Jump to content

Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվի կյանքը
Une vie de chat
Պատկեր:Une vie de chat.jpg
Ժանրարկածներ
ՌեժիսորԱլեն Գանյոլ, Ժան-Լու Ֆելիսիոլի
ՍցենարիստԱլեն Գանյոլ, Ժան-Ռեմի Ժիրայր
ՊրոդյուսերԷմանուել Բերնար, Անեմի Դեգրայս, Առնո Դեմայնսկ, Ժան-Ռեմի Ժիրայր
ԵրաժշտությունՍերժ Բեսսե
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
Տևողություն70 րոպե
Թվական2010թիվ

«Կատվի կյանքը» (ֆր.՝ Une vie de chat)` ֆրանսիական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, ռեժիսորներ՝ Ալեն Գանյոլ և Ժան-Լու Ֆելիսիոլի: Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականին: Գլխավոր դերերը հնչյունավորել են Օրիան Զանին և Բրունո Սալոմոնեն: Մուլտֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցույթում և ստացել է «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ» տիտղոսը: Առաջին ցուցադրումը կայացել է Սեն Կանտենում՝ Ֆրանսիայում 2010 թվականի հոկտեմբերի 15-ին [1] :

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո՝ կատու, որն ապրում է երկու կյանքով: Կեսօրին նա ապրում է փոքրիկ աղջիկ՝ Զոյիի հետ, որի մայրիկը՝ Ջինը աշխատում է ոստիկանությունում, իսկ գիշերը աշխատում է ավազակ Նիկոյի հետ: Զոյին չի խոսում այն օրվանից, երբ իր հայրը սպանվել է Վիկտորիա Կոստի կողմից: Մի անգամ Դինոն բերում է թանկարժեք ապարանջան, որի մասին քիչ հետո հայտնում են, որ այդ ապարանջանը կորել է ոսկերչական խանութից: Զոյին որոշում է հետևել և տեսնում է, որ Դինոն անծանոթների հետ գնում է տանիքի վրայով: Վերադառնալուն պես Զոյին լսում է ավազակների զրույցը, որտեղ որոշում են ծուղակ պատրաստել Զոյիի մոր համար: Բացի դրանից, այդ զրույցին է միանում նաև Զոյիի դայակը[2]:

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Օրիան Զանի Զոյի
Ժան Բենգիգի Վիկտոր Կոստա
Դոմինիկ Բլան Ժանա, Զոիի մայրիկը
Բրունո Սաոմոնե Նիկո
Բերնարդ Բույոն Լյուկա

Մուլտֆիլմի անվանակարգումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին անվանագրվել է Եվրոպական կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխությանը ստանալով «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը
  • 2011 թվականին անվանագրվել է «Սեզար» մրցանակաբաշխությանը և ստացել «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը[3]
  • 2012 թվականին անվանագրվել է «Էննի» մրցանակաբաշխությանը և ստացել «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը
  • 2012 թվականին անվանագրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը և ստացել «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nominees and Winners for the 84th Academy Awards» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2012-3-16-ին.
  2. «A CAT IN PARIS» (անգլերեն). FilmDistribution. Վերցված է 2012-3-16-ին.
  3. «A Cat in Paris (2010)» (անգլերեն). RottenTomatoes. Վերցված է 2012-3-16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]