Jump to content

Մասնակից:Վիկա Հայրապետյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական փողոցային շուն
Երկու քաղաքային թափառող շներ, Մոսկվայից դուրս, Ռուսաստան

Թափառող շուն, շուն, որը կապված չէ ո՛չ դրսի, ո՛չ տան հետ[1][2]։ Թափառող շները՝ ներառյալ փողոցային, գյուղական, անտուն, վայրի և այլն, կարող են պատկանել կամ չպատկանել ինչ-որ մեկին։ Շների համաշխարհային պոպուլյացիան գնահատվում է 900 միլիոն[3][4], որոնցից 20%-ը համարվում են որպես սեփականություն հանդիսացող ընտանի կենդանիներ՝ ընտելացված են[5]։

Մարդկանց հետ ապրող շները դինամիկ հարաբերություններ ունեն, ժամանակի ընթացքում շների մեծամասնությունը որոշակի փուլում կորցնում է կապը մարդկանց հետ։ Կապի այս կորուստը առաջին անգամ տեղի է ունեցել ընտելացումից հետո, այնուհետև կրկնվել պատմության ընթացքում[6]։

Շների համաշխարհային պոպուլյացիան գնահատվում է 900 միլիոն և գնալով աճում է[3][4]։ Չնայած՝ շների 17-24% - ի համար է ասվում, որ «շունը մարդու բարեկամն է»[7], որոնք զարգացած երկրներում[5] ապրում են որպես ընտանի կենդանիներ, զարգացող աշխարհում ընտանի շները հազվադեպ են հանդիպում, սակայն գյուղական կամ վայրի շներ[8] նույնպես կան։ Այս շներից շատերն իրենց կյանքն ապրում են որպես աղբահաններ, որոնք երբեք չեն պատկանել մարդկանց․ ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ անծանոթների ամենատարածված մոտեցումը շներին տեսնելիս փաղչելն է (52%), կամ ագրեսիվ արձագանքը (11%)[9]։ Զարգացած երկրների շների մասին, որոնք վայրի են, անտուն կամ ապաստարաններում են ապրում, քիչ բան է հայտնի, քանի-որ ժամանակակից ուսումնասիրության մեծամասնությունը կենտրոնացել է այն ընտանի շների վրա, որոնք ապրում են մարդկանց տներում[10]։

Շների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շների դասակարգման համար օգտագործվող տերմինների վերաբերյալ շփոթմունք կա։ Շները կարող են դասակարգվել այսպես, թե արդյոք տեր ունեն, թե ոչ, որքան ազատ նրանք կարող են տեղաշարժվել, ինչպես նաև երկարաժամկետ բաժանման շնորհիվ[6][2] ձեռք բերված գենետիկ տարբերություններով, որոնցով տարբերվում են այլ շներից։

Սեփական շներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական շները «ընտանիք»-ի շներ են։ Նրանք ունեն ճանաչելի սեփականատեր, սովորաբար սոցիալականացված են և որոնց թույլ չի տրվում թափառել[6][2]։ Նրանց համար որոշ բացօթյա կամ փակ տարածքներում գտնվելը արգելված է։ Պրակտիկորեն նրանք քիչ ազդեցություն ունեն վայրի բնության վրա, քանի դեռ մարդկանց հետ դուրս չեն գալիս զբոսանքի[11]։

Ընտանի շուն կարող են լինել շան բոլոր ցեղատեսակները (բացի դինգոից)՝ ընտրովի բուծված, պահված և կերակրված մարդկանց կողմից։ Նրանք կարող են լինել ընտանի կենդանիներ, հերթապահ շներ, անասունների պահապան շներ կամ աշխատանքային շներ։ Ընտանի շները նույնպես կարող են վայրի շներին հատուկ վարքագիծ ցուցաբերել, եթե համարժեքորեն չեն վերահսկվում կամ ազատ թափառում են[12]։

