Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ28

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոր տարի
Круглый год
Տեսակ2D անիմացիա, գունավոր
ՌեժիսորՎերոնիկա Ֆյոդրովա
ՍցենարիստՎերոնիկա Ֆյոդրովա, Ելիզավետա Սկվորցա, Անդրեյ Կուզնեցով, Յուրի Գիտիս
Հնչյունավորումռուսերեն
ՊրոդյուսերԱրսեն Գոտլիբ
ԵրաժշտությունՄոցարտ, Վիվալդի, Յոզեֆ Հայդն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Լեզուռուսերեն
Ընկերություն«Մետրոնոմ Ֆիլմ», «Խածկտիներ»
Տևողություն12 սերիա է, յուրաքանչյուրը 3 րոպե

«Կլոր տարի» ռուսական անիմացիոն մինի-սերիալ՝ Յուրի Կովալի պատմածի հիման վրա: Կազմված է 12 մուլտֆիլմներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տարվա ամիսներից մեկը: Որոշ սերիաներ հինչյունավորել է Յուրի Կովալը: Խորհրդանշանի վրա պատկերված է ուրախ կատու (մուլտֆիլմի հիմնական կերպարներից մեկը): Ստեղծել են «Մետրոնոմ ֆիլմ» և «Խածկտիկներ» ընկերությունները: Նախագծի ղեկավարներն են՝ պրոդյուսեր Արսեն Գոտլիբ և մուլտիպլիկատոր՝ Վերոնիկա Ֆյոդրովան:

Նախագծի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիպլոմային աշխատանքը՝ «Թագավորը մոռանում է», ավարտելուց հետո (2006) Վերոնիկա Ֆյոդրովան որոշում է ստեղծել մի մուլտֆիլմ: Այդ ժամանակ Յուրի Կովալը պատմում է «Ընկուզյան»-ի մասին և Վերոնիկան հավանում է, ստուդիայի պրոդյուսերը՝ Արսեն Գոտլիբ առաջարկում է սկսել աշխատանքը[1]:2009 և 2010 թվականներին՝ Սուզդալում կազմակերպված անիմացիոն ֆիլմ փառատոնում ՝որոշ սերիաներ ի ցույց ժողովրդի մշակվել են և արժանացել պարգևների:2010 թվականին բոլոր սերիաները մշակվել են և հրատարակվել են DVD-ով[2]:

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խածկտիկները և կատուները(Հունվար)
  2. Սառցե ձիավորը (Փետրվար)
  3. Գարնանային կատու (Մարտ)
  4. Երգիչներ (Ապրիլ)
  5. Ձիկուկ (Մայիս)
  6. Ընկույզյանը (Հունիս)
  7. Ամառային կատու (Հուլիս)
  8. Բախտավորը (Օգոստոս)
  9. Աշնանային котяро (Սեպտեմբեր)
  10. Տերևներով կռիվ (Հոկտեմբեր)
  11. Օրիոն (Նոյեմբեր)
  12. Ձյունը սպիտակ է (Դեկտեմբեր)

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղինակ
  • Ամառային կատու
  • Աշնանային կատու
  • Գարնանային կատու
  • Ձմեռային կատու
  • Վանեչկա
  • Ընկուզյան
  • Ագաֆոն
  • Հավեր
  • Ձիուկ
  • Ճուտիկներ
  • Թռչուններ
  • Խածկտիկներ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագծի մտահղացումը և պրոդյուսերը՝ Արսեն Գոտ
  • Ռեժիսոր-բեմադրող՝ Վերոնիկա Ֆյոդրովա
  • Սցենարի հեղինակ՝ Վերոնիկա Ֆյոդրովա, Ելիզավետա Սկվորցա, Անդրեյ Կուզնեցով, Յուրի Գիտիս
  • Նկարիչ-բեմադրող՝ Վերոնիկա Ֆյոդրովա, Անաստասիա Ժակուլինա, Աննա Եմելյանովա, Մարիա Կորժով, Գլեբ Կորժով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Սոֆիա Տրիֆոնովա

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին՝ Սուզդալում կազմակերպված 15-րդ Բաց Ռուսական անիմացիոն ֆիլմ փառատոնում արժանացել է «Լավագույն պատկերավորման որոշում» տիտղոսին[3]
  • 2009 թվականին Միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում ստացել է դիպլոմ՝ «Ամենագեղեցիկ աշուն» ներկայացնելու համար[4] («Տերևներով կռիվ» սերիա):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]