Մասնակից:Վիկա Ավագյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Գոյա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունFrancis Goya
Ի ծնե անունՖրենսիս Վեյր
Ծնվել է16 մայիսի,1946
Լիեն, Բելգիա
ԵրկիրԲելգիա
Մասնագիտությունկիթառահար

Ֆրենսիս Գոյան (ի ծնե Ֆրենսիս Էդուարդ Վեյր, մայիսի 16, 1946) բելգիացի դասական կիթառահար և պրոդյուսեր է։ Նա ձայնագրել է 50 ալբոմ, որոնցից շատերը ունեն ոսկե և պլատինե կարգավիճակ։ 1975 թվականին Ֆրենսիսը դարձավ մենակատար՝ փոխելով իր անունը Գոյայի։ Նրա առաջին սոլո երաժշտությունը՝ «Նոստալգիան», դարձավ միջազգային հիթ՝ հասնելով Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, Նորվեգիա և Բրազիլիա[1]։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում, առաջին անգամ կիթառն իր ձեռքն է վերցրել 12 տարեկանում: Ֆրենսիս Գոյան 16 տարեկանում եղբոր հետ ձևավորեց իր առաջին խումը (Les Jivaros), ով մի քանի ընկերների հետ նվագում էր հարվածային գործիքներ: 1966 թվականին նա ծանոթանում է Լու անունով մի երգչուհու հետ, ով միացավ Ֆրենսիսի ռոք խմբին` «The Liberty Six» (հետագայում Լուն Պլաստիկ Բերտրանդի պրոդյուսերն էր և նրա համար ստեղծագործեց Ça plane pour moi երգը, որը հաջողության հասավ ամբողջ աշխարհում): 1970 թվականին Ֆրենսիս Գոյան հրավիրեց պրոֆեսիոնալ սոուլ ժանրի երաժշտական խումբ՝ J J Band, որի հետ նա ձայնագրեց երկու ձայնասկավառակ, որոնցից երկրորդը ստեղծվել է The Shadows ռոք խմբի թմբկահար Բրայան Բեննեթի կողմից: Այս LP-ն գրանցվել է Լոնդոնում CBS-ի համար: J J Band-ի շնորհիվ Ֆրենսիս Գոյան շրջագայեց Եվրոպայի և Աֆրիկայի շրջաններում: Նա նաև դարձել է ստուդիայի կիթառահար և բեմում հանդես է եկել տարբեր ոճերի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Դեմիս Ռուսոսը, The Three Degrees-ը, Վիկի Լիենդրոսը և ուրիշներ:

Նոստալգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին նա թողարկում է իր առաջին սոլո LP Nostalgia-ն, որը արագորեն զբաղեցրեց վարկանիշային աղյուսակների առաջին տեղերը։ Nastalgia-ն զգայուն և ռոմանտիկ մեղեդի էր, որը գրված էր Ֆրենսիս Գոյայի և նրա հոր կողմից։ Դա նրա միջազգային կարիերայի սկիզբն էր։ Ֆրենսիս Գոյան իր ելույթներով շրջագայել է ամբողջ աշխարհով՝ Ասիայից Լատինական Ամերիկա, Հարավային Աֆրիկա, Ռուսաստան և այլն։ Յուրաքանչյուր շրջագայության ժամանակ նա թողարկում է առնվազն մեկ նոր ալբոմ. նրանց թիվն արդեն հասել է 35 LP ու ձայնասկավառակի, և նրանց մեծ մասն ունի ոսկե և պլատինե սկավառակի կարգավիճակ։ Այսօրվա դրությամբ Ֆրենսիս Գոյան վաճառել է շուրջ մեկ միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում. սա գործիքային երաժշտության համար հազվադեպ դեպք է։ 1991 թվականին Հռոմում Ֆրենսիս Գոյան ղեկավարել է «Եվրատեսիլ» նվագախումբը, ինչպես նաև՝ 1993 թվականին Լյուքսեմբուրգի կատարումները Միլլսթրիթում։

Լատինամերիկյան ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Գոյան միշտ էլ հիացել է լատինամերիկյան երաժշտությամբ։ 1991 թվականին նա որոշեց ձայնասկավառակի հետ զուգահեռ նվագել բրազիլական երգերից բաղկացած CD-ով (Bahia Lady)։ Նա որոշեց շարունակել աշխատել այս ձևով և 1992-1993 թվականներին թողարկել է նույն ոճով երկու նոր ալբոմներ (Noche Latino եւ Festival Latino):

  1. «Francis Goya: Biography of a World Famous Romantic Guitar Player (PDF for a printed piece)» (PDF). Վերցված է 27 February 2014-ին.