Թափառող/ անհատի պատկանող շներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող շունը, կապված չէ ո՛չ բակի, ո՛չ տան հետ[1][2]։ Նրանց մասին հոգ է տանում որևէ անհատ, կամ անհատների մի խումբ, և որոնց հնարավորություն է տրվում ազատ թափառել[6][2]։ Սա վերաբերում է նաև «գյուղական շներ» -ին, որոնք ապրում են գյուղական վայրերում և մարդկանց բնակավայրերում։ Այդ շները սահմանափակված չեն, սակայն, գյուղի շրջակայքից հազվադեպ են հեռանում։ Սա նույնպես վերաբերում է «գյուղական թափառող շներին», որոնք ևս ապրում են գյուղական վայրերում և մարդկանց բնակավայրերում։ Նրանք պատկանում են որև մեկին, կամ կապ ունեն մարդկանց բնակավայրերի հետ և որոնք սահմանափակված չեն։ Սա վերաբերում է ֆերմաների և հովվական շներին, որոնք տարածվում են որոշակի տարածքներում [11]։

Համայնքի կողմից խնամված շուն, Ալամեդա Կենտրոնում, քաղաք Մեխիկո

Թափառող/ անհատի չպատկանող շներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու թափառող շներ Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդից

Թափառող/ անհատի չպատկանող շները անտուն շներն են։ Նրանք իրենց ուտելիքը և ապաստանը ստանում են մարդկային միջավայրից, բայց սոցիալականացված չեն և որքան հնարավոր է խուսափում են մարդկանցից[6][2]։ Թափառող/ անհատի չպատկանող շները՝ ներառյալ «քաղաքային թափառող շները», ապրում են քաղաքներում և քաղաքների շրջակայքում։ Նրանք չունեն սեփականատեր, սակայն կոմենսալներ են՝ գոյատևելով մարդու, աղբի կամ այլ շների ուտելիքի մնացորդներով՝ համարելով դրանք որպես սննդի հիմնական աղբյուր [11]։ Թափառող/ անհատի չպատկանող շները նույնպես կարող են լինել վայրի շներ[6]։

Վայրի շուն Կարիբյան ծովի Նավասա կղզում

«Վայրի» տերմինը կարող է օգտագործվել նկարագրելու համար այն կենդանիներին, որոնք ընտելացման փուլում են եղել, սակայն վերադարձել են նախկին կարգավիճակին։ «Ընտելացված» և «սոցիալականացված» (ընտելացված) նույնը չեն, քանի-որ հնարավոր է՝ ընտելացված կենդանին լինի վայրի կամ ոչ ընտանի, և հնարավոր է, որ վայրի տեսակի կենդանին սոցիալականացվի՝ ապրելու մարդկանց հետ[13]։

Վայրի շները տարբերվում են այլ շներից, քանի-որ իրենց կյանքի վաղ շրջանում (սոցիալականացում)[6] նրանք սերտ մարդկային հարաբերություններ չեն ունեցել։ Ապրում են վայրի պայմաններում ՝ առանց սննդի և ապաստանի, որոնք մարդիկ դիտավորյալ պատճառել են նրանց, իսկ շները մարդկային անմիջական շփումից շարունակաբար ցուցաբերում են խիստ խուսափողական վարքագից։ Վայրի, անտուն և թափառող շների միջև տարբերությունը երբեմն մակարդակներով է պայմանավորված, և շունն իր ողջ կյանքի ընթացքում կարող է փոխել իր կարգավիճակը։ Որոշ անհավանական, բայց ուսումնասիրված դեպքերում, վայրի շունը, որը չի ծնվել այդ միջավայրում, սակայն ապրել է վայրի խմբի հետ, կարող է վերածվել սեփականատեր ունեցող ընտելացված շան։ Լքված լինելու կամ թափառող մորից ծնված լինելու պատճառով, շունը, երբ խուսափի մարդու վերահսկողությունից, կարող է անտուն դառնալ։ Թափառող շունը կարող է վայրի դառնալ, երբ նրան քշեն մարդկային միջավայրից կամ համարեն, ընդունեն որպես վայրի խմբի շուն։ Ֆերալիզացիան տեղի է ունենում մարդու նկատմամբ վախի ռեակցիայի զարգացման միջոցով։ Վայրի շները ի վիճակի չեն ինքնուրույն գոյատևելու, նրանց մոտ տարածված է տարիքով ոչ մեծերի մահացվածության բարձր մակարդակ[14]։

