Մասնակից:888har888/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիմ Արմենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թիմ Արմենիա» (Team Armenia) հայկական շախմատային օնլայն ակումբ է Chess.com շախմատային կայքում։ Chess.com-ը հանդիսանում է օնլայն շախմատի ամենահայտնի հարթակը օնլայն միջավայրում իր ավելի քան 10,000,000 գրանցված անդամներով։ Ակումբը հիմնադրվել է 2008թ. հոկտեմբերի 25-ին, մասնակցում է Chess.com կայքի ամենահայտնի մրցաշարերին՝ World League, Euro League, Chess960 World League։ 2013թ. սկսած մրցաշարերի արդյունքները հնարավոր է տեսնել հետևյալ կայքում՝ chessleagues.com։ Թիմ Արմենիան նվաճել է 2012թ. «World League» գավաթը, 2012 և 2013թ. «Chess960 World League» գավաթը, 2013թ. «World League» և «Euro League» արծաթե գավաթները։ Թիմ Արմենիան իր հաջողություններով հանդիսանում է Chess.com կայքի ազգային առաջատար ակումբներից մեկը։

«Թիմ Արմենիա»-ի նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թիմ Արմենիա»-ի գլխավոր նվաճումներն են

Անդամագրությունը թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի անդամ կարող են դառնալ Chess.com կայքի գրանցված միայն ազգությամբ հայ օգտատերերը։ Գրանցման հայտն ընդունվում է թիմի գլխավոր էջից, որին կարճ ժամանակում արձագանքում են թիմի ադմինիստրատորները։

Թիմի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թիմ Արմենիա»-ում գրանցված են ավելի քան 1200 օգտատերեր, որոնցից առավել ակտիվորեն մասնակցում են մոտ 230-ը։ Նրանց կազմում են տարբեր տարիքային խմբերի պատկանող ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստներ։ Վերջիններիս կազմում են Մելիքսեթ Խաչիյանը, Դավիթ Պետրոսյանը, Տաթև Աբրահամյանը և այլք։ Թիմի անդամների գերակշիռ մասը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն անդամներ կան նաև ԱՄՆ-ից, Իսպանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Կանադայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և Ավստրիայից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]