Մասնակից:AN0880/Գրաքոս եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրաքոս եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքոս եղբայրները երկու հռոմեացի եղբայրներ էին, Տիբերիուս Սեմպրոնիուս Գրակչի որդիները, ով հյուպատոս էր մ.թ.ա. 177 թվականին։ Տիբերիոսը՝ ավագ եղբայրը, եղել է պլեբսի տրիբուն մ.թ.ա. 133 թվականին, իսկ Գայոսը՝ կրտսեր եղբայրը, տրիբուն է եղել մեկ տասնամյակ անց՝ մ.թ.ա. 123–122 թվականները [1]: Նրանք փորձեցին վերաբաշխել ager publicus-ը` հանրային հողը, որը մինչ այժմ հիմնականում վերահսկվում էր արիստոկրատների կողմից, գյուղական պլեբներին և ռազմական վետերաններին, ի լրումն այլ սոցիալական և սահմանադրական բարեփոխումների: Որոշակի վաղ հաջողությունների հասնելուց հետո երկուսն էլ սպանվեցին օպտիմատների կողմից՝ Սենատի պահպանողական խմբակցությունը, որը դեմ էր այս բարեփոխումներին:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց հայրը տարեց Տիբերիուս Սեմպրոնիուս Գրակուսն էր, ով ծառայել էր որպես պլեբսի տրիբուն, պրետոր, հյուպատոս և գրաքննիչ։ Նրանց մայրը Կոռնելիան էր՝ Սկիպիոն Աֆրիկանոսի դուստրը, որը հռոմեական ժողովրդի կողմից հերոս էր համարվում Կարթագենի դեմ պատերազմում իր մասնակցության համար: Նրանց ծնողներն ունեին 12 երեխա. միայն մեկ դուստրը, որն ավելի ուշ ամուսնացավ Սկիպիոն Էմիլիանոսի հետ, և երկու որդիները՝ Տիբերիոսը և Գայոսը, ողջ մնացին մինչև չափահաս դառնալը [2]։ Այն բանից հետո, երբ տղաների հայրը մահացավ, երբ նրանք դեռ երիտասարդ էին, նրանց կրթության պատասխանատվությունը ընկավ մոր վրա: Կոռնելիան վստահեցրեց, որ եղբայրներն ունենան հույն լավագույն ուսուցիչները, որոնք նրանց սովորեցնում էին հռետորություն և քաղաքագիտություն: Եղբայրները լավ մարզված էին, ձիավարությունում և մարտում նրանք գերազանցում էին իրենց բոլոր հասակակիցներին։ Ավագ եղբայրը՝ Տիբերիոսը, 16 տարեկանում ընտրվեց ավգուր: Տիբերիուսը Երրորդ Պունիկյան պատերազմի երիտասարդ սպա էր,նա առաջինն էր, ով բարձրացավ Կարթագենի պարիսպներով. մինչ այդ նա հմուտ դիվանագիտության միջոցով փրկեց 20000-անոց բանակը: Երբ տղաները մեծացան, նրանք ամուր կապեր էին ձեռք բերում իշխող վերնախավի հետ։

Տիբերիոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբերիոսը Գայոս Ֆաննիուսի հետ միասին առաջիններից էր, ով ելավ Կարթագենի պարիսպներով [3]։ Ավելի ուշ նա ընտրվեց քվեստոր և ծառայեց Նումանտինյան պատերազմին Գայոս Հոստիլիուս Մանկինուսի օրոք [4]։ Արշավի ընթացքում, երբ հռոմեական բանակը շրջապատված էր, նա պայմանագիր կնքեց, որը հետագայում մերժվեց սենատի կողմից, որով նա ստացել էր բանակի անվտանգ անցման պայմանները Նումանտինյան տարածքից [5]։

Տիբերիուսը, բազմաթիվ ազդեցիկ սենատորների աջակցությամբ, հաջողությամբ ընդունեց հողային բարեփոխումների օրենսդրությունը, որը ստեղծեց հանձնաժողով՝ հանրային հողերը գյուղական պլեբներին բաշխելու համար: Նրա համառությունը և զիջումների գնալուց հրաժարվելը կարող էին պայմանավորված լինել Նումանտինյան գործից հետո նրա բանակցությունների սենատորական մերժմամբ [6]: Երբ նա անընդմեջ վերընտրվեց, նրա առաջին զարմիկը՝ Պուբլիուս Կոռնելիուս Սցիպիոն Նասիկա Կորկուլումը, առաջնորդեց ամբոխին, որը ծեծելով սպանեց նրան ընտրական հանձնաժողովի ժամանակ [7]։

Գայոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայոս Գրաքոսը ծառայել է հռոմեական բանակում՝ Սկիպիոն Էմիլիանոսի ղեկավարությամբ, Նումանտիայի դեմ արշավանքի ժամանակ, որը սկսվել է մ.թ.ա. 133 թվականին [8]։ Հնարավոր է, որ նա զինվորական տրիբունատը վարել է այնտեղ ծառայության ընթացքում։ Ավագ եղբոր՝ Տիբերիոսի տրիբունատի օրոք նա սկսեց իր քաղաքական կարիերան [9]: Նա ընտրվել է մ.թ.ա. 123 թվականի տրիբունատի անդամ [10]: Նրա Իտալիայի քաղաքացիության մասին օրինագծերը, ինչպես նաև քվեարկության բարեփոխումների վերաբերյալ օրինագծերը, ձախողվեցին՝ բացահայտելով նրա նվազող ժողովրդականությունը: Այնուհետև նա պարտություն կրեց վերընտրվելու ժամանակ [11]:

Ծանոթագրությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Broughton 1952, p. 615.
  2. Stobart, J.C. (1965) [First published 1912]. Maguinness, W.S; Scullard, H.H. (eds.). The Grandeur That was Rome Hawthorn Books. pp. 75–82.
  3. Broughton 1951, pp. 464, 468.
  4. Broughton 1951, pp. 484–5.
  5. Goldsworthy 2016, p. 119.
  6. Flower 2010, p. 101.
  7. Beard 2015, p. 224.
  8. Badian 2014, para 1.
  9. von Ungern-Sternberg 2014, p. 82.
  10. Broughton 1951, p. 513.
  11. Broughton 1951, p. 518.