«Վայրի» շներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական դինգոն բնութագրվում է որպես «վայրի» շուն

«Վայրի շների» գոյությունը քննարկման է ենթարկվում։ Որոշ հեղինակներ ենթադրում են, որ այս տերմինը կիրառվում է Ավստրալիական դինգո կամ դինգո-վայրի շների, խառնուրդների դեպքում։ Նրանք կարծում են, որ այս շները մարդկանցից անկախ են և այլևս չպետք է համարվեն ընտելացված [11]։ Մեկ ուրիշները համաձայն չեն և ենթադրում են, որ դինգոն նախկինում եղել է ընտելացված, սակայն այժմ դարձել է վայրի շուն[15][16]։

Քվինսլենդի գյուղատնտեսության և ձկնաբուծության ամբիոնը վայրի շներին սահմանում է որպես ցանկացած չընտելացված շան, ներառյալ դինգոներին, վայրի և խառնուրդ շներին։ Տարեկան, վայրի շները հաճախակի ցրվում են իրենց ծնված վայրից ավելի քան 100կմ (62կմ )[12]։

Ավստրալիա ժամանած առաջին բրիտանացի գաղթականները, 1788 թվականին Պորտ Ջեքսոնում մի բնակավայր հիմնեցին և այնտեղ գրանցեցին բնիկ ավստրալիացիների հետ ապրող դինգոների[17]։ Չնայած նրան, որ դինգոն վայրի բնության մեջ է ապրում [18], նա շփվում է մարդկանց հետ, սակայն ոչ ընտրողաբար ինչպես մյուս ընտելացված կենդանիները[19][18]։ Դինգոների շփումը ավստրալիացի բնիկների հետ կարող է բնութագրվել որպես կոմենսալիզմ, որտեղ երկու օրգանիզմներ ապրում են սերտ ընկերակցության մեջ, բայց առանց գոյատևման միմյանցից կախվածության։ Նրանք միասին և՛ որս են անելու, և՛ քնելու են։ Հետևաբար դինգոն բավական համապատասխան է մարդկանց շրջապատին՝ նրանց հետ շփվելու համար, բայց դեռևս ունակ է անկախ ապրելու՝ ինչպես ընտանի կատուն[13]:128–129 Ցանկացած թափառող անտեր շուն կարող է սոցիալականացվել տեր ունենալու համար, ինչպես անում են որոշ դինգոներ, երբ միանում են մարդկանց ընտանիքներին [6]։

Մեկ այլ տեսակետ ընտելացումը դիտարկում է որպես մի գործընթաց, որը դժվար է սահմանել։ Այն համարում է, որ շները կա՛մ կարող են սոցիալականցվել և ապրել մարդկանց հետ, կա՛մ չսոցիալականցվել։ Կան նաև այնպիսի շներ, որոնք ապրում են մարդկանց հետ, բայց սոցիալականացված չեն, անծանոթներին ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում ՝ գայլի նման հնարավորինս պաշտպանվելով։ Կան նաև մի շարք այլ դեպքեր, երբ շները դժվարանցանելի վայրերում մոտեցել են մարդկանց՝ փորձելով խաղալ և ընկերանալ նրանց հետ [13]։

