Մասնակից:Aghavni Araqelyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուջին Քլայն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1878
Մահացել էապրիլի 30, 1944, (65)
Ազգությունամերիկացի
ԱշխատանքԴիլեր՝ ում բախտ է վիճակվել գնել 24 ցենտ արժողությամբ շրջված ավիատոմսի նամականիշները
ԱշխատավայրԱմերիկյան ֆիլատելիստական հասարակություն
Պարգևներ և
մրցանակներ
Ամերիկյան ֆիլատելիստական հասարակության Փառքի Սրահ


Յուջին Քլայն (անգլ.՝ Eugene Klein հունիսի 26, 1878-ապրիլի 30, 1944, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա նահանգ), միջազգայնորեն հայտնի է որպես նամականիշների հավաքագրող, դրոշմակնիքների դիլեր և աճուրդավար, 1935-1937 թվականներին եղել է Ամերիկյան ֆիլատելիստական հասարակության[1] նախագահ:

Ֆիլատելիստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911-ից 1931 թվականներին Քլայնը եղել է Ամերիկյան ֆիլատելիստական հասարակության պաշտոնական փորձագետը, իսկ 1928-1935 թվականներին և 1937-1944 թվականներին՝ միության քարտուղարը։ Նա նաև նախագահել է (1935-1937 թվականներին) և կրկին աշխատել է որպես միջազգային քարտուղար 1937 թվականից մինչև կյանքի ավարտը։ Յուջին Քլայնը հեղինակել է 1940 թվականին հրատարակված «United States Waterway Packetmarks: Handstamped and Printed Names of Mail-Carrying Steamboats on the United States of America Inland and Coastal Waters, 1832-1899» գիրքը, որը կոչվել է Ամերիկյան ֆիլատելիստական հասարակության[1] (ԱՖՀ) կարևոր աշխատանք լայն հավաքագրման ոլորտում[2]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Յուջին Քլայնը արժանացել է «Ամերիկյան ֆիլատելիստական հասարակության Փառքի Սրահ» մրցանակին[1]։

Շրջված Ջենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլայնը հայտնի է որպես դիլեր, ով գնել է 24 ցենտ արժողությամբ Միացյալ Նահանգների ավիափոստի 1918 թվականի «Շրջված Ջենի» նամականիշների թերթիկը Ուիլյամ Թ․ Ռոբիից, ով փնտրում էր այդ թերթիկը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «American Philatelic Society - Hall of Fame - 1942-1945». Վերցված է 2015-01-17-ին.
  2. Յուջին Քլայնի աշխատությունները