Jump to content

Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ
The SpongeBob SquarePants Movie
Ժանրկոմեդիա, մուլտֆիլմ, արկածներ
ՌեժիսորՍտիվեն Հիլենբուրգ
ՍցենարիստՍտիվեն Հիլլենբուրգ, Դերեկ Դրայմոն, Թիմ Հիլլ, Քենտ Օսբորն, Ահարոն Սպինհեր, Պոլ Տիբիտ
ՊրոդյուսերԴերեկ Դրայմոն, Էլբի Հեխտ, Ստիվեն Հիլլենբուրգ
ԵրաժշտությունԳրիգոր Նարհոլց
ՕպերատորԵժի Զելինսկիյ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունNickelodeon Movies, Paramount Pictures
Տևողություն87 թոպե
Թվական2004
Բյուջե$140 161 792[1]

«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ» (անգլ.՝ The SpongeBob SquarePants Movie) - ռեժիսոր Ստիվեն Հիլենբուրգի լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է 2004 թվականին Nickelodeon ստուդիայի կողմից: «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ» համանուն սերիալի շարունակությունն է: Ֆիլմում հանդիպում են նաև մուլտիպլիկացիոն և խաղային նկարահանումներ: Նվիրված է մուլտիպլիկատոր՝ Ջուլս Էնդժենի հիշատակին (1909-2003):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտածելով խորամանկ պլան կռաբսբուրգերի ֆորմուլան գողանալու մասին՝ Պլանկտոնը գողանում է Նեպտունի թագը և մեղադրում այդ ամենում պարոն Խեցգետին: Սպունգ Բոբը և Պատրիկը ուղևորվում են կարևոր հանձնարարությամբ Շելլ Սիթի, որպեսզի վերադարձնեն թագը և փրկեն պարոն Խեցգետինի կյանքը: Սպունգ Բոբի և Պատրիկի ճանապարհը անցնում էր մութ ճանապարհով, որտեղ ոչ ոք դեռ ոտք չէր դրել: Մինչ Սպունգ Բոբի և Պատրիկի վերադարձը Բիկինի Բոթում՝ Պլանկտոնը գուրծի է դնում «Պլան Զ» և վերջապես իմանում է կռաբսբուրգերի բաղադրատոմսը:

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպունգ Բոբ (Թոմ Կեննի)- ծովային սպունգ
  • Պատրիկ (Քրիս Միլլեր) - Ծավային աստղ, Սպունգ Բոբի լավագույն ընկերը
  • Պարոն Խեցգետին (Կլենսի Բրաուն) - ծովախեցգետին, «Կռաստի Կռաբ» ռեստորանի տնօրեն
  • Սկվիդվորդ (Ռյուդժեր Բամպաս)- ութոտնուկ, Սպունգ Բոբի հարևանն ու կոլեգան
  • Շելդոն Պլանկտոն (Պարոն Լոուրենս) - պարոն Խեցգետնի մրցակիցը, «Chum Bucket» ռեստորանի տնօրենը
  • Մինդի (Սկառլետ Յոհանսոն) - Նեպտունի դուստրը
  • Կարեն (Ջիլլ Թալլի) - Պլանկտոնի համակարգչային կինը
  • Նեպտուն (Ջեֆֆրի Թեմբոր) - ստորջրյա աշխարհի թագավորը
  • Դնիս (Ալեք Բոլդուին) - Պլանկտոնի վարձած մարդասպանը՝ Սպունգ Բոբի և Պատրիկի սպանության համար
  • Դևիդ Հասելհոֆ - փրկարար

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SpongeBob SquarePants Theme — Avril Lavigne
  • SpongeBob & Patrick Confront The Psychic Wall Of Energy — The Flaming Lips
  • Just A Kid — Wilco
  • The Goofy Goober Song — Mike Simpson With SpongeBob, Patrick & Goofy Goober
  • Prince Paul’s Bubble Party — The Waikikis, Prince Paul & Wordsworth
  • Bikini Bottom — Electrocute
  • The Best Day Ever — SpongeBob
  • They’ll Soon Discover — The Shins
  • Ocean Man — Ween
  • Under My Rock — Patrick
  • Now That We’re Men — SpongeBob, Patrick & The Monsters
  • Goofy Goober Rock — Tom Rothrock
  • You Better Swim — Motorhead
  • The Jellyfish Song By The Jellyfish Band—Plus — Tech Squeezebox feat. SpongeBob
  • SpongeBob SquarePants Theme (Movie Version) — The Pirates

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The SpongeBob SquarePants Movie (2009)». Box Office Mojo. Վերցված է July 20, 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]