Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեն Միրզոյան
ԾննդավայրԳորիս, Սյունիքի մարզ
Մահվան վայրԱմարասի վանք, ԱՀ
ԳերեզմանԳորիս
Կոչումժամկետային զինծառայող

Արեն Կարենի Միրզոյան (հունվարի 2, 2002, Գորիս, Սյունիքի մարզ - հոկտեմբերի 20, 2020, Ամարասի վանք), Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

2005 թվականից մշտական բնակությամբ տեղափոխվել է Արցախ։ 2011-2017 թվականներին ապրել է Շուշիում։

2009 թվականից Արենը հաճախել է Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։

2020 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցը: Նույն թվականի հուլիսին անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ ու թողնելով ուսումը մեկնում է ծառայության։

Դպրոցական տարիներին եղել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի առաջին հաղթողն Արցախում՝ արժանանալով ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը:

Արենը չունենալով երաժշտական կրթություն, որպես կիթառահար-երգիչ փայլել է Արցախի բեմերում, իսկ 2018 թվականին Շուշիի «Հեղինակային երգի ակումբի» կազմում հյուրախաղերով եղել է Ռուսաստանի Դաշնությունում[1]:

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսին զորակոչվել է Արցախի ՊԲ, որպես ժամկետային զինծառայող։

2020 թվականի հոկտեբերի 20-ին զոհվել է՝ Արցախի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության համար մարտական գործողություններում` Ամարաս վանքի մատույցներում[2][3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արենն ապրեց 18 տարի, 9 ամիս, 18 օր…». www.aravot.am. 05․12․2020.
  2. «Ձեզ բացակա չենք դնի․ Արեն Կարենի Միրզոյան». yerkirmedia.am. Վերցված է 2021-10-10-ին.
  3. Արեն Միրզոյանն այսօր կդառնար 19 տարեկան, բայց նա ապրեց ընդամենը 18 տարի, 9 ամիս, 18 օր, Վերցված է 2021-10-10-ին
  4. «Արեն Միրզոյանն այսօր կդառնար 19 տարեկան, բայց նա ապրեց 18 տարի, 9 ամիս, 18 օր (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2021-10-10-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]