Մասնակից:AlikAvakyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացված իրականության կիրառումը սպարկման ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացված իրականությունը (անգլ.՝ augmented reality, AR) իրական ֆիզիկական աշխարհի լրացված տարբերակն է, որը գործում է թվային տեսողական տարրերի, ձայնի կամ տեխնոլոգիայի միջոցով մատուցվող այլ զգայական գրգռիչների օգտագործմամբ: Դա տարածված է այն ընկերությունների շրջանում, որոնք ներգրավված են բջջային հաշվիչների և հատկապես բիզնես հավելվածների մեջ [1][2]:

Լրացված իրականությունն իր բազմաթիվ նորարական հավելավծներով` լինելով մի շարք ոլորտներում, նաև մեծ տեղ է գրավում սպասարկման ոլորտում: Այն կարող է օգտագործվել երկու հիմնական եղանակով։ Նախ` որպես ինտերակտիվ տեսողական օժանդակ միջոց ոլորտի մասնագետների համար՝ մանրամասն դիագրամներ և հրահանգներ տեղադրելով ոլորտում առկա սարքավորումների վրա: Բացի այդ, այն կարող է օգտագործվել որպես տեսողականորեն կենտրոնացված հեռահար օժանդակ միջոց հաճախորդների համար՝ թույլ տալով նրանց գործնականում համագործակցել փորձագետների հետ՝ միաժամանակ հնարավորություն տալով «տեսնել-ինչ-ես-տեսնում եմ» մեթոդին: Երկու դեպքում էլ հավելյալ իրականությունը կարող է օգտագործվել ոլորտում տեղեկատվության ապահովման համար: Առանց լրացված իրականության սարքավորումների հաճախորդները ունենում են անարդյունավետ հեռախոսազանգեր, իսկ սպասարկման հանդիպումների հետ կապված՝ մասնագետները ուշ են ժամանում, և նույն խնդիրը լուծելու համար կա կրկնակի այցելության մեծ հավանականություն: լրացված իրականությունը մեծացնում է սպասարկման աշխատանքների հարմարավետությունը: Այս հնարավորությունը զգալի առավելություն է հաճախորդների համար, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ «լրացված իրականության և համապատսխան տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա նորմա, որով հաճախորդները գնահատում և չափում են ծառայության գործառույթները»: լրացված իրականությունը ավելի հարմար է դարձնում ծառայությունները ՝ նվազեցնելով խնդրի լուծման ժամանակը և մեծացնելով առաջին անգամից ֆիքսման հավանականությունը[3][4][5][6][7]:

Հեռավար սպասարկման բարելավվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասարկում ապահովող ընկերությունները, որոնց առնչվում են մարդկային ռեսուրսների հետ ունեն լուրջ աշխատուժի դեֆիցիտ: Աշխատուժի այս դեֆիցիտը առաջացել է երեք հիմնական պատճառներով՝ սպասարկման պահանջարկի աճը, տարեց մասնագետների թոշակի անցնելը և արդյունաբերության մեջ ավելի քիչ աշխատողների մուտքը: Քանի որ կանխատեսվում է, որ այս դեֆիցիտը ժամանակի ընթացքում կվատթարանա, այն կարող է վնասներ հասցնել արդյունաբերությանը: Առանց համապատասխան թվով փորձառու մասնագետների՝ դժվար է պահպանել ինչպես ներկա, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների պահանջարկը: Նոր հաճախորդների ընդլայնման բացթողումը և ներկայիս հաճախորդներին դանդաղ կամ անորակ ծառայություններ մատուցելը ընկերություններին հանգեցնում է անկայուն և, ի վերջո, անհաջող ճանապարհով շարժի: լրացված իրականությունը ներառող տեխնոլոգիաների կիրառումը կարող է օգնել ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին հաղթահարել աշխատուժի պակասը և թերաշխատող բիզնեսի բազմաթիվ թերություններ: լրացված իրականության միջոցով պակաս փորձառու մասնագետները ունակ են հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցել: Հեռակա կերպով համագործակցելով փորձառու մասնագետի հետ՝ նրանք կարող են կարճ ժամանակում քայլ առ քայլ ուղեցույց ստանալ սպասարկման ողջ գործընթացի վերաբերյալ: Մասնագետները կարող են ստանալ ծառայությանն առնչվող մանրամասն տեղեկատվություն, որը նվազեցնում է անսարքությունների վերացման վրա ծախսվող ժամանակը: Բացի այդ, փորձառու մասնագետները կարող են հեշտությամբ ձայնագրել լրացված իրականության վերաբերյալ իրենց նիստերը, որոնք կարող են օգտագործվել վերապատրաստման նպատակներով:

