Jump to content

Մասնակից:Տաթևիկ Ազատյան21/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկ Լենիկի Սայադյան (մայիսի 28, 1980 թվական, Վայք, Վայոց Ձոր), գրքի ձևավորող, նկարիչ, անիմատոր[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 28-ին՝ Վայոց Ձորի Վայք քաղաքում: 1986-1997 թվականներին ուսանել է Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1997-2003 թվականներին սովորել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետի գրքի ձևավորման բաժնում՝ ստանալով գրաֆիկ-ինլյուստրատորի մասնագիտություն[1]: 2007-2011 թվականներին աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում՝ նախագծային-կոնստրուկտորական դեպարտապենտում՝ որպես ճարտարապետ-դիզայներ: 2011 թվականից մինչ օրս «Թաչ Էֆ Էքս» պրոդյուսերական կենտրոնում՝ որպես 3D անիմացիոն ֆիլմերի նկարիչ:

2018 թվականին հիմնել է «Wi Zard» այլընտրանքային գոցազդի ընկերությունը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանն ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանի առաջին անիմացիոն ֆիլմը հայոց ծիսական տիկնիկներ պատրաստող Նազարեի մասին է, որին հաջորդել են մյուս չորս աշխատանքները՝ «Հայր մերը», «Պանգեան», «Vivos Voco»-ն, «Կոմիտասը»:

«Հայր մեր», «Պանգեա», «Vivos Voco» ֆիլմերը մարդկային մեղքի գիտակցման չմիջնորդավորված ու չպարտադրող կոչ են: «Պանգեա» շարժանկարում մարդ արարածը, չբավարարվելով Արարչի պարգևած իշխանությամբ, ինքն իրեն թագադրում է ու անմիջապես էլ չարաշահում թագի հնարավորությունները:

«Հայր մերը» տերունական աղոթքի պատկերային շարադրանքն է ու խոնարհումը Բարձրյալի առջև: Իսկ «Կոչեմ ապրողացը» «Vivos Voco» ալեգորիաներով մեկնաբանում է Հոր և Որդու անսահման նվիրման պատասխանը՝ մարդկության ապերախտությանը: Աստվածային կամքի ու գթառատության դեմ հանդիման մարդկային մեղքի անվերջանալիությունն է շեշտում Հայկն ու ոգեկոչում մաքրագործվելու լույսը[2]:

«Կոմիտաս» ֆիլմում ստեղծել է ժողովրդի հավաքական կերպարը, որն սպասում է իր հանճարի վերադարձին: Հայկը այլաբանորեն, սիմվոլների լեզվով ներկայացնում է Կոմիտասի կյանքի վերջին երկու տասնամյակները[3]:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից Հայկ Սայադյանը արժանացել է հատուկ շնորհակալագրի՝ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի իրականացմանն աջակցելու համար:

2016 թվականին Երևանում կազմակերպված Ռեանիմանիա փառատոնի ժամանակ նրա հեղինակած «Պապիկիս երազը» ֆիլմը արժանացել է Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ անվանակարգին:

Կիպրոսում՝ Նիկոս Կազանձակիսի կյանքին և գործունեությանը նվիրված մրցույթում՝ իր «Կազանձակիս» ֆիլմի համար արժանացել է գլխավոր մրցանակի[4]:

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական - «Դաֆին» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2011 թվական - «Նազարե» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2011 թվական - «От винта» 3D «Պարադիզ» կինոընկերություն

2012 թվական - «PANGEA» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2012 թվական - «PATER NOSTER» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2012 թվական - «VIVOS VOGO», «Կոչեմ ապրողաց» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2013 թվական - «Կոմիտաս» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2014 թվական - «Քարի օրոր» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2015 թվական - «Богатырша» 3D գլխավոր նկարիչ, «Պարադիզ» կինոընկերություն

2016 թվական - «Demo Reel» 2009-2016 թվականներ (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2016 թվական - «Պապիկիս երազը» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)[5]:

2016 թվական - «Մոմիկ» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր) [6]:

2017 թվական - «Կազանձակիս» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

2020 թվական - «Վառվակիս» (սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվական - Երևան (անհատական)

2001 թվական - Երևան (խմբակային)

2008 թվական - Երևան (անհատական)[1]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանը նկարում է ձայնը, հնչյունը և զգացմունքը[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Айк Саядян». Наша среда (ռուսերեն). 2015-02-10. Վերցված է 2020-07-19-ին.
  2. [/kinoashkharh.am/2014/02/հայկ-սայադյան-ես-հպարտ-եմ-որ-չեմ-թարգ/ «Ես հպարտ եմ, որ չեմ թարգմանվում»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Komitas by Hayk Sayadian». musicofarmenia.com (անգլերեն). Վերցված է 2020-07-19-ին.
  4. «Президент Греции наградил армянских победителей конкурса «По следам Казандзакиса»». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2020-07-19-ին.
  5. «Լազարևա Մարիա - Գյուրջիևի երազին կապող կապույտ թելը». Անդին | գրական մշակութային ամսագիր (ռուսերեն). 2016-10-27. Վերցված է 2020-07-19-ին.
  6. «www.aravot.am».
  7. One, Studio. «Ես նկարում եմ ձայնը, հնչյունը և զգացմունքը. Հայկ Սայադյան». www.yerkir.am (ամհարերեն). Վերցված է 2020-07-19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]