Վայրի շները հանգստանում են օրվա ընթացքում՝ հաճախ ջրից ոչ շատ հեռու գտնվելով, և նրանց ճանապարհը դեպի հանգստի վայր կամ որջավայր կարող է հստակ սահմանված լինել։ Նրանք սովորաբար երկչոտ են և առանձնապես քաղաք չեն գնում, եթե մարդիկ չեն կանչում։ Այն շները, որոնք վերջինս ընտելացած են եղել, կամ սերտ շփման մեջ են եղել մարդկանց հետ, կարող են մոտենալ տներին կամ մարդկանց։ Վայրի շներին գրավում են այն վայրերը, որտեղից նրանք կարող են սնունդ հայթայթել, և նրանց դիտավորյալ կամ ակամա կերակրելը կարող է կախվածություն առաջացնել մարդկանցից։ Վայրի դինգոները հեռավար վայրերում ոհմակներով են ապրում՝ հաճախ բաղկացած 3-12 շներից, որտեղ գերիշխող (ալֆա) արու և էգը վերահսկում են բազմացումը։ Ոհմակներն այնպիսի տարածքներում են հիմնվում, որոնք սովորաբար չեն հատվում։ Վայրի շները՝ հատկապես դինգոները, կանոնավոր գնում են իրենց տարածքի ծայրերը։ Այդ սահմանների ստուգումը կոչվում է շան ծեծ[20]։

Բազմացման ամիսներին վայրի շների ոռնոցը հաճախ է լսվում, որը մաքրացեղ դինգոների դեպքում տարին մեկ անգամ է լինում։ Խառնուրդ շներն ամեն տարի ունենում են էստրուսի 2 ցիկլ, չնայած, միշտ չէ, որ յուրաքանչյուր ցիկլում հաջողվում է նրանց դաստիարակել իրենց ձագերին [20]։

9 շաբաթական հղիությունից հետո մի որջում ծնվում են 4-6 ձագեր, որջում նրանք պաշտպանված են լինում այլ կենդանիներից և տարրերից։ Որջերը կարող են լինել փափուկ հողի մեջտ, գերանների կամ այլ բեկորների տակ, կամ գերաններում և այլ խոռոչներում։ Ձագերը 4-6 շաբաթականում կաթ են ուտում, իսկ չորս ամսականում՝ կտրվում կաթից։ 6 շաբաթականից մինչև 2 ամսական տարիքում նրանք անկախանում են իրենց ծնողներից և ունենում են գոյատևման համար շատ ավելի լավ պայմաններ։ Մարդկանց կողմից կերակրված ուտելիքը հնարավորություն է տալիս նրանց շատ ավելի ձագերի պահել նախքան անկախանալը[20]։

Կերակրման սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվինսլենդի գյուղատնտեսության և ձկնաբուծության ամբիոնի համաձայն, վայրի շներին հնարավոր է գտնել արոտավայրերում, քաղաքների ծայրամասերում, գյուղական բնակելի տարածքներում, կամ անտառներում, որտեղ կա ջուր, սնունդ և ապաստան։ Նրանք կուտեն այն ամենը, ինչը հեշտ կլինի հայթայթել քաղցած վիճակում՝ կենդանական կամ բուսական ծագմամբ ուտելիք։ Նրանք ողջ կամ փողոցների պատճառով սպանված կենդանիների են ուտումւ, սատկած անասուններ կամ աղբի մնացորդներ։ Նրանց որսը սովորաբար փոքր կենդանիներ են լինում, ինչպիսիք են՝ ճագարներ, օպոսումներ, առնետներ, վալաբիներ և բանդիկուտներ։ Երբ ոհմակներով են որսի դուրս գալիս, ավելի մեծ կենդանիների են որսում՝ կենգուրուներ, այծեր, խոշոր եղջերավոր անասուններ կամ ձիեր։ Նրանց հիմնական որսի տեսակը կախված է նրանից, թե ինչն է առատ և հեշտ որսալի։ Սովորաբար նրանք վաղ առավոտյան կամ վաղ երեկոյան են որսի դուրս գալիս, տեսողությամբ գտնում են գիշատիչ կենդանիներին, լուռ մոտենում նրանց, իսկ հետո՝ հետապնդում։Վայրի շները, որոնք հիմնականում սնվում են աղբով, կարող են մնալ աղբի շրջակայքում, մինչդեռ նրանք, որոնք սնվում են անասուններով կամ վայրի որսով, կարող են շարժվել մինչև 20 կմ (12 մղոն) հեռավորության վրա։ Պերտի ուսումնասիրության ժամանակ անասունների վրա հարձակումներին մասնակցած 1400 շների մեծ մասը ընկերասեր ընտանի կենդանիներ էին, որոնցից շատ քչերն էին ագրեսիվ մարդկանց նկատմամբ[20]։