Առօրյա գնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

լրացված իրականությունը հեշտացնում է մարդկանց կյանքը առօրյայում՝ գնումներ կատարելիս: Այն թույլ է տալիս ձեր նախընտրած ապրանքը՝ այսպես ասած «կրել»՝ առանց կրելու: Օրինակ, վիրտուալ հանդերձանները հագուստը անձամբ փորձելու համար հարմար այլընտրանք են: Gap-ի Dressing Room-ը նման հավելվածների լավ օրինակ է: Գնորդներն ընտրում են իրենց ուզած հագուստը, նախքան AR-ի ստեղծած մոդելը այն կփորձի: Եվս մեկ օրինակ է L'Oréal-ի «Style My Hair» հավելվածը, քանի որ այն թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ կերպարանափոխություններ կատարել: Հաճախորդը, որը մտածում է մազի որոշակի ներկ գնելու մասին, կարող է տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա այն նախքան գնելը:

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ հարմարավետություն, որը մեզ հասանելի է լրացված իրականության միջոցով, ավտոմատ սպասարկման աջակցությունն է: Օգտվելով լրացված իրականության հավելվածից՝ հաճախորդները կարող են իրենց հեռախոսը պահել ապրանքի վրա և ստանալ ավտոմատ սպասարկման խորը վերլուծություն: Այս կերպով ընկերությունները կունենան հաճախորդների ավելի քիչ հարցումներ, և հաճախորդների գոհունակությունը կլինի ավելի բարձր: Օրինակ, Mercedes-ը օգտագործել է լրացված իրականություն (ar) իր Ask Mercedes վիրտուալ օգնականում[8]: Օգնականի միջոցով վարորդները կարող են սկանավորել իրենց մեքենայի տարրը և ստանալ բացատրություն դրա ֆունկցիոնալության մասին: Նրանք կարող են նաև հարցեր տալ դրա շահագործման հետ կապված ցանկացած խնդիրների կամ անսարքությունների վերաբերյալ:[1]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Lengthy History of Augmented Reality». Huffington Post. 15 May 2016.
  2. Schueffel, Patrick (2017). The Concise Fintech Compendium. Fribourg: School of Management Fribourg/Switzerland. Արխիվացված է օրիգինալից 24 October 2017-ին. Վերցված է 31 October 2017-ին.
  3. Katts, Rima. Elizabeth Arden brings new fragrance to life with augmented reality Mobile Marketer, 19 September 2012.
  4. Meyer, David. Telefónica bets on augmented reality with Aurasma tie-in gigaom, 17 September 2012.
  5. Mardle, Pamela.Video becomes reality for Stuprint.com Արխիվացված 12 Մարտ 2013 Wayback Machine. PrintWeek, 3 October 2012.
  6. Giraldo, Karina.Why mobile marketing is important for brands? Արխիվացված 2 Ապրիլ 2015 Wayback Machine. SolinixAR, Enero 2015.
  7. «Augmented reality could be advertising world's best bet». The Financial Express. 18 April 2015. Արխիվացված է օրիգինալից 21 May 2015-ին.
  8. «Mercedes me Adapter for your Mercedes-Benz». www.mercedes-benz.ie (անգլերեն). Վերցված է 2021-11-14-ին.