II և The Seduction of Inga անվանումներով) երաժշտության վրա աշխատելիս, Վալդոֆֆը համագործակցել է Բյորն Ուլվեուսի և Բեննի Անդերսենի հետ: Եվ չնայաց Բյորնի և Բեննի առաջին աշխատանք «She's My Kind of Girl»-ը (երգի սաունդթրեք է դարած և հետագայում հրապարակված որպես դուետի սսինգլ), սկզբում ոչ այնքան հաջողված էր թվում, սակայն դա չխանգարեց Վալդոֆֆի համագործակցությանը նրանց հետ. նա մասնակցություն է ունեցել: Եվ երբ երկու տարի անց Անդերսսոնին և Ուլվեուսին օգնություն էր հարկավորRing Ring ալբոմի թողարկման համար,օգնության հասավ հենց նույն Վալդոֆֆը: Ուստի տարօրինակ չէ, որ երբ 1974 թվականի ապրիլի 6-ին ABBA խումբը «Waterloo» եգով Բրայթոնում հաղթանակ տարավ Եվրոտեսիլ մրցույթում, երգչախուբը ղեկավարում էր հենց Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը: Խմբի ելույթը չհիշվեց ամենավերջին հերթին շնորհիվ նրա, որ դիրիժորը «լի էր» Նապոլեոնով , երգի տեքստի բառերի ալլյուզիայով:

Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը մահացել է Գյոտեբորգում 83 տարեկանում, 2011 թվականի հունիսի 10-ին[3][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Транслитерация по: Люк Крэмптон, Дейфид Риз Rock & Pop: Энциклопедия = DK Rock & Pop Year by Year. — М.: Росмэн, 2003. — С. 266. — ISBN 5-8451-1056-4
  2. 2,0 2,1 «Sven-Olof Walldoff Discography at Discogs» (անգլերեն). discogs — дискография Свена-Олофа Вальдоффа. Վերցված է 2011-06-15-ին.
  3. 3,0 3,1 «ABBA-dirigent is dood» (հոլանդերեն) — информация на сайте eurosong.be. Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին. Վերցված է 2011-06-15-ին.
  4. Կաղապար:Imdb
  5. «Sven-Olof Walldoff, ABBA conductor, passed away» (անգլերեն). ESC — информация на сайте Евровидения. Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին. Վերցված է 2011-06-15-ին.