Կատաղության ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ԱՄՆ Կենդանիների շահերի ազգային դաշինքի կողմից թափառող շների պոպուլյացիայի մասին մեդիա հատվածում ասվում էր, որ աշխարհում կան 200 միլիոն թափառող շներ, և որ «կատաղության համաճարակը» առաջացնում է համաշխարհային հանրային առողջության խնդիր[21]։ 2013 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ շները պատասխանատու են կատաղությունից մարդկանց մահվան դեպքերի համար, որոնք կազմում են մարդկանց փոխատուցման 99%-ը։ Ամեն տարի կատաղությունը հանգեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան, որը հիմնականում տեղի է ունենում Ասիայում և Աֆրիկայում։ Ավելի քան 15 միլիոն մարդ, երբ շունը կծում է նրանց, հիվանդությունը կանխելու համար կատաղության դեմ պատվաստանյութեր է ստանում[22]։

Պահպանման ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող շների աճող թիվը սպառնալիք է դարձել Տիբեթյան լեռնաշխարհի ձյան ընձառյուծի և շագանակագույն արջերի ձագերի համար, քանի-որ շների ոհմակները սնունդից հեռու են քշում նրանց[23]։ Թափառող շները սովորաբար ունենում են հետևյալ հիվանդությունները՝ կատաղություն և շների ժանտախտ, որոնք կարող են փոխանցվել աֆրիկյան վայրի շներին, գայլերին, առյուծներին և վագրերին։ Բացի այդ նրանք կարող են խաչասերվել Կանիս ցեղատեսակի հետ, ինչպիսիք են՝ մոխրագույն գայլը, Եթովպական գայլը, դինգոն, պամպաս աղվեսը, որը գենետիկական մաքրության վերաբերյալ մտահոգություններ է ցուցաբերում[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Slater, Margaret R (2001). «The role of veterinary epidemiology in the study of free-roaming dogs and cats». Preventive Veterinary Medicine. 48 (4): 273–86. doi:10.1016/S0167-5877(00)00201-4. PMID 11259820.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Høgåsen, H.R; Er, C; Di Nardo, A; Dalla Villa, P (2013). «Free-roaming dog populations: A cost-benefit model for different management options, applied to Abruzzo, Italy». Preventive Veterinary Medicine. 112 (3–4): 401–13. doi:10.1016/j.prevetmed.2013.07.010. PMID 23973012.
  3. 3,0 3,1 Gompper, Matthew E. (2013). «The dog–human–wildlife interface: assessing the scope of the problem». In Gompper, Matthew E. (ed.). Free-Ranging Dogs and Wildlife Conservation. Oxford University Press. էջեր 9–54. ISBN 978-0191810183.
  4. 4,0 4,1 Lescureux, Nicolas; Linnell, John D.C. (2014). «Warring brothers: The complex interactions between wolves (Canis lupus) and dogs (Canis familiaris) in a conservation context». Biological Conservation. 171: 232–245. doi:10.1016/j.biocon.2014.01.032.
  5. 5,0 5,1 Lord, Kathryn; Feinstein, Mark; Smith, Bradley; Coppinger, Raymond (2013). «Variation in reproductive traits of members of the genus Canis with special attention to the domestic dog (Canis familiaris)». Behavioural Processes. 92: 131–142. doi:10.1016/j.beproc.2012.10.009. PMID 23124015. S2CID 9748685.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Miklosi, A. (2015). «Ch.8-Intraspecific social organization in dogs and related forms». Dog Behaviour, Evolution, and Cognition (2 ed.). Oxford University Press. էջեր 172–173.
  7. Laveaux, C.J. & King of Prussia, F. (1789). The life of Frederick the Second, King of Prussia: To which are added observations, Authentic Documents, and a Variety of Anecdotes. J. Derbett London.
  8. Coppinger, Ray (2001). Dogs: a Startling New Understanding of Canine Origin, Behavior and Evolution. New York: Scribner. ISBN 978-0-684-85530-1.
  9. Ortolani, A (2009). «Ethiopian village dogs: Behavioural responses to a stranger's approach». Applied Animal Behaviour Science. 119 (3–4): 210–218. doi:10.1016/j.applanim.2009.03.011.
  10. Udell, M. A. R.; Dorey, N. R.; Wynne, C. D. L. (2010). «What did domestication do to dogs? A new account of dogs' sensitivity to human actions». Biological Reviews. 85 (2): 327–45. CiteSeerX 10.1.1.483.3002. doi:10.1111/j.1469-185X.2009.00104.x. PMID 19961472. S2CID 11627064.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Vanak, ABI Tamim; Gompper, Matthew E (2009). «Dogs Canis familiarisas carnivores: Their role and function in intraguild competition». Mammal Review. 39 (4): 265. doi:10.1111/j.1365-2907.2009.00148.x.
  12. 12,0 12,1 «Wild dog facts: What is a wild dog» (PDF). Department of Agriculture and Fisheries, State of Queensland. July 2016. Text was copied from this source, which is available under a Attribution 3.0 Australia (CC BY 3.0 AU) license.
  13. 13,0 13,1 13,2 Pierotti, R.; Fogg, B. (2017). «Ch.9-The process of domestication:Tame versus feral and domestic versus wild». The First Domestication: How Wolves and Humans Coevolved. Yale University Press. էջեր 192–193. ISBN 978-0-300-22616-4.
  14. Boitani, L.; Ciucci, P. (1995). «Comparative social ecology of feral dogs and wolves» (PDF). Ethology Ecology & Evolution. 7 (1): 49–72. doi:10.1080/08927014.1995.9522969.
  15. Greig, K; Walter, R; Matisoo-Smith, L (2016). «21–Dogs and People in South East Asia and the Pacific». In Marc Oxenham; Hallie Buckley (eds.). The Routledge Handbook of Bioarchaeology in Southeast Asia and the Pacific Islands. Routledge, Oxford UK. էջեր 471–475. ISBN 9781138778184.
  16. Jackson, Stephen M.; Groves, Colin P.; Fleming, Peter J.S.; Aplin, KEN P.; Eldridge, Mark D.B.; Gonzalez, Antonio; Helgen, Kristofer M. (2017). «The Wayward Dog: Is the Australian native dog or Dingo a distinct species?». Zootaxa. 4317 (2): 201. doi:10.11646/zootaxa.4317.2.1. hdl:1885/186590.
  17. Tench, W. (1789). «11» (PDF). A Narrative of the Expedition to Botany Bay. J. Debrett. Note that page numbers are not used in this journal
  18. 18,0 18,1 Smith, Bradley, ed. (2015). «Ch.3». The Dingo Debate: Origins, Behaviour and Conservation. CSIRO Publishing, Melbourne, Australia. էջեր 55–80. ISBN 9781486300303.
  19. Jackson, Stephen; Groves, Colin (2015). Taxonomy of Australian Mammals. CSIRO Publishing, Clayton, Victoria, Australia. էջեր 287–290. ISBN 9781486300136.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Wild dog facts:Biology, ecology and behaviour» (PDF). Department ofAgriculture and Fisheries, Queensland Government. July 2016. Text was copied from this source, which is available under a Attribution 3.0 Australia (CC BY 3.0 AU) license.
  21. «The Global Stray Dog Population Crisis». National Animal Interest Alliance. Վերցված է 4 July 2014-ին.
  22. «Rabies - Fact Sheet N°99, Updated 2013». World Health Organization. Վերցված է 4 July 2014-ին.
  23. Understanding Dogs to Protect Cats by Luke Dollar, National Geographic 2